Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1684 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք չշտապել: Օրը հաստատ հարմար չի լինելու մի քանի գործով միաժամանակ զբաղվելու, միաժամանակ մի քանի հարց լուծելու համար: Հանգիստը ձեզ չի խանգարի: Արժե թեկուզ կարճ ժամանակով շեղվել միապաղաղությունից, այցելել հետաքրքիր միջոցառումների: Տրամադրությունը նկատելիորեն կլավանա, էներգիան էլ կավելանա: Կարող եք գնումներ անել, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե ոչ: Օրը հատկապես լավը կլինի կենցաղային տեխնիկա գնելու համար, որից կօգտվեք մտերիմների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը չարժե սկսել կարևոր զրույցներից. այդ հատվածում դրանք ուզածի նման չեն անցնի: Իսկ ահա տարաձայնությունների ու թեժ վեճերի հավանականությունն այդ հատվածում մեծ կլինի: Կարող եք զբաղվել հասարակ ու հասկանալի գործերով, խոսել դատարկ բաների մասին, հաճելի ընկերախմբով զբոսնել. այդ ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Իսկ ահա օրվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի, հարմար կլինի օգտակար գործերի և լուրջ հարցերը քննարկելու համար: Ձեզ հաճույքով կօգնեն մտերիմներն ու նոր ծանոթները: Չեն բացառվում անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկները: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հագեցած կլինի: Ձեզ շատ պետք կգա իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, առանց երկար մտածելու որոշումներ ընդունելու ունակությունը: Կհաջողվի հասնել վաղուց դրված նպատակներին, իրագործել այն, ինչ ավելի վաղ էիք մտածել: Օգնության կարիք չեք ունենա, բայց եթե լավ ծանոթներից մեկն այն առաջարկի, մի հրաժարվեք. ընդհանուր գործերը օգուտ կտան հարաբերություններին: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Երկվորյակներ կկարողանան շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել ու նույնիսկ կընկերանան նրանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ստանձնեք այն, ինչը երկար ժամանակ չէիք համարձակվում ձեռնարկել. այսօր բարդ գործերից հրաշալի գլուխ կհանեք, արագ դրանցում հաջողության կհասնեք: Պետք կգա ավելի վաղ սովորածը, բայց քիչ կարևոր չի լինի նաև իմպրովիզներ անելու, իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, իրերին ստեղծագործ հայացքով նայելու ունակությունը: Շրջապատողներն ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին, ոմանք էլ կխոստովանեն, որ նախկինում թերագնահատել են ձեզ: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը ձեզ հաստատ չի հիասթափեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին որոշումների հարցում մի շտապեք: Այդ հատվածում դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, հասկանալը, թե ինչ է տեղի ունենում: Հատկապես զգույշ պիտի լինեն այն Առյուծները, որոնք պիտի խառնվեն ուրիշների գործերին. այստեղ տաք գլխով սխալներ անելու հավանականությունը մեծ է: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, արդեն մի քանի ժամից կզգաք աստղերի աջակցությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չեք եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի կարևոր զրույցների և այն հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Դուք կզարմանաք, թե ինչքան լավ են ձեզ հասկանում ամենատարբեր մարդիկ և ինչ հաճույքով են աջակցում: Շատ Կույսեր այսօր նոր ընկերներ կգտնեն կամ կծանոթանան մարդկանց հետ, որոնց հետ երկար կհամագործակցեն: Ինչ-որ կարևոր բանով զբաղվելու, ձեր և մյուսների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կլինի: Դուք կաջակցեք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, չեք մերժի այն մարդկանց օգնության խնդրանքը, որոնք կդիմեն ձեզ: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք, որ այդպես եք վարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանն արժե անցնել առավոտվանից: Կարևոր զրույցներն էլ լավ է չհետաձգեք. հենց օրվա սկիզբը դրանց համար ամենահարմարը կլինի: Բացի այդ, նշված ժամանակահատվածը լավը կլինի ուսման համար: Դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ պետք է, արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք կհանդիպեք ընկերներին, կշփվեք այն մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Հավանական են հեռվից լավ նորություններ ու հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամենահասարակ ու հաջող օրը չի լինելու, բայց դուք արագ գլուխ կհանեք բոլոր խնդիրներից ու կհաղթահարեք խոչընդոտները: Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Շատ Կարիճներ այսօր կիրագործեն իրենց հին ծրագրերը, կստանան այն, ինչին վաղուց էին ձգտում: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները կօգնեն ձեզ շահավետ գործարքներ կնքել, գումարն էլ զուր չվատնել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար, հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ ու պատասխանատու գործեր ստանձնելուց առաջ երկար մտածեք: Ամենայն հավանականությամբ իրավիճակը ձեզ կհուշի, որ դրանց հարցում լավ է չշտապեք: Եվ այստեղ այն չի սխալվի. ավելի հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքին հասնել, եթե սպասեք բարենպաստ պահին, որն էլ շատ շուտով կգա: Հանգստի ու զվարճանքների համար օրը հրաշալի կլինի: Եթե ուզում եք հանդիպել հին ընկերներին, հիանալի է. նրանք ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար: Բացի այդ, կարող եք ժամադրության կանչել մեկին, ում վաղուց եք համակրում: Հանդիպումը ուզածից լավ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է մեծացնել եկամուտները կամ գործարքներ կկնքեք, որոնք եկամուտ կբերեն: Բայց այլ ոլորտներում էլ նկատելի կլինեն բարենպաստ միտումները: Այսօր ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, նրանց վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լսեք ինտուիցիայի ձայնը. այսօր հենց նրա հուշումները ձեզ նպատակին կտանեն: Իսկ ահա խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք տան մարդիկ, որոնք նախկինում բազմիցս հուշել են, թե ինչպես պետք է վարվեք: Այնպես որ՝ պատրաստ եղեք ցանկացած որոշում ինքնուրույն ընդունելուն: Օրվա առաջին կեսին, հնարավոր է, ուզենաք փոխել ծրագրերը, զբաղվել լրիվ նոր բանով: Պայմանները դրա համար բարենպաստ կլինեն: Ավելի ուշ պիտի վերադառնաք առօրյա գործերին: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, դրա համար շատ ժամանակ էլ պետք չի գա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Չի բացառվում՝ դուք փոխեք ձեր կարծիքը որոշ հարցերի հետ կապված, նորովի նայեք նրան, ինչն առաջ ակնհայտ ու միակ ճշմարիտ է թվացել: Միաժամանակ կարևոր որոշումների հարցում չեք շտապի և ճիշտ էլ կվարվեք. դա կօգնի խուսափել չմտածված արարքներից: Կարող եք աջակցության հարցով դիմել ընկերներին ու մյուս մտերիմներին: Նրանք ձեզ չեն մերժի, հաճույքով կկատարեն ձեր խնդրանքները, հրաշալի խորհուրդներ կտան: Օրը բարենպաստ կլինի սիրելիի հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|