Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1796 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ստանձնած ցանկացած գործի լուրջ վերաբերվեք, հակառակ դեպքում ցավալի սխալներ կանեք կամ ինչ-որ կարևոր բան բաց կթողնեք: Չարժե հույս դնել հեշտ հաջողությունների վրա, հատկապես եթե գործերով մենակ չեք զբաղվում, այլ ինչ-որ մեկի հետ միասին: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար որոշակի ժամանակ է պետք գալու: Բարդ առաջադրանքներից կհաջողվի ավելի արագ գլուխ հանել, եթե դրանց ստեղծագործաբար մոտենաք: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Շրջապատողներին դրանք շատ դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործնական տրամադրվելը դժվար կլինի: Կուզենաք շեղվել հոգսերից, հաճելի ժամանակ անցկացնել, զբաղվել հետաքրքիր մի բանով: Բայց անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն, այնպես որ պետք է ամեն դեպքում դրանց վրա կենտրոնանաք: Կարող եք աջակցության հարցով դիմել հին ծանոթներին: Նրանք հաճույքով կօգնեն ձեզ: Հաճելի կլինի հին ընկերներին հանդիպելն ու մտերիմների հետ ժամանակ անցկացնելը: Չի բացառվում՝ նրանք ուրախացնեն ձեզ լավ նորություններով կամ հաճելի անակնկալներով: Երեկոն լավ կդասավորվի սիրահարված Ցուլերի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լսեք այն մարդկանց, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Հենց այդպիսի մարդկանցից այսօր կարևոր մի բան կիմանաք: Նրանք էլ կօգնեն գլուխ հանել կարևոր գործից կամ հասնել այն նպատակին, որին վաղուց եք ձգտում: Օրը հարմար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու համար: Ընտրեք ամենաբարդ առաջադրանքները. դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, և բոլորը կտեսնեն, թե ինչի եք ունակ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների և գործարքների համար. դրանք շահավետ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք իրատես լինել և որոշումների հարցում չշտապել: Այսօր ձեզ շատ պետք կգա իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու, իրադարձություններին ուշադիր հետևելու և տեսածից ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը: Դուք ժամանակին կնկատեք ուրիշների սխալները, և դա ձեզ թույլ կտա խուսափել սեփական սխալներից: Օրվա երկրորդ կեսին ձեր խոսքերը շատ կարևոր կլինեն շրջապատողների համար: Նրբանկատ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Լավ է հետ կանգնեք քննադատություններից ու երկիմաստ կատակներից: Մտերիմների աջակցության խնդրանքը մի մերժեք: Այն ամենն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն սկսեք ամենաբարդ խնդիրները լուծելուց: Նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքներից գլուխ հանելու համար ձեզ շատ ժամանակ պետք չի լինի: Ճիշտ է, փորձված մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն, այնպես որ պատրաստ եղեք նոր բան մտածել: Ձեր անսովոր գաղափարները համընդհանուր ուշադրություն կգրավեն: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, կհասկանան, թե որքան են սխալվել: Ազատ ժամանակն արժե նվիրել ակտիվ հանգստին. դրա շնորհիվ դուք ձեզ ավելի առույգ կզգաք: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք մտերիմներից մեկի հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործերում հաջողության հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Դժվար կլինի մտքերը հավաքելն ու լուրջ տրամադրվելը: Շատ ուժեղ կլինի պարզապես ամեն ինչ հետաձգելու գայթակղությունը: Մի տրվեք դրան: Հենց հիմա է պետք վճռական գործեք, քանի որ մեծ հաջողության հասնելու շանս կա: Հավանական են ցավալի ֆինանսական կորուստներ, անսպասելի ծախսեր: Դրանց պատճառով շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով բյուջեն համալրելու հնարավորություն կունենաք: Գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցի քննարկում լավ է մինչև երեկո հետաձգեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է գործարքներ կնքելու, համագործակցության մասին պայմանավորվելու, նոր բիզնես-նախագծեր սկսելու համար: Դուք կզգաք, որ աստղերը ձեր կողմից են ու չեք ուզենա ժամանակը զուր վատնել: Կկարողանաք արագ հասնել առաջին հաջողություններին, ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Աշխատեք ավելի շատ հենվել սեփական ուժերի, այլ ոչ թե ինչ-որ մեկի օգնության կամ հաջող պայմանների վրա: Ձեր անկախությունը շատերին դուր կգա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համարձակ անցեք բարդ առաջադրանքների լուծմանը: Օրը մեծ հաղթանակներ է խոստանում նրանց, ովքեր չեն նահանջում դժվարությունների առաջ, փորձում են հաղթահարել ճանապարհին առաջ եկած արգելքները: Օգտակար կլինի գործնական ոլորտում նախաձեռնող լինելը: Ձեր գաղափարներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նրանց աջակցությամբ արագ հաջողության կհասնեք: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Հնարավոր են թյուրըմբռնման պահեր, երբեմն կհիշվեն հին վիրավորանքները: Բայց դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք, կաշխատեք հարթել սուր անկյունները, ժամանակին կլիցքաթափեք մթնոլորտը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համարձակ ասեք այն, ինչ մտածում եք: Հենց դա կօգնի նոր օգնականներ ու համախոհներ գտնել, ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց վաղուց եք համակրում: Նրանք, ովքեր համաձայն չեն ձեր տեսակետին, պարզապես կնախընտրեն հեռու մնալ ձեզանից, չեն խանգարի ձեզ հասնել նպատակին: Օրը հետաքրքիր առաջարկներ է խոստանում այն Աղեղնավորներին, որոնք հիմա զբաղված են աշխատանքի փնտրտուքով կամ ուզում են մեծացնել իրենց եկամուտները: Հեշտ փողեր աստղերը չեն խոստանում, բայց ձեզանից գերմարդկային ջանքեր էլ չեն պահանջվի: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի շտապեք: Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար. կենտրոնանալը բարդ կլինի, կարող եք ցավալի սխալներ անել: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Բացի այդ, դուք կհանդիպեք մարդկանց, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Նրանց աջակցությամբ կլուծվեն նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ լավ գաղափարներ կունենաք: Դրանք իրագործելու հնարավորություն էլ կընձեռվի: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին առաջին քայլն անելը: Ձեր հաջողություններին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնց վաղուց էիք ուզում դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արագ գործեք: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին. եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք, կարող եք շատ բան հասցնել: Ձեզ ամենատարբեր մարդիկ կօգնեն, նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում: Բաց մի թողեք այն մարդկանց հետ ընկերանալու հնարավորությունը, որոնց վաղուց եք համակրում: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն ևս իր ձևով լավը կլինի: Հավանական են հաջողություններ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Որոշ Ջրհոսներ անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին ու հաճելիորեն կզարմացնեն բոլորին: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործընկերների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար մեծ համբերատարության կարիք կլինի: Աշխատավայրում հաճախ տարաձայնություններ կլինեն, և հաճախ դրանց պատճառը պարզ թյուրըմբռնումը կլինի: Այնպես որ պատրաստ եղեք նորից ու նորից բացատրել հասարակ բաները, պատասխանել միևնույն հարցերին: Մարդիկ, որոնց այսօր կաջակցեք, շուտով ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն: Մտերիմների հետ շփումները, հակառակը, կուրախացնեն: Ընդհանուր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը միասին կանցնեք մոտ ժամանակներս: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|