Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1647 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ասեք այն, ինչ մտածում եք: Այսօր դա ձեզ օգուտ կտա: Մարդիկ, որոնց հետ նախկինում լեզու գտնել չէր ստացվում, այսօր ձեզ նոր լույսի ներքո կտեսնեն ու կուզենան ընկերանալ: Չի բացառվում անսովոր ծանոթությունը: Դրանից կարող է գլխապտույտ սիրային պատմություն սկսվել: Պարզ կդառնա, թե ինչպես է պետք լուծել ֆինանսական հարցերը, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Նոր աղբյուրներից դրամական մուտքերը շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսին հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի: Որոշ Խոյեր կկարողանան ձեռք բերել այն, ինչի մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանն արժե անցնել հենց առավոտվանից: Այդ հատվածում շատ բան հրաշալի կստացվի, նոր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Կկարողանաք խուսափել նույնիսկ փոքրիկ խնդիրներից, թյուրիմացություններից, որոնք կարող էին փչացնել ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի ու հրաշալի կլինի հանգստանալու, ոչ բարդ, առօրյա զբաղմունքների, ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Լավ է չշտապեք գնումների և գումարին վերաբերող որոշումների հարցում: Այստեղ հեշտությամբ կսխալվեք, այնպես որ՝ ևս մեկ անգամ մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Զբաղվեք ինչ-որ հետաքրքիր ու հաճելի բանով, կենտրոնացեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի վրա: Դա կօգնի շեղվել տհաճ մտքերից ու հուշերից, որոնք կարող էին փչացնել ձեր տրամադրությունը: Օրը հազիվ թե հարմար լինի կարևոր հարցերը քննարկելու համար: Վեճեր շատ կլինեն, փոխզիջման էլ միանգամից չեք կարողանա հասնել: Օրը հարմար կլինի ուսման և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով ու պիտանի տեղեկատվությամբ: Դուք միանգամից կմտապահեք ամենն, ինչ կարող է ավելի ուշ պետք գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Զբաղվեք բարդ գործերով. հնարավորություն կունենաք գլուխ հանել նախկինում անհնարին թվացող բաներից: Այսօր ընդունած որոշումները հասարակ և արդյունավետ կլինեն: Դրանց շնորհիվ դուք կզինաթափեք հին թշնամիներին ու նոր ընկերներ կգտնեք: Օրը հրաշալի կլինի ակտիվ հանգստի, ինչպես նաև ուղևորությունների համար: Ձեզ կուրախացնի պայմանները փոխելու հնարավորությունը, շանս կընձեռվի լինել հրաշալի վայրերում, այնպես որ՝ ուրախությամբ ճամփա կընկնեք: Չի բացառվում՝ մտերիմներն ուզենան միանալ ձեզ: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը չարժե սկսել կարևոր գործերից: Նրա առաջին կեսը հրաշալի կլինի հանգստի և ուժերը վերականգնելու համար, իսկ վճռական գործողությունների համար հարմար պահն ավելի ուշ կգա: Չարժե առավոտյան քննարկել կարևոր հարցերը. պայմանավորվելը դժվար կլինի, իսկ տարաձայնությունների հավանականությունը մեծ է: Մի շտապեք, ավելի ուշ ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարներ կբերի: Հնարավոր է՝ չկարողանաք միանգամից կյանքի կոչել դրանք, փոխարենը ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու ժամանակ կունենաք: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, դուք հաշտ կլինեք հին ու նոր ծանոթների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Այդ հատվածում հազիվ թե կարողանաք խուսափել փոքրիկ թյուրիմացություններից, անհաջող զուգադիպություններից ու ցավալի պատահարներից: Բայց իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի, այնպես որ՝ մի հուսահատվեք ու աշխատեք հանգիստ անել այն, ինչ ծրագրել էիք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր գործերի, լուրջ զրույցների և այն հարցերի լուծման համար, որոնց շուրջ երկար եք մտածել: Հավանական են հրաշալի լուրեր: Ամենայն հավանականությամբ այն ձեր մտերիմներից մեկը կբերի: Երեկոն հաճելիորեն կզարմացնի սիրահարված Կույսերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, անմիջապես մոտեցում կգտնեք նրանց, ում առաջին անգամ եք հանդիպել: Փոխադարձ համակրանք կառաջանա, հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Օրը հարմար կլինի մտերիմների հետ ժամանակ անցկացնելու համար, հաճելի պահեր շատ կլինեն: Շատ գործեր ձեզ հեշտությամբ կտրվեն: Օգտվեք աստղերի աջակցությունից գլուխ հանելու համար նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ոչ մեծ ուղևորության համար. տրամադրությունը միանգամից կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, զբաղվեք իսկապես կարևոր բանով: Այսօր այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որոնք չկարողանաք լուծել, փոխարենը հնարավորություն կունենաք կյանքի կոչել անսովոր, համարձակ ու ձեզ համար շատ կարևոր գաղափարը: Ձեզ հաճույքով կօգնեն մտերիմները: Նրանց աջակցությամբ շատ բան հեշտությամբ կտրվի: Օրը հարմար կլինի շրջապատողների հետ ծրագրերը քննարկելու, մոտ ու հեռու ապագայի մասին խոսելու համար: Բայց վատ մի զգացեք պատմել ձեր հաղթանակների մասին: Շատերը ուրախ կլինեն իմանալ դրանց մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի շտապեք, քանի որ բոլոր դեպքերում կհասցնեք անել ամենն, ինչ ծրագրել էիք, և նույնիսկ ավելին: Պայմանները հաջող կլինեն, նոր գաղափարներն իրագործելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները, որոնք կօգնեն արագ կողմնորոշվել անսովոր իրավիճակում: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը: Մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, մտերմանալու քայլ կանեն, կուզենան հարթել հարաբերությունները: Իրենց մասին կհիշեցնեն նրանք, ում վերջերս շատ էիք կարոտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք այսօր ստանձնած ամեն բանի լուրջ վերաբերվել. հենց դա թույլ կտա հաջողության հասնել: Մանրուքներին ուշադրությունն ու ամեն ինչում կարգապահ լինելը կօգնեն խուսափել լարված պահերից ու տհաճ անակնկալներից: Հիշեք, որ ամենակարևոր գործերը հենց ձեր ուշադրության կարիքն ունեն, պետք չէ դրանք ուրիշներին հանձնարարել: Օրը հարմար կլինի նաև լավ ընկերախմբում հանգստանալու, հին ընկերներին հանդիպելու, հին կապերը վերականգնելու համար: Ձեզ հետ կշփվեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում իրենց հեռու էին պահում ձեզանից, տհաճությամբ էին կապի դուրս գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հագեցած կլինի, դուք կհասցնեք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել ոչ ձեր մեղքով առաջացած հարցերը: Չի կարելի ասել, որ դա հեշտ կլինի, բայց դուք արագ գլուխ կհանեք, ժամանակ կմնա նաև ավելի հետաքրքիր զբաղմունքների համար: Անսովոր միջոցառումներին մասնակցելու, ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի, տնային խնդիրները լուծելու համար: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի ծախսեր, սակայն դրանք արդարացված կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր չեն ուզում անգործ նստել, պատրաստ են բարդ ու կարևոր մի բան ստանձնել: Նույնիսկ եթե լրիվ նոր բան ստանձնեք, առաջին հաջողություններին արագ կհասնեք, հետո անհաղթահարելի դժվարություններ էլ չեն առաջանա: Օգտակար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Մարդիկ, որոնց հետ այսօր կկիսվեք ձեր գաղափարներով, կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Առաջատարի ձեր հատկանիշներն այսօր վառ կարտահայտվեն ու շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|