ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2093 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն անհանգիստ ու հագեցած կլինի: Դուք կաշխատեք ժամանակը զուր չվատնել, այդ իսկ պատճառով շատ օգտակար բաներ կհասցնեք անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, և նրանց հետ շփումները շատ հաճելի կլինեն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը: Շուտով դրանք կրկին պետք կգան աշխատանքի մեջ:

Հավանական են հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: Պարզ կդառնա՝ ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի ձեր ամենակարևոր ցանկություններն իրականանան: Երեկոն հաջող կլինի սիրահարված Խոյերի համար: Մտերիմ մարդու հետ հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հրաշալի գաղափարներ ու նոր ծրագրեր կբերի: Մոտ ժամանակներս դուք կկարողանաք կենտրոնանալ դրանք կյանքի կոչելու վրա, իսկ մինչ այդ կարևոր է ամեն ինչ ինչպես հարկն է մտածելը, համախոհներ գտնելն ու նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, խելամիտ խորհուրդներ կտան:

Օրվա երկրորդ կեսը հազիվ թե առանց թյուրիմացությունների անցնի, բայց լուրջ խնդիրներ չի բերի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դուք խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Ընկերները հրաշալի նորություններ կհայտնեն կամ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում հազիվ թե կարողանաք խուսափել փոքրիկ տարաձայնություններից, վեճերից, որոնց պատճառ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Բայց ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը ու բարեհամբույր վերաբերմունքը, այդ իսկ պատճառով սուր անկյունները հարթելը դժվար չի լինի:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Աստղերի աջակցությունը կզգան այն Երկվորյակները, որոնց կյանքում վերջերս ամեն ինչ չէ, որ հարթ էր: Երեկոն արժե անցկացնել ընկերների հետ: Նրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու լավ գաղափարներ կտան, որոնք էլ կուզենաք անհապաղ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի: Հատկապես հաջող կլինի նրա առաջին կեսը: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու համար. դուք արագ հաջողության կհասնեք գործերում, կլուծեք այն առաջադրանքները, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները ճիշտ կլինեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կհասկանաք, թե ինչու վերջին ժամանակներս որոշ մարդկանց հետ լեզու գտնելը դժվարացել էր և արագ մոտեցում կգտնեք նրանց: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի լուրեր հեռվից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր դուք ստիպված եք լինելու ուրիշների գործերով ավելի շատ զբաղվել, քան ձեր սեփականով: Օգնության հարցով կդիմեն մարդիկ, որոնց մերժել չի լինի, և դուք կփոխեք ձեր ծրագրերը, որպեսզի աջակցեք նրանց: Չի բացառվում՝ ստիպված լինեք որոշ ժամանակ ծախսել այն խնդիրների լուծման վրա, որոնց պատճառը դարձել են ձեր մտերիմների գործած սխալները:

Օրը հագեցած և շատ արդյունավետ կանցնի: Դուք շատ բան կհասցնեք անել: Բայց երեկոյան կուզենաք հանգստանալ: Այդ հատվածի համար լավ է ո՛չ կարևոր գործ ծրագրեք, ո՛չ հեռավոր ուղևորություն, ոչ էլ պատասխանատու հանդիպումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Ինչ-որ բան կարող է անհաջող դասավորվել, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, և դուք կիրագործեք մտածած ամեն ինչ: Հավանական են լավ նորություններ հեռվից, հաճելի լուրեր մարդկանցից, որոնց մասին վերջին ժամանակներս անհանգստանում էիք:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Դուք շատ բան կհասցնեք, հաջողության հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Սակայն հուզական դաշտն այդ հատվածում լարված կլինի, և նույնիսկ աննշան իրադարձությունները կարող են ազդել ձեր տրամադրության վրա: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Հանգիստը ձեր օգտին կլինի, ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անհանգիստ, բայց հաջող ու հետաքրքիր կանցնի: Առավոտյան ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել ձեզ համար նոր իրավիճակում: Լսեք նրան ու հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը երբեք չեք ունեցել:

Դրական հույզեր կպարգևեն հին ծանոթների հետ շփումները: Նրանցից հետաքրքիր բաներ կիմանաք: Լավ գաղափարով կկիսվի մեկը, ով նախկինում էլ խելամիտ խորհուրդներ է տվել: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու, ինչպես նաև տնային գործերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Կարող են վշտացնել անհաջող զուգադիպությունները, անսպասելի առաջ եկած դժվարությունները: Ոչ բոլոր Կարիճները կկարողանան արագ ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, չեն բացառվում տարաձայնությունները դատարկ բաների պատճառով: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, բարդ հարցերը լուծելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել սուր պահերից. ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Հավանական են չծրագրված ծախսեր, որոնք հաճախ կապված կլինեն կենցաղային խնդիրների լուծման հետ:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ թեթև ու ոգեշնչող: Այդ հատվածում ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, ինչը կգնահատեն: Հավանական են դրական փոփոխություններ մի մարդու հետ հարաբերություններում, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածը հարմար չի լինի լուրջ գործեր ստանձնելու կամ բարդ հարցերի լուծմամբ զբաղվելու համար: Ուղևորությունների ժամանակ հավանական են ձգձգումներ, որոնց պատճառով դրանք այնքան էլ հաջող չեն անցնի:

Արդեն օրվա կեսին ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք: Նոր բան ստանձնելու ցանկություն կառաջանա, և դրա համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Ձեր շատ գաղափարներ դուր կգան շրջապատողներին, և եթե օգնության կարիք ունենաք, ապա անպայման կստանաք այն: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Կարող եք ստանձնել այն, ինչն առաջ չի ստացվել. այս անգամ աստղերը ձեր կողմից կլինեն, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Տրամադրությունը կբարձրացնի հին ընկերոջ հետ հանդիպումը: Դուք լավ նորություններ կլսեք, տեղեկատվություն կստանաք, որը շուտով պետք կգա:

Լսեք ինտուիցիայի ձայնը, որի հուշումները կօգնեն ավելի լավ հասկանալ շրջապատողներին, խուսափել շփման մեջ լարված պահերից: Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե օրվա առաջին կեսին ծրագրում եք կարևոր գործերով զբաղվել, աշխատեք միայն սեփական ուժերին ապավինել: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնության հասնի ձեզ, եթե դժվարություններ առաջանան: Ամենայն հավանականությամբ հակառակը կլինի. շրջապատողները ամեն հարցում ձեզ վրա հույս կդնեն: Այդ ամենը ձեզ չի խանգարի հաջողության հասնել:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ պատմության սկիզբ, որը շուտով կարևոր կդառնա ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2093 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0