Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1900 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատանքի վրա կենտրոնանալը բարդ է լինելու. կարող են շեղել անձնական գործերը կամ մտերիմների մոտ առաջ եկած խնդիրները: Բայց աշխատեք բոլոր դեպքերում ուշադրություն դարձնել մասնագիտական առաջադրանքներին: Եթե դա ձեզ հաջողվի, ապա շուտով շատ հետաքրքիր առաջարկներ կստանաք, կկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր դժվար չի լինի: Մի քանի րոպե զրույցն էլ բավարար կլինի հասկանալու համար, թե ինչ կա նոր ծանոթների մտքին: Անսպասելի հանդիպումը կարող է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի հավատացեք նոր ծանոթների ասածներին: Շատերն այսօր կփորձեն շահել ձեր համակրանքն ու վստահությունը, բայց ոչ բոլորը դա կանեն լավ մտադրություններով: Կարևոր գործերում լավ է հույս դնեք այն մարդկանց վրա, որոնց հետ նախկինում բազմիցս համագործակցել եք: Լավ է չշտապեք գումարի և աշխատանքի հետ կապված որոշումների հարցում: Սա լավագույն օրը չի լինելու մասնագիտական ծրագրերն արմատապես փոխելու և սկսածը կիսատ թողնելու համար: Նշանակալի հաջողությունների կարող են հասնել այն Ցուլերը, որոնք նոր բան են սովորում: Այսօր ստացած գիտելիքները շուտով անպայման պետք կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կենտրոնացեք կարևոր գործերի վրա. դուք կարող եք դրանցից արագ գլուխ հանել ու հրաշալի արդյունքների կհասնեք: Օրը հարմար կլինի պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպումների, համագործակցության մասին բանակցությունների և պարզապես աշխատանքային հարցերը քննարկելու համար: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական տեսակետով են հետաքրքրվում: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ փոքրիկ կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հեշտ ուղիներ մի փնտրեք: Նպատակներին հասնելու համար այսօր պիտի ջանքեր գործադրեք: Բայց անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, այնպես որ՝ մի շտապեք նահանջել ու մի հրաժարվեք մտածածից, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Առավոտյան լավ է ինքնուրույն գործեք, բայց արդեն օրվա կեսին դուք համախոհներ ձեռք կբերեք, որոնց վրա կկարողանաք հենվել: Տնային գործեր առաջ կգան, որոնք ձեր ուշադրության կարիքը կզգան: Աշխատեք մերժումով չպատասխանել հարազատների խնդրանքներին, նույնիսկ եթե թվում է, թե առանց ձեր օգնության էլ նրանց մոտ ամեն ինչ կստացվի: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում այն Խեցգետիններին, որոնք վերջին ժամանակներս անհանգստանում էին մտերիմներից մեկի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ինչքան քիչ անհանգստանաք մանրուքների պատճառով, այնքան հաջող կդասավորվի օրը: Առավոտյան հազիվ թե կարողանաք խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից, բացի այդ, ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Բայց դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ձեզ կպահեք այնպես, ինչպես պետք է, և հրաշալի արդյունքի կհասնեք: Օրվա կեսին նոր ծանոթների հետ շփվելու համար բարենպաստ ժամանակ կգա: Եթե ուզում եք լավ տպավորություն թողնել, դա բարդ չի լինի, պարզապես ձեզ բնական պահեք: Երեկոն սիրահարված Առյուծներին ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսի համար լավ է կարևոր հանդիպումներ չծրագրեք: Նույնիսկ հին ծանոթների հետ պայմանավորվելը դժվար կլինի: Հավանական են լարված պահեր, դժվար կլինի թյուրըմբռնումից խուսափելը: Փոխարենը այդ հատվածը հրաշալի կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Եթե ոչ ոք ձեզ չշեղի, ապա մեծ հաջողությունների կհասնեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ուսման, ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև երևակայություն, հնարամտություն և իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող ցանկացած գործի համար: Ձեզ համար հեշտ կլինի նոր բան մտածելը, ուրիշներին փակուղային թվացող իրավիճակից ելք գտնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին յուրահատուկ ուշադիր եղեք: Դա լավագույն ժամանակը չի լինելու կարևոր որոշումներ ընդունելու համար, հատկապես եթե դրանք աշխատանքին ու բիզնեսին են վերաբերում: Դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, կռահելը, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով: Որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան իրագործել վաղուց մտածածը: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Դուք կքննարկեք կարևոր հարցերը՝ խուսափելով տարաձայնություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Պատրաստ եղեք փոխել ծրագրերը: Հազիվ թե այսօր ամեն ինչ սպասվածի նման դասավորվի: Ավելի վաղ ընդունած շատ որոշումներից ստիպված եք լինելու հրաժարվել: Չեն բացառվում ձգձգումները գործերում, աշխատանքային խնդիրները, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին իրագործել մտածածը: Հիշեք, որ պարտադիր չէ բոլոր խնդիրները մենակ լուծեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել աջակցության դրանքով. նրանք հաճույքով կօգնեն: Օրը հարմար կլինի հանգստի, հաճելի ու հետաքրքիր զբաղմունքների, ինչպես նաև ձեզ հասկացող մարդկանց հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսին ժամանակը զուր մի վատնեք, աշխատեք այն արդյունավետ անցկացնել: Հնարավորություն կունենաք արագ գլուխ հանել բարդ առաջադրանքներից, պատասխաններ կստանաք շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Ձեր հնարամտությունը ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա. շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի գործերից շեղվելն ու հաճելի մի բանով զբաղվելը: Լավ է, եթե ձեզ միանան ընկերները. նրանց հետ շփումների շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա, էներգիան էլ կշատանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր հանդիպումներն ու լուրջ զրույցներն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Իսկ առավոտը լավ է նվիրել հաճելի զբաղմունքներին: Եթե հանգստանալու և գործերից շեղվելու հնարավորություն կա, արժե հենց այդպես էլ վարվել: Վատ մի զգացեք դիմել օգնության խնդրանքով, եթե դրա կարիքը լինի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ցանկացած պահի ձեռք մեկնել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կհեշտանա գործերից գլուխ հանելը, չեն բացառվում հետաքրքիր առաջարկներն ու դրամական մուտքերը: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Ձեզ համար հեշտ կլինի սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտը բարենպաստ կլինի նոր գործերի համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչով արժե զբաղվել առաջին հերթին: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ձեր ցանկացած գաղափարի աջակցել: Նույնիսկ կարևոր աշխատանքային հարցերն այդ հատվածում արժե քննարկել ոչ ֆորմալ միջովայրում. այդպես պայմանավորվելն ավելի հեշտ կլինի: Ավելի ուշ կգա ամեն ինչում զգուշություն ցուցաբերելու ժամանակը: Առաջինը մտքին եկած որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար ու անպայման կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հագեցած ու արդյունավետ կլինի: Եթե ժամանակը դատարկ բաների վրա չծախսեք, ապա սպասվածից շատ բանի կհասնեք: Հազիվ թե ամբողջությամբ խուսափեք տարաձայնություններից ու վեճերից, բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը, լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ դա անել նախկինում չէր ստացվում: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ձկներ շահավետ գործարքներ կկնքեն կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Հաջողակ կլինեք սիրո մեջ, բայց միայն այն դեպքում, եթե ժամանակին նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|