Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1754 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, նույնիսկ եթե դա հեշտ չլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, դրա պատճառով ամեն դատարկ բանի սուր կարձագանքեք, կբարկանաք այնպիսի բաների վրա, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ավելի շատ մտածեք լավի մասին: Ուրախության առիթներ այսօր կունենաք. կարևոր կլինի դրանք ժամանակին նկատելը: Ընկերները և մյուս մտերիմները կուզենան աջակցել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը: Նրանք անսովոր մի բան կառաջարկեն, կգտնեն մի զբաղմունք, որը կօգնի ձեզ շեղվել տհաճ մտքերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առավոտյան արժե կենտրոնանալ ավելի վաղ սկսած գործերի վրա. դուք արագ կավարտեք դրանք, կհասնեք անհրաժեշտ արդյունքին, և դա համարյա ոչ մի ջանք չի պահանջի ձեզանից: Այդ հատվածում լավ է նախաձեռնող լինեք, կիսվեք գաղափարներով: Շատերը ուրախ կլինեն աջակցել ձեզ, այդ իսկ պատճառով նույնիսկ ամենահամարձակ ծրագրերի իրագործումը խնդիր չի դառնա: Ավելի ուշ օգտակար կլինի լրիվ այլ, ձեզ համար նոր բանի վրա կենտրոնանալը: Այդպես դուք շատ բան կսովորեք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով ձեր ընկերները կդառնան: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Պատրաստ եղեք անակնկալների. այսօր ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Զարմանալի ու տարօրինակ իրադարձություններ տեղի կունենան, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել սովորական բաներին: Շատ Երկվորյակներ նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ ձեռք կբերեն: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Հենց դա թույլ կտա ձեզ խուսափել սխալներից ու լարված պահերից, նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Այսօր ձեզ համար ավելի հեշտ կլինի մտերիմների, քան նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Հազիվ թե հաջողվի ճիշտ տպավորություն կազմել այն մարդու մասին, որին այսօր առաջին անգամ կհանդիպեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ցանկացած կարևոր զրույց արժե վարել անկաշկանդ մթնոլորտում. այդպես ավելի հեշտ կլինի բոլորին դուրեկան լուծում գտնելը: Օրը հարմար կլինի հյուրեր ընդունելու համար: Կարող եք հրավիրել մարդկանց, որոնց հետ ժամանակին գործնական հետաքրքրություններն են կապել: Չի բացառվում այսօր նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործումը բոլորի համար շահեկան կլինի: Հուզական դաշտը ողջ օրվա ընթացքում անկայուն կլինի, ձեր տրամադրությունն էլ՝ փոփոխական: Նոր գործերը կօգնեն շեղվել մռայլ մտքերից, դրական տրամադրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել էիք, փորձեք այսօր հաշտվել. դա ձեզ մոտ կստացվի: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը, նույնիսկ սերն առաջին հայացքից: Բայց դրական միտումների ազդեցությունը կյանքի մյուս ոլորտներում էլ նկատելի կլինի: Հավանական են շահավետ գործարքներ, հաջող գնումներ ու ոչ մեծ դրամական մուտքեր: Եթե օրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, դրանցից կկարողանաք արագ գլուխ հանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է լուրջ հարցերը լուծելու համար: Այստեղ ձեզ կօգնի ինտուիցիան: Դուք կլսեք նրա հուշումներն ու ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Հնարավոր են անսպասելի հաջողություններ այնտեղ, որտեղ դրանց հույսը չունեիք: Շատ Կույսեր արագ կսովորեն մի բան, ինչը նրանց նախկինում չափազանց բարդ է թվացել: Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել նոր ծանոթների հետ, նրանք երբեմն ձեզ սխալ կհասկանան: Իսկ ահա մտերիմների հետ հաշտ կլինեք: Եթե պետք է քննարկեք բոլորի համար կարևոր հարցերը, դա կհաջողվի անել հանգիստ ու կառուցողական՝ խուսափելով նույնիսկ փոքրիկ տարաձայնություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն անհանգիստ կանցնի և անսպասելի իրադարձություններ, նոր բացահայտումներ ու հաճելի անակնկալներ կբերի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել հետո: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Եթե նոր ծրագրեր հայտնվեն, արժե անհապաղ անցնել դրանց իրագործմանը: Կարող եք գնումներ անել: Օրը լավը կլինի կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար պիտանի իրեր գնելու համար: Երեկոն արժե անցկացնել սիրելիի հետ. դա երկուսիդ էլ դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք բազում օգտակար բաներ կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Կարող են դժվարություններ առաջանալ, բայց դրանք միայնակ հաղթահարելը պարտադիր չէ, քանի որ կողքին կլինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ: Նրանց օգնությամբ դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Այստեղ կարող եք որոշակի թեթևամտություն դրսևորել, իսկ հետո կզղջաք դրա համար: Խոշոր գնումներ անելուց առաջ երկար մտածեք, հատկապես եթե դրանք նախապես չէիք ծրագրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը չարժե սկսել կարևոր գործերից ու լուրջ զրույցներից: Այդ հատվածը ավելի հարմար կլինի հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Հետաքրքիր ու չհոգնեցնող զբաղմունք գտեք, շփվեք ընկերների հետ, լավ ֆիլմ նայեք: Այդ ամենը կօգնի ձեզ դրական տրամադրվել: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող և արդյունավետ կանցնի, այն հարմար կլինի հենց լուրջ առաջադրանքները լուծելու համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հրաշալի արդյունքի կհասնեք մի գործում, որից երկար ժամանակ ոչ ոք գլուխ հանել չի կարողացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Դա ամենահասարակ շրջանը չի լինելու. հավանական են անսպասելի ու տհաճ ձգձգումներ, ինչպես նաև վեճեր, որոնց պատճառով տրամադրությունը կարող է փչանալ: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նորանոր հնարավորություններ և ուրախության առիթներ կհայտնվեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Շատ Այծեղջյուրների կյանքում ինչ-որ բան դեպի լավը կփոխվի: Նշանի ներկայացուցիչները բաց չեն թողնի շանսը հասնելու նրան, ինչի մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հրաշալի կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դա անելը դժվար չի լինի. ձեր լավագույն որակները և ուժեղ կողմերն աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնց հետ այդ հատվածում կծանոթանաք, շուտով ձեր լավագույն ընկերները կդառնան: Ավելի ուշ կգա օգտակար գործերի համար հարմար ժամանակը: Կարող եք լավ ծանոթ մի բանով զբաղվել կամ լրիվ նոր բան ստանձնել. բոլոր դեպքերում արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը հազիվ թե առանց ապրումների անցնի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Ամենայն հավանականությամբ խոսքը փոքրիկ թյուրիմացությունների ու ցավալի պատահարների մասին է լինելու, որոնք ոչ մի լուրջ հետևանք չեն ունենա: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք դրական փոփոխություններ կնկատեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Այդ հատվածը բարենպաստ կլինի շփումների համար: Մտերիմների ու նոր ծանոթների հետ զրույցները դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|