ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1437 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կանցնի, եթե ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները: Լավագույն լուծումները մակերեսին դրված չեն լինի, բայց դուք դրանց կհասնեք, եթե ոչ ոքի չթողնեք շեղել ձեզ: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դեռևս ոչ մեկին մի պատմեք դրանց մասին, նախ ամեն ինչ ինքներդ մտածեք:

Դրամական մուտքերն այսօր շատ հավանական են, սակայն գնումների հարցում լավ է չշտապեք: Եթե ինչ-որ գնումներ չէիք ծրագրել, ապա մտածեք՝ արդյոք արժե գումար ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ նորությունների օր է: Դրանք կհայտնեն ինչպես ձեր մտերիմները, այնպես էլ մարդիկ, որոնց հետ միայն վերջերս եք ծանոթացել: Չի բացառվում ստացված լուրերի պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, և դա ավելի շուտ կուրախացնի ձեզ, քան կվշտացնի:

Սա ամենահարմար օրը չի լինելու կարևոր ու բարդ գործերի համար: Կենտրոնանալը դժվար կլինի, չեն բացառվում ցավալի սխալները, որոնց ուղղումը ժամանակատար կլինի: Իսկ ահա հանգստանալն ու միապաղաղությունից շեղվելը շատ օգտակար կլինեն. դուք արագ կվերականգնեք ուժերը, տրամադրությունն էլ անմիջապես կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Խոսեք կարևոր բաների մասին, քննարկեք բարդ հարցերը: Այսօր շատերը կլսեն ձեր կարծիքը: Բացառություն չեն դառնա նաև այն մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, քննադատորեն էին վերաբերվում ձեր խորհուրդներին ու առաջարկներին: Նախկինում լարված հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել:

Նոր գործեր կհայտնվեն, որոնց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ավելի վաղ ծրագրածները: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի, սակայն շատ շուտով պարզ կդառնա, որ ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես ձեզ է պետք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար, իսկ երկրորդը հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր լավ է ձեր մասնագիտական գործունեության կամ կարիերայի զարգացման հետ կապված կարևոր որոշումներ չընդունեք: Այստեղ հեշտությամբ կտրվեք հույզերին: Եթե հիմա պահի ազդեցությանը տրվեք, ապա ավելի ուշ կզղջաք դրա համար: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու, ամեն ինչ մտածելու համար:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Հավանական են հաջողություններ հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Որոշ Խեցգետիններ գլուխ կհանեն նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել՝ հնարամտություն դրսևորելով: Նույնիսկ վաղուց ծանոթ գործին կկարողանաք նորովի մոտենալ, և դա թույլ կտա արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համառությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Առանց դրա հազիվ թե կարողանաք արագ ավարտել սկսած գործերը, գլուխ հանել նրանից, ինչ ծրագրել էիք: Առավոտյան լավ է միայն սեփական ուժերի վրա հույս դնել, իսկ ահա ավելի ուշ անպայման համախոհներ ու օգնականներ կգտնեք, ընդ որում՝ շատ հուսալի: Նրանք ոչ միայն կաջակցեն ձեզ անհրաժեշտ պահին, այլև հրաշալի խորհուրդներ կտան:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, անտարբեր չեն մնա ձեր գաղափարների և առաջարկների հանդեպ: Հավանական են հաջողություններ ստեղծագործական կյանքում: Որոշ Առյուծներ այսօր իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արագ ու վճռական գործեք: Այսօր դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Շատ հարցերում հաջողակ կլինեք, ճիշտ պահին ճիշտ տեղում կհայտնվեք, բաց չեք թողնի հին ծրագիրն իրագործելու հնարավորությունը: Բացի այդ, ձեզ շատ պետք կգա նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Հետաքրքիր հանդիպումներ այսօր շատ կլինեն, դրանցից մեկն էլ կարող է երկարատև ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբ դնել:

Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք ընկերների կամ մյուս մտերիմների հետ: Նույնիսկ ոչ մեծ ճամփորդությունները վառ հույզեր կպարգևեն ու երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զգույշ եղեք նոր ծանոթների հետ շփումներում: Այսօր դուք սովորականից ավելի վստահող կլինեք, դրա պատճառով էլ տհաճ իրավիճակում կհայտնվեք: Կարևոր հարցերն արժե քննարկել միայն ամենամտերիմների հետ, որոնք կաջակցեն ձեզ: Իսկ ահա մարդիկ, որոնց վատ գիտեք, անկախ իրենց ցանկությունից կարող են շեղել ու խճճել ձեզ:

Օրը հարմար կլինի ուշադրություն ու կարգապահություն պահանջող գործերի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ դրանց վրա ու խուսափել նույնիսկ աննշան սխալներից: Երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում կարող են դժարություններ առաջանալ, եթե չօգտվեք ուրիշի գաղափարներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի շփումների համար. դուք կես խոսքից կհասկանաք և՛ հին ծանոթներին, և՛ նրանց, ում միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Ինտուիցիան կօգնի կռահել շրջապատողների զգացմունքներն ու սպասումները, իսկ առողջ բանականությունը կհուշի՝ արդյոք արժե ընդառաջ գնալ դրանց: Դուք ճնշման տակ չեք ընկնի, ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում ամենահաջող որոշումը կընդունեք:

Կարող եք լուծել ֆինանսների հետ կապված հարցերը: Զուր ծախսերը, անհաջող գործարքներն ու կորուստներն այսօր քիչ հավանական են: Իսկ ահա դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ հնարավոր են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հրաշալի կլինի տնային գործերի համար: Եթե վաղուց էիք ծրագրում մեծ վերանորոգում սկսել, կահույք, կենցաղային տեխնիկա կամ այլ պիտանի իրեր գնել, արժե դրանով հիմա զբաղվել: Մտերիմները հաճույքով կօգնեն ու կկիսվեն լավ գաղափարներով, որոնցով կարող եք զինվել:

Հավանական են անսպասելի ծախսեր: Բայց դրանք զուր չեն լինի, ձեր բյուջեին լուրջ հարված էլ չեն հասցնի: Շատ Աղեղնավորներ այսօր հաջողակ կլինեն սիրո մեջ: Կարող եք նախաձեռնող լինել, ընդառաջ գնալ այն մարդուն, որին համակրում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գնումների ու գործարքների հարցում մի շտապեք, հետաձգեք ֆինանսական հարցերի լուծումը: Գումարին վերաբերող հարցերում հիմա սխալվելը հեշտ կլինի: Մնացած ամեն ինչում օրը հաջող կլինի: Այն կուրախացնի հեռվից ստացվող լավ նորություններով կամ հանդիպումով մի մարդու հետ, որի ճակատագրի համար վերջերս անհանգստանում էիք:

Հին կապերը վերականգնելու և հաշտվելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկները: Եթե դրանք անեն ընկերները կամ մյուս մտերիմները, կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, եթե համառ լինեք: Մի հրաժարվեք մտածածից, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, մի նահանջեք առաջին իսկ խոչընդոտի առաջ: Հաջողությունները, որոնց կհասնեք օրվա վերջին, շատերի վրա տպավորություն կթողնեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ:

Հնարավորություն կունենաք լուծել տնային խնդիրները կամ օգնել դժվարությունների բախված մտերիմ մարդուն: Այստեղ ձեզ օգնության կհասնի վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ միանգամից կհասկանաք՝ ինչ է պետք անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար: Իսկ էներգիան էլ բավարար կլինի ճանապարհին առաջ եկած բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե ընկերներն այն առաջարկեն, մի մերժեք:

Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել. դուք ունակ կլինեք ճիշտ գնահատել և՛ ձեր ուժերը, և՛ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Շատ Ձկների ինտուիցիան այսօր կհուշի այն հարցերի պատասխանները, որոնց շուրջ նրանք երկար ժամանակ գլուխ են կոտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1437 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0