Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1679 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք մտապահել օրվա սկզբին առաջ եկած բոլոր հետաքրքիր գաղափարները: Դրանք համարձակ ու անսովոր կլինեն. մտածածն իրագործելու հնարավորություն կընձեռվի մոտ ժամանակներս: Օրվա առաջին կեսը հարմար կլինի գործարքներ կնքելու համար: Հավանական են դրամական մուտքեր, որոշ Խոյերի կվարձատրեն նախկինում կատարած աշխատանքի դիմաց: Հետո անհանգիստ շրջան կգա, որը, սակայն, ձեզ դուր կգա: Գրավիչ գործով զբաղվելու, հետաքրքիր մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լուծեք կարևոր հարցերը. այսօր դա ամենալավը ձեզ մոտ կստացվի: Կհաջողվի գլուխ հանել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրներից, ավարտել այն գործերը, որոնց համար ժամանակ չէր մնում: Կարող եք դիմել պետկազմակերպություններին, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Հետո կգա կենտրոնացվածություն ու կարգապահություն պահանջող զբաղմունքների համար հարմար ժամանակը: Կարող եք կենտրոնանալ ուսման վրա. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, ոչինչ ձեր աչքից չի վրիպի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը լուրջ գործերից ու կարևոր զրույցներից մի սկսեք. դրանց համար բարենպաստ պահն ավելի ուշ կգա: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և դուք շուտով կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվել, եկել է նոր ու հետաքրքիր բան ստանձնելու ժամանակը: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա. այստեղ սխալներ չեք անի, ոչինչ ձեր աչքից չի վրիպի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, և եկամուտների շուտափույթ աճ խոստացող առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լուծեք պրակտիկ առաջադրանքները. այսօր դրանք ձեզ մոտ լավ կստացվեն: Տրորված ճանապարհով գնալ չեք ուզենա, կնախընտրեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Դա թույլ կտա պահպանել ուժերն ու խնայել ժամանակը: Բացի այդ, կսովորեք մի բան, որը շուտով անպայման պետք կգա: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ վերջին ժամանակներս շատ էիք վիճում: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, ընտանեկան հարաբերությունները կջերմանան ու ավելի ներդաշնակ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Իրադարձությունները կարող են արագ զարգանալ, բայց դա ձեզ չի ստիպի հուզվել: Դուք կպահպանեք հանգստությունն ու ինքնատիրապետումը, չեք հուզվի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Շատ Առյուծների այսօր պետք կգա իմպրովիզներ անելու, իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու և որոշումներ ընդունելու ունակությունը: Օրը հարմար կլինի խոշոր գնումների համար: Դրանք կարող են նախապես ծրագրված կամ սպոնտան լինել. բոլոր դեպքերում դուք ճիշտ ընտրություն կկատարեք ու շատ գումար չեք ծախսի: Հավանական են հաջող գործարքներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համբերությամբ զինվեք. այսօր այն ձեզ պետք կգա շրջապատողների հետ շփումներում: Քչերը ձեզ միանգամից ճիշտ կհասկանան, ստիպված եք լինելու նորից ու նորից բացատրել այն, ինչը ձեզ ակնհայտ է թվում: Ինչ-որ մեկին խնդրանքով դիմելուց առաջ նկատի կունենաք, որ ձեր խնդրանքը արագ չեն կատարելու: Օրը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք հեշտությամբ կմտապահեք նոր տեղեկատվությունը, արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Աստղերն այսօր բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր քննություններ են հանձնում, մասնակցում են մասնագիտական միջոցառումների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեզ յուրահատուկ հետաքրքիր է թվում. ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչում կարող եք հաջողության հասնել, ինչ ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը՝ հետաձգել: Դեպի լավը կփոխվեն գործնական հարաբերությունները, դուք կսկսեք ավելի լավ հասկանալ գործընկերներին, իսկ ղեկավարությունը մեծ ուշադրությամբ կվերաբերվի ձեր գաղափարներին ու առաջարկներին: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Որոշ Կշեռքների կվերադարձնեն այն պարտքերը, որոնց մասին նրանք վաղուց մոռացել էին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումներ անելու համար. դրանք հաջող ու շահավետ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք ավելի շատ շփվել ամենատարբեր մարդկանց հետ. այսօր դա օգտակար կլինի: Դուք ժամանակին կարևոր տեղեկատվություն կստանաք, կիմանաք մի բան, ինչի մասին մյուսները չեն էլ կռահում: Օրվա առաջին կեսին կհաջողվի աշխատանքային հարցերը քննարկել մարդկանց հետ, որոնք կօգնեն դրանց լուծման հարցում: Ավելի ուշ կգա ստեղծագործելու, փորձարկումների համար հարմար ժամանակը: Գործերում ձեզ հաճույքով կօգնեն նոր ծանոթները, և դուք արագ կընկերանաք: Երեկոյան կմտածեք՝ ինչպես կարելի է զարմացնել սիրելիին, և այդ գաղափարը հրաշալի կլինի: Որոշ Կարիճներ կլսեն վաղուց սպասված բառերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Չհուսահատվեք, եթե օրվա առաջին կեսին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Այդ հատվածում թյուրիմացություններից ու փոքրիկ դժվարություններից խուսափել չի ստացվի, բացի այդ, հավանական են անհաջող զուգադիպություններ: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, բոլոր դժվարությունները շուտով անցյալում կմնան: Եթե զգաք, որ աջակցության կարիք ունեք, դիմեք ամենամտերիմ մարդկանց: Նրանք ձեր կողմից կլինեն: Օրվա երկրորդ կեսին վառ կարտահայտվեն առաջատարի ձեր հատկանիշները: Հեշտությամբ համախոհների խումբ կհավաքեք, կոգեշնչեք նրանց: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ գործերը մի հետաձգեք: Դրանք արժե հենց առավոտվանից ստանձնել. այդ հատվածը բարենպաստ կլինի, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Անսպասելի աջակցություն կառաջարկեն մարդիկ, որոնց հետ նախկինում լեզու չեք գտել: Ավելի ուշ կարող եք կենտրոնանալ կարգապահություն պահանջող ընթացիկ խնդիրների վրա: Դուք ուշադիր կլինեք, լուրջ սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հանգստի համար: Լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք. կենտրոնանալը դժվար կլինի, ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա: Աշխատեք շատ չհոգնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վճռական գործեք. այսօր հենց դա թույլ կտա ձեզ հաջողության հասնել: Կարող եք բարդ ու կարևոր մի բան ստանձնել: Ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, բոլոր խնդիրներից արագ գլուխ կհանեք: Հեշտությամբ օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին, շատերը կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Աշխատեք մտերիմների հետ նրբանկատ լինել: Լավ է հետ կանգնեք քննադատություններից ու կատակներից, որոնք կարող են սխալ հասկացվել: Լավ է չքննարկեք նախկինում տարաձայնություններ առաջացրած հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաջող օր է գնումների ու գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները ճիշտ կլինեն: Օրը հարմար կլինի նաև փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններ դիմելու համար: Ձեզ համար հաջողությամբ կլուծվեն բարդ իրավաբանական հարցերը: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում ու տանը: Դուք սովորականից հաճախ կարող եք բարկանալ դատարկ բաների պատճառով, տրվել պրովոկացիաներին: Արժե հետաձգել կարևոր զրույցները և այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Աշխատեք ավելի շատ խոսել հաճելիի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|