Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1727 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Չանհանգստանաք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Այդ հատվածը բավական անհանգիստ կանցնի, բայց լուրջ խնդիրներ չի բերի: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Սակայն կոնֆլիկտներ չեն առաջանա: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հարաբերություններն էլ կհարթվեն: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու երկար սպասված լուրեր կբերի այն մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ: Չի բացառվում՝ դրանք ռոմանտիկ շարունակություն ստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է առանց շտապելու կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու, ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Հազիվ թե ինչ-որ բան շեղի ձեզ: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ նոր առաջադրանքներից, և՛ արդեն ծանոթ խնդիրներից: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Օրը հաստատ հարմար չի լինելու գումարը դատարկ բաների վրա ծախսելու համար: Փոխարենը անձնական հարաբերությունների տեսանկյունից այն շատ բարենպաստ կլինի: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ բազում վառ հույզեր կպարգևեն: Սիրահարված Ցուլերին հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բավական անհանգիստ, բայց հաճելի կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա: Ամեն ինչ պարզապես հրաշալի կստացվի: Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ այն խնդիրներին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Այս անգամ դրանք իսկապես անցյալում թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Դուք կարող եք պատահաբար հանդիպել մեկին, որը ձեր հին մտերիմ ընկերն է եղել կամ էլ հին ծանոթի, որի մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պատրաստ եղեք վերադառնալ հին գործերին, հիշել այն հարցերի մասին, որոնք լուծված էիք համարում: Այս անգամ իսկապես կհաջողվի սկսածն ավարտին հասցնել, չնայած՝ դա որոշ ջանքեր է պահանջելու: Արժե զգույշ լինել շփումներում. ձեր գաղտնիքները մի պատմեք այն մարդկանց, որոնց դեռ լավ չեք ճանաչում: Ծրագրերի մասին պատմել էլ չարժե: Աշխատեք չհոգնել: Օրը ավելի հարմար կլինի հանգստի և զվարճանքների, քան կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող ինչ-որ զբաղմունքների համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների և ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ բան հասկանալի ու հասարակ կթվա, բայց որոշումների հարցում լավ է չշտապեք: Ձեզ շատ ժամանակ պետք չի գա ստեղծված իրավիճակը գնահատելու, գործողությունների ծրագիրը որոշելու համար: Ինտուիցիայի ձայնին էլ արժե լսել: Իսկ ահա ուրիշի խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն. ամենայն հավանականությամբ դրանք կտան մարդիկ, որոնք դեռ իրավիճակից գլուխ չեն հանում: Օրը հարմար կլինի գործարքներ կնքելու համար: Գումարի հետ կապված հարցերում հաջողությունը ձեզ կուղեկցի: Ֆինանսական վիճակը կլավանա: Հավանական են անսպասելի նվերներ, այդ թվում՝ բավական արժեքավոր նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արժե ստանձնել բարդ գործը. ամենայն հավանականությամբ դուք դրանից այսօր արագ գլուխ կհանեք, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Հնարավորություն կունենաք լուծել ուրիշների ուժերի սահմաններից վեր եղած խնդիրները: Հավանական են լավ նորություններ: Դրանք կհայտնեն հին ծանոթները, որոնց հաստատ կարելի է վստահել: Հարմար օր է կարևոր զրույցների համար: Նշանակություն չունի՝ դրանք մտերիմների հետ կվարեք, թե նրանց, ում միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Բոլոր դեպքերում կհաջողվի ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան ու համատեղ գործողությունների ծրագիր կազմել, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք լրջորեն վերաբերվել այն բոլոր գործերին, որոնք այսօր կստանձնեք: Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք. այդպես անսպասելի առաջ եկած դժվարությունները ձեզ փաստի առաջ չեն կանգնեցնի: Շատ Կշեռքների այսօր պետք կգա հնարամտությունը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել: Ձեր հմայքի հանդեպ անտարբեր չեն մնա նույնիսկ նրանք, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վճռական գործեք ու ժամանակը զուր մի վատնեք: Այսօր աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, և դրանից արժե օգտվել կարևոր գործերից գլուխ հանելու կամ ավարտելու համար այն, ինչը շատ վաղուց էիք սկսել: Անհաղթահարելի դժվարություններ ճանապարհին չեն առաջանա, իսկ փոքրիկ խնդիրները լուծելով արժեքավոր փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Մի շտապեք ծախսել ստացածը: Գնումների համար ամենաբարենպաստ օրը չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է շփումների համար. նոր ծանոթների հետ անմիջապես լեզու կգտնեք, մտերիմներին էլ կես խոսքից կհասկանաք: Մարդիկ, որոնց հետ կկիսվեք գաղափարներով, անպայման կաջակցեն դրանք ու կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: Մի մերժեք նրանց, քանի որ ընդհանուր գործից կարող են և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել: Օրը բարենպաստ կլինի նաև ուսման համար: Դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է կարևոր թվալ, կօգտվեք ուրիշի փորձից սեփական սխալներից խուսափելու համար: Երեկոյան նոր ծրագրեր կհայտնվեն, և շուտով դուք կկենտրոնանաք դրանց իրագործման վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ուշադրություն դարձրեք օրվա բերած նորություններին: Չի բացառվում՝ սկզբում դատարկ բան թվացող լուրերը ազդեն ձեր ծրագրերի վրա կամ հետաքրքիր գաղափարներ տան ձեզ: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Այծեղջյուրներ այսօր կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Հնարավոր է և՛ ընկերության, և՛ ռոմանտիկ պատմության սկիզբ, բայց միայն այն դեպքում, եթե նախաձեռնող լինեք: Լավ է չշտապեք ձեր աշխատանքի, ֆինանսների կամ ունեցվածքի հետ կապված հարցերում: Այստեղ հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք: Եզրահանգումներ անելուց առաջ ուսումնասիրեք իրավիճակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ ոչ այնքան արդյունավետ, բայց ոգեշնչող ու հաճելի օր է սպասվում: Առավոտվա իրադարձությունները կբարձրացնեն տրամադրությունը, կուրախացնեն այն Ջրհոսներին, որոնք վերջին ժամանակներս շատ բան մռայլ լույսի ներքո էին տեսնում: Այդ հատվածը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Այս անգամ արագ կպայմանավորվեք, և նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները ձեր կողմը կանցնեն: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Այն հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու համար. դուք երկուսով հրաշալի ժամանակ կանցկացնեք: Օգտակար կլինի ապագայի ընդհանուր ծրագրերը քննարկելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Մտերիմների հետ շփումներում հազիվ թե կարողանաք խուսափել լարված պահերից: Հնարավոր են վեճեր մանրուքների պատճառով, անսպասելի տարաձայնություններ, թյուրըմբռնում: Սակայն շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի: Կեսօրից կարևոր գործերի համար բարենպաստ ժամանակ կգա: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել, կամ էլ ավարտել հին նախագծերը: Կարևորը սեփական փորձի և առողջ բանականության վրա հենվելն է: Հենց դա կօգնի ձեզ խուսափել սխալներից, ոչինչ աչքաթող չանել և արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|