ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1748 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինքնատիրապետումը պահպանելն այսօր հեշտ չի լինի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, անսպասելի դժվարությունները հունից կհանեն ձեզ: Բայց դուք արագ կհաղթահարեք հույզերը, դրական կտրամադրվեք ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Այսօր ձեզ հազիվ թե կարողանան օգնել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում աջակցություն են խոստացել:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ ու հաճելի կանցնի: Բացի այդ, այն շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին կենտրոնանալը դժվար կլինի: Այդ հատվածը հարմար չի լինի կարևոր գործերի համար. վտանգ կա՝ ցավալի սխալներ անեք կամ ինչ-որ բան ձեր աչքից վրիպի: Իսկ ահա կեսօրից հետո առաջ եկած անսովոր գաղափարներին արժե ուշադրություն դարձնել: Ամենայն հավանականությամբ, շուտով դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի: Կարող եք վերադառնալ այն գործերին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտել. այս անգամ ամեն ինչ կստացվի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի և փոքրիկ դժվարություններ, ցավալի թյուրիմացություններ կբերի: Սակայն դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք ու ձեր ծրագրերից չհրաժարվեք: Հին ծանոթները հաճույքով օգնության կհասնեն, եթե դրա կարիքն ունենաք: Հնարավորություն կունենաք ամրապնդել գոյություն ունեցող գործնական կապերն ու նորերը ձեռք բերել:

Օրվա երկրորդ կեսին ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Եթե նոր բան ստանձնեք, արագ գլուխ կհանեք, թե ինչպես հաջողության հասնել դրանում: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Փոքրիկ պատահարները, որոնց մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի, առավոտյան կարևոր կթվան: Դրա պատճառով շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա. նրանց հասկանալի չեն լինի ձեր ապրումների պատճառները: Բայց շուտով դուք կնկատեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Իսկապես, դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի լուրեր, ինչպես նաև առաջարկներ կբերի, որոնց համար շատ ուրախ կլինեք: Այդ հատվածը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Հավանական են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբն առանձնապես արդյունավետ չի անցնի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով դժվար կլինի ժամանակին սկսածն ավարտելը: Հավանական են տարաձայնություններ աշխատավայրում ու տանը: Երբեմն նույնիսկ ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք:

Ավելի ուշ կգա նոր նախաձեռնությունների, և առաջին հերթին՝ այն գործերի համար հարմար ժամանակը, որոնք երևակայություն ու հնարամտություն են պահանջում: Շատ Առյուծների պետք կգա իմպրովիզներ անելու, նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ նշանի ներկայացուցիչները կհաղթեն հին մրցակիցներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր դուք կարող եք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար, եթե ժամանակը զուր չվատնեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին, բայց դա այնքան նրբանկատորեն կանեք, որ ոչ ոք չի վիրավորվի ու չի բարկանա: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները նոր գործընկերների հետ, դուք կկարողանաք ճիշտ տոն ընտրել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործարքների և գնումների համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Հատկապես մեծ է դրանց հավանականությունն աշխատանքի մեջ. դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Սակայն բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի, իսկ վիճելի հարցերին պատասխաններ անպայման կգտնվեն: Եթե պատրաստվում եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ կամ դիմել պետկազմակերպություններին, ապա պատրաստ եղեք ձգձգումների:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Օրը հարմար կլինի նոր համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար, շատ Կարիճներ կծանոթանան մարդկանց հետ, որոնք ավելի ուշ նրանց կարևոր ծառայություններ կմատուցեն: Չեն բացառվում աշխատանքային առաջարկները:

Պետք է զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Մի շտապեք գնումների հարցում, աշխատեք կասկածելի գործարքներ չկնքել: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ընկերների կամ մտերիմների հետ ճամփա գնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հրաշալի կդասավորվի, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք: Լավատեսությունն ու համառությունը պետք կգան գործերում: Հենց դրանց շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշները դա անել չեն կարողացել: Հավանական են լավ նորություններ հեռվից, ինչպես նաև կարևոր բացահայտումներ: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա. պարզ կդառնա, թե ինչի վրա կարելի է կենտրոնանալ հիմա:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Այսօր ձեր կարծիքը կլսեն նրանք, ովքեր դրանով չեն հետաքրքրվել: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Այդ հատվածում ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, և ամենայն հավանականությամբ դուք պիտի զբաղվեք ոչ նրանով, ինչով կուզենայիք: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Նրանց աջակցությամբ դուք խուճապի չեք մատնվի, ճիշտ որոշումներ կընդունեք:

Օրվա առաջին կեսը հագեցած և արդյունավետ կլինի, երկրորդը ավելի հանգիստ կանցնի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին, կքննարկեք բոլորի համար կարևոր հարցերը, շատ բաների մասին կպայմանավորվեք: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Պրովոկացիաներին մի տրվեք: Կհաջողվի հարթել սուր անկյունները, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Լավ է վերջնական որոշումների հարցում չշտապեք կարևոր գործնական հարցերը լուծելիս: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու համար:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, կավարտեք վաղուց սկսածը: Երեկոն արժե անցկացնել ընկերների հետ. այդ հատվածը բարենպաստ կլինի շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք շատ բան պիտի անեք: Չի բացառվում լրիվ նոր առաջադրանքներ հայտնվեն, և դրանց լուծման համար ստիպված լինեք հետաձգել մնացած գործերը: Պիտի շատ աշխատեք, բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի. դուք սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից ու շահավետ գործարքներ:

Մտերիմների հետ հեշտությամբ կպայմանավորվեք կարևոր բաների մասին, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Սիրելիի հետ հանդիպումն այսօր շատ հաճելի կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1748 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0