ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կարևոր որոշումներն ինքներդ ընդունեք: Դա թույլ կտա խուսափել սխալներից ու տհաճ պահերից, արագ հասնել դրված նպատակներին: Գործընկերների և ղեկավարության հետ լուրջ վեճեր չեն լինի, իսկ փոքրիկ տարաձայնությունները չեն փչացնի հարաբերությունները, փոխզիջման էլ արագ կհասնեք:
Օրը հարմար կլինի և՛ նախապես ծրագրված, և՛ վերջին պահին որոշված ուղևորությունների համար: Այն բարենպաստ կլինի նաև մտերիմների՝ հարազատների, ընկերների, սիրելիի հետ շփումների համար: Դուք կկարողանաք նրանց հետ կիսվել ձեր ապրումներով ու ծրագրերով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Առավոտը շատ արդյունավետ կանցնի. միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կանեք, գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում շատ ձանձրալի են թվացել: Նույնիսկ բարդ աշխատանքը հեշտությամբ կտրվի, դուք նկատելի հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա չեն կարողացել անել: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Չի բացառվում՝ մոտ ժամանակներս այդ մարդիկ ուզենան ընկերանալ ձեզ հետ:
Հավանական են չծրագրված ծախսեր: Ոչ մեծ, սպոնտան գնումները հաջող կլինեն, իսկ ահա խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը կուրախացնի: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք անհապաղ կօգտվեք դրանցից: Գործերում հաջողության կհասնեն այն Երկվորյակները, որոնք չեն վախենա լրիվ նոր բան ստանձնելուց: Դուք արագ կհասկանաք, որ նպատակին տանող ճիշտ ուղի եք գտել, և նույնիսկ փոքրիկ դժվարությունները, որոնք կարող են ծագել, ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից:
Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Նման շփումները շատ հաճելի կլինեն: Կհաջողվի հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Բայց այստեղ հենց դուք պիտի նախաձեռնող լինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հանգիստ ու հաճելի կանցնի: Այն հազիվ թե կարևոր իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերի, փոխարենը հնարավորություն կտա գլուխ հանել կուտակված գործերից, ավարտել ավելի վաղ սկսածը: Նոր գաղափարներ ու աշխատանքային ծրագրեր կհայտնվեն: Մի շտապեք անցնել դրանց իրագործմանը, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:
Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց, իսկ տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է լինելու ոչ մեծ գնումների, ֆինանսական հարցերը լուծելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ինչով էլ այսօր զբաղվեք, մի շտապեք անցնել նոր գաղափարների ու ծրագրերի իրագործմանը: Նախ իրավիճակն օբյեկտիվորեն գնահատեք, մտածեք՝ արդյոք կարող եք ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեր նախաձեռնությունները:
Հավանական են անսպասելի հանդիպումներ: Դրանք, ամենայն հավանականությամբ, շատ հաճելի կլինեն: Շատ Առյուծներ լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կստանան: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին, դրական փոփոխություններ կլինեն մտերիմների հետ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին փոքրիկ թյուրիմացություններից, ցավալի պատահարներից խուսափել չի ստացվի: Բայց դրանց համար չեք անհանգստանա և ճիշտ էլ կվարվեք: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Օրվա կեսը աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորություններ, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ կբերի: Այդ հատվածը շատ հաջող կլինի այն Կույսերի համար, որոնք կորոշեն կենտրոնանալ նոր գաղափարների իրագործման վրա:
Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան գործերի համար: Մտերիմների հետ միասին դուք կլուծեք կենցաղային խնդիրները, և բոլորը շատ ուրախ կլինեն դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Որոշումներ ընդունելիս մի շտապեք, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեզ համար: Նախ արժե գլուխ հանել իրավիճակից, գնահատել սեփական արարքների հնարավոր հետևանքները: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնք ձեզ լավ գիտեն: Այդ ամենը ժամանակ է պահանջելու, բայց ավելի ուշ դուք ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք, որ չեք շտապել:
Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կես խոսքից կհասկանաք մտերիմներին, հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը շուտով կարևոր կդառնա ձեզ համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Կուզենաք վճռական ու արագ գործել, բայց այդպես վտանգ կա՝ սխալվեք: Այսօր ավելի օգտակար կլինի ոչ մի տեղ չշտապելը, ամեն քայլը մանրամասն մտածելը: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք նկատելի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ ու ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը:
Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել, շրջապատողներին հետաքրքրել ձեր գաղափարներով: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն, և մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը երբեմն բարդ կլինի: Բայց դուք դրանից էլ գլուխ կհանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կենտրոնացեք կարևոր գործերի վրա, աշխատեք մանրուքների վրա չշեղվել, ժամանակը դատարկ բաների վրա չվատնել: Դուք կարող եք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին, իսկ ինչ-որ մեկը կօգնի ձեզ իրագործել մտածածը: Որոշ Աղեղնավորներ այսօր կծանոթանան մարդկանց հետ, որոնց հետ տարիներ շարունակ կհամագործակցեն:
Մտերիմների հետ հարաբերություններն այսօր ներդաշնակ կլինեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ. տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Լավ կանցնեն ուղևորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հրաշալի օր է աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում բարդ են թվացել, պատասխաններ կստանաք կարևոր հարցերին: Հեշտությամբ գործընկերների հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին, վեճերի առիթներ չեն լինի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, և շահավետ գործարքներ:
Իսկ ահա մտերիմների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի: Փոքրիկ տարաձայնությունները անսպասելի շատ կլինեն: Լավ է հետաձգեք բարդ հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանք նախկինում էլ տարաձայնությունների պատճառ են դարձել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Այսօր ձեզ պետք կգա ինքնատիրապետումը պահպանելու ունակությունը, երբ ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ամենայն հավանականությամբ օրն անակնկալներով լի կլինի, իսկ դուք պիտի արագ կողմնորոշվեք նոր իրավիճակներում, ոտքի վրա որոշումներ ընդունեք: Ամեն ինչ կստացվի, եթե լսեք ինտուիցիայի հուշումներն ու շրջապատողներից շատ բան չսպասեք:
Հավանական են մտերիմների հետ կապված լավ նորություններ, հաճելի իրադարձություններ ընտանիքում: Երեկոն հարմար կլինի հյուրեր ընդունելու, ընտանեկան տոն կազմակերպելու համար, նույնիսկ եթե դրա համար հատուկ առիթ չլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Այսօր տարաձայնություններ ու վեճեր կարող են առաջանալ դատարկ բաների պատճառով: Բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Բարեհամբույր լինելը շատ օգտակար կլինի աշխատանքի մեջ: Դուք արագ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք և՛ նոր ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ բազմիցս համագործակցել եք:
Չի բացառվում այսօր մտերիմները ձեր օգնության և աջակցության կարիքն ունենան: Աշխատեք նրանց խնդրանքներին մերժումով չպատասխանել: Ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ անկեղծ հետաքրքրությունը թույլ կտա և՛ լավ հարաբերություններ պահպանել, և՛ լուծել ավելի վաղ ծագած խնդիրները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: