Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1835 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին ուշադիր եղեք: Դա հաստատ այն ժամանակահատվածը չի լինելու, երբ կարելի է տրվել պահի հույզերին, ասել ու անել ամենն, ինչ կգա մտքին: Եթե կարևոր գործ եք ստանձնում, համբերությամբ զինվեք. ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կստացվի, բայց համառությունը կօգնի ձեզ անհրաժեշտ արդյունքի հասնել: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին: Լրիվ նոր հնարավորություններ կարող են բացվել, որոնք բաց թողնելը ցավալի կլիներ: Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, ձեր կողքին կլինեն, եթե օգնության կարիք ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի կողմ թողեք կեղծ համեստությունն ու պատմեք ձեր հաղթանակների, ձեռքբերումների մասին բոլոր նրանց, ում դրանք կարող են հետաքրքրել: Օրը պիտանի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն գործնական ոլորտում, թույլ կտան ամրապնդել մասնագիտական դիրքերը, իսկ ժամանակի ընթացքում նաև մեծացնել եկամուտները: Չի բացառվում՝ հենց այսօր ձեզ առաջարկեն այն աշխատանքը, որի մասին երազում էիք: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հանդեպ անտարբեր չեք: Սիրելիի հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Անսպասելի նոր գործեր կհայտնվեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը զբաղվելու համար նրանով, ինչով հիմա չէիք նախատեսել զբաղվել: Դրա պատճառով անհանգստանալ պետք չէ, քանի որ այն, ինչ իսկապես կարևոր է, այսպես թե այնպես կհասցնեք անել: Աշխատանքից գլուխ հանելուն կօգնեն գործընկերների խորհուրդները, որոնք կհուշեն՝ ինչպես է պետք գործել դրված նպատակներին հասնելու համար: Երեկոյան կարևոր հարցերը անկաշկանդ մթնոլորտում քննարկելու հնարավորություն կունենաք, և դա շատ օգտակար կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը: Օրը հաճելի հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ է խոստանում: Որոշ Խեցգետիններ կկարողանան շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Մյուս մարդկանց հանդեպ ձեր անկեղծ հետաքրքրության շնորհիվ դուք ժամանակին կարևոր տեղեկատվություն կստանաք: Բարդ թվացող խնդիրներից անսպասելի արագ գլուխ կհանեք: Եվ բանը միայն իրադարձությունների հաջող ընթացքի մեջ չի լինի. պարզապես դուք ուրիշի ճանապարհով չեք գնա, սեփական լուծումը կգտնեք, որը լավագույնը կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վառ ու հագեցած օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու արագ հաջողության կհասնեք դրանցում: Կհաջողվի միաժամանակ մի քանի կարևոր հարց լուծել, ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել: Մարդիկ, որոնց վաղուց գիտեք, հաճույքով կօգնեն ձեզ անսովոր գաղափարներն իրագործելու հարցում, այնպես որ՝ համարձակ կիսվեք ձեր մտահղացումներով: Շատ Առյուծների պետք կգան դիվանագիտական տաղանդները: Կհաջողվի հաշտեցնել նրանց, ովքեր վիճել էին, վերականգնել կարևոր կապերը: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման, ընկերների հետ հանդիպումների, ընտանեկան տոնի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործերից գլուխ հանելուն կօգնեն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները: Նրանց աջակցությամբ դուք արագ կհաղթահարեք դժվարությունները, որոնք կարող են ծագել օրվա սկզբին: Դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, փոխարենը ժամանակին ուշադրություն կդարձնեք նրան, ինչը կարող է կարևոր թվալ: Շատ Կույսերի օրը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Դրանցից մեկը սիրային շարունակություն կստանա, եթե նախաձեռնող լինեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք արագ գլուխ կհանեք շատ առաջադրանքներից, այդ թվում՝ նրանցից, որոնք մյուսների ուժերի սահմաններից վեր են եղել: Օրը հատկապես բարենպաստ կլինի մասնագիտական տեսանկյունից: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով կկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքներով կամ առաջարկներ կստանաք, որոնց վաղուց էիք սպասում: Կուրախացնեն մտերիմներին վերաբերող նորությունները: Հավանական են ուրախ իրադարձություններ ընտանիքում, փոփոխություններ, որոնց վաղուց էիք սպասում: Օրվա երկրորդ կեսը նվերների ու հաճելի անակնկալների ժամանակ կլինի, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե այն կարևոր գործերից սկսեք: Թող դժվարությունները ձեզ չվախեցնեն. դուք արագ դրանք անցյալում կթողնեք: Կարող եք քննարկել աշխատանքային հարցերը, հանդիպել այն մարդկանց հետ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ: Դուք կկարողանաք նոր բան իմանալ ու հրաշալի խորհուրդներ կստանաք: Օրվա երկրորդ կեսը առանց խառնաշփոթի չի անցնի: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, կշեղեն ձեզ: Սակայն դուք կպահպանեք ինքնատիրապետումը, չեք նյարդայնանա և բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է նոր ծանոթների հետ հանդիպելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք հայացքներն ու փորձը տարբերվում են ձերինից: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք օգտակար մի բան կիմանաք: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան, և դա ձեզ կուրախացնի: Լուրջ գործերը լավ է օրվա առաջին կեսի համար ծրագրեք, քանի որ ավելի ուշ ձեզ համար կենտրոնանալը դժվար կլինի: Հուզական դաշտն էլ ժամանակի ընթացքում առավել լարված կդառնա: Մտածեք, թե ինչը կարող է օգնել ձեզ շեղվել հոգսերից ու թուլանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Խոսեք ապագայի մասին, քննարկեք ծրագրերը. այսօր դա շատ օգտակար կլինի: Նոր համախոհներ գտնելու և այն մարդկանց հետ պայմանավորվելու հնարավորությունը կունենաք, որոնցից շատ բան է կախված: Օրը հարմար կլինի նաև նոր բան սովորելու համար: Այսօր ստացված գիտելիքները շուտով օգտակար կլինեն: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Մտածեք՝ արդյոք արժե գումար ծախսել մի բանի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: Ցանկալի չէ ինչ-որ բան վարկով գնելը: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի ռոմանտիկ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի բարդ գործերի համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, շատ բաներում հրաշալի արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսին համառություն դրսևորելով՝ դուք կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում: Հնարավորություն կունենաք նոր ընկերներ ու համախոհներ գտնել, որոնց վրա միշտ կարող եք հույս դնել: Չարժե անհանգստանալ ու բարկանալ դատարկ բաների պատճառով: Այսօր ինչ-որ բան կարող է ձեր ծրագրի համաձայն չընթանալ, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Եթե ինտուիցիան չհուշի՝ ինչպես է պետք վարվել, ապա դա հաստատ կանի մտերիմներից ինչ-որ մեկը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը վառ, հագեցած ու ոգեշնչող կլինի: Նոր գործեր կհայտնվեն, և դուք ուրախ կլինեք դրա համար, քանի որ դրանց թվում կլինեն շատ հետաքրքիրները: Անսովոր առաջադրանքները լուծելիս դուք կծանոթանաք զարմանալի մարդկանց հետ: Չի բացառվում՝ շուտով նրանք ձեր համախոհները կամ լավ ընկերները դառնան: Հաջող կդասավորվեն գործնական ուղևորությունները, որոշ Ձկներ շահավետ գործարքներ կնքելու շանս կունենան: Հավանական են դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու և ընտանեկան միջոցառման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|