ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1979 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ցանկացած հարցի լուծման լուրջ վերաբերվեք, և դա թույլ կտա խուսափել սխալներից ու խնդիրներից: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի ֆինանսներին վերաբերող հարցերում: Մի շտապեք ծախսել գումարը պահի ցանկությունների իրագործման վրա, խոշոր գնումներ անելուց առաջ երկար մտածեք:

Օրը բարենպաստ կլինի շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Մարդիկ, որոնք ձեզ վաղուց գիտեն, հրաշալի խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչպես գործել: Երեկոն հարմար կլինի ուղևորության համար. այն անմիջապես կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չանհանգստանաք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Այդ հատվածը լրիվ անամպ չի լինի, բայց լուրջ խնդիրներ էլ չի բերի, իսկ փոքրիկ դժվարություններն արագ կհաղթահարեք: Ավելի ուշ կգա հաջող զուգադիպությունների ու լավ նորությունների, նաև այնպիսի գաղափարների ժամանակը, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել:

Շատերը կուզենան աջակցել ձեզ, իրենց օգնությունը կառաջարկեն: Ինտուիցիան կօգնի համախոհներին ճիշտ ընտրել: Բացի այդ, նրա հուշումների շնորհիվ կկարողանաք դեպի լավը փոխել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ առաջ հաշտ չէիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք անմիջապես կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, սխալներ էլ չեք անի: Շրջապատողները հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի: Այդ շրջանը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Կհաջողվի վերականգնել նախկինում թանկ կապերը, հարթել լարված հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ ու շեղվել հոգսերից, և նման հնարավորություն կունենաք: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը, լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Հավանական են նվերներ ու դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը չարժե սկսել բարդ ու հոգնեցնող գործերից: Ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ է պետք գալու մտքերը հավաքելու և տրամադրվելու համար: Կարևոր հարցերի քննարկումն էլ լավ է հետաձգել. ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Որոշ Խեցգետիններ կհասկանան, որ հին ծրագրերը փոխելու ժամանակն է ու կսկսեն մեծ ոգևորությամբ նորերը կառուցել: Ձեր գաղափարները անսպասելի դուր կգան մարդկանց, որոնք նախկինում չէին կարող դրանք ըստ արժանվույն գնահատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Հուզական դաշտը լարված կլինի, ցանկացած դատարկ բան կարող է հուսահատեցնել ձեզ: Բայց շուտով պարզ կդառնա, որ ծագած խնդիրները լուծելը դժվար չէ: Իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի, երբ լավատեսորեն տրամադրվեք:

Կարևոր կլինի գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերում լուրջ լինելը: Օրինակ՝ չարժե շտապել գնումների հարցում, նույնիսկ եթե խոսքը էժան մանրուքների մասին է: Գումարը ծախսելուց առաջ երկար մտածեք: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք, որ խնայող եք եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կսկսվի լավ նորություններով ու հաճելի իրադարձություններով: Հնարավոր է հանդիպում, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը, կօգնի լավատեսորեն տրամադրվել: Սակայն կարևոր կլինի իրատես լինելն ու ձեր հնարավորություններն օբյեկտիվորեն գնահատելը: Հիշեք, որ շատ բան ձեր ուժերի սահմաններում է, բայց կան խնդիրներ, որոնցից մենակ գլուխ հանելը բարդ է:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու, համախոհներ փնտրելու համար: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտ եք ընդհանուր լեզու գտնում նոր ծանոթների հետ, ստանում նրանց աջակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր առաջ եկած ձեր բոլոր գաղափարներին ուշադրություն դարձրեք: Դրանք կարող են տարօրինակ, իրականությունից հեռու թվալ, սակայն որոշ ժամանակ կանցնի և պարզ կդառնա, որ մտածածը կարելի է ու պետք է իրագործել: Օրը հարմար կլինի ուսման համար, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

Օրվա առաջին կեսին արժե ինքնուրույն գործել, իսկ երկրորդին օգնականներ կգտնեք, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց հետ առաջ հաշտ չէիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց դա ձեր տրամադրությունը չի փչացնի: Նրա բերած իրադարձությունները հետաքրքիր ու հաճելի կլինեն: Որոշ Կարիճներ կուրախանան, որ ծրագրված գործերը դեռ կարելի է հետաձգել ու կենտրոնանալ լրիվ նոր բանի վրա: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Լավ կանցնեն չծրագրված ուղևորությունները, սպոնտան գնումներն էլ հաջող կլինեն:

Արժե ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին: Կարող եք հյուր կանչել հարազատներին, փոքրիկ տոն կազմակերպել ամենամտերիմների համար: Դուք անպայման կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսն օգտավետ անցկացրեք: Եթե այդ հատվածում կենտրոնանաք կարևոր գործերի վրա, ապա նկատելի հաջողությունների կհասնեք, գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Արժե ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին. կապերը վերականգնելը օգտակար կլինի: Հետաքրքիր է, որ ոչ ֆորմալ զրույցների ժամանակ լրիվ լուրջ ու շատ գրավիչ գործնական առաջարկներ կարող են հնչել:

Ավելի ուշ հանգստի համար հրաշալի ժամանակ կգա: Միապաղաղությունից շեղվելու, ձեզ դուր եկող վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի առույգ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է լուրջ բաների մասին մտածելու, ավելի վաղ ծագած խնդիրները լուծելու համար: Դուք կգտնեք հին սխալներն ուղղելու, համարյա անհույս թվացող իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Ձեր խոսքերն ու արարքները հաճելիորեն կզարմացնեն շրջապատողներին, ուժեղ տպավորություն կթողնեն նրանց վրա:

Մարդը, որի հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում, կուզենա ընկերանալ ու հարթել հարաբերությունները: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրան ընդառաջ գնալ: Կարևոր որոշումների հարցում այսօր չեք շտապի և ավելի ուշ դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք շատ ժամանակ չծախսել վեճերի ու զրույցների վրա: Ինչքան շուտ ստանձնեք պիտանի գործերը, այնքան քիչ ջանքեր պետք կգան դրանցից գլուխ հանելու համար: Ծանոթ խնդիրների լուծման հարցում օգնության կարիք չեք ունենա: Բայց եթե ծրագրում եք ինչ-որ նոր բանով զբաղվել, մտածեք, թե ում կարող եք դիմել աջակցության ու խորհրդի խնդրանքով:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում ոչինչ աչքաթող չեք անի, մի քանի հնարավորություններից լավագույնը կընտրեք: Երեկոն հրաշալի կլինի ստեղծագործելու համար: Ընտրեք զբաղմունքներ, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը. դրանք կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չարժե տրվել պահի ցանկություններին ու քմահաճույքներին, ծրագրված գործերը հետաձգել զվարճանքների համար, թեթևամիտ լինել այնտեղ, որտեղ կարևոր է լրջությունը: Սա բարենպաստ օր է պիտանի զբաղմունքների և բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու, ձեր ու մյուսների խնդիրները լուծելու համար: Անպայման ժամանակ կմնա հանգստի ու հաճելի շփումների համար, բայց օրը լավ է դրանցից չսկսեք:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան դրական միտումները կուժեղանան անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է, իսկ տարաձայնությունների առիթները քչացել են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1979 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0