Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1820 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն արժե սկսել գործերի մասին զրույցներից ու ծրագրերը քննարկելուց: Դա շատ օգտակար կլինի. դուք և՛ արժեքավոր տեղեկատվություն, և՛ հետաքրքիր առաջարկներ կստանաք: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ միասին ժամանակին աշխատել եք: Նրանց հետ հարաբերությունները վերականգնելն օգտակար կլինի: Շուտով նոր ու հետաքրքիր նախագծեր կհայտնվեն, դուք ջանքերը կմիավորեք ընդհանուր նպատակներին հասնելու համար: Օրվա առաջին կեսին ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու հուզվել: Օրվա երկրորդ կեսը թեթև ու ոգեշնչող կլինի: Երեկոյան հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Դուք բաց չեք թողնի սիրելիին հաճելիորեն զարմացնելու հնարավորությունը, նա էլ նույն ձևով կպատասխանի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Ձեր շուրջը խառնաշփոթ կիշխի, բայց դուք կկարողանաք հանգստություն պահպանել ու կշռադատված որոշումներ ընդունել: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի գործերի մասին զրուցելու համար: Դուք կլսեք լավ խորհուրդները, և դա թույլ կտա խուսափել սխալներից: Որոշ Ցուլեր նոր համախոհներ կգտնեն, որոնց հետ շուտով կընկերանան: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների, համարձակ ծրագրերի ու անսպասելի բացահայտումների ժամանակ կլինի: Այդ շրջանը անսովոր մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում: Նրանց հետ շփումները կօգնեն ձեզ նորովի նայել սովորական դարձած բաներին: Հնարավոր է վառ ու գրավիչ սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գործնական բանակցությունները ձեր ուզածի նման կանցնեն: Որոշ Երկվորյակներ գործնական առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց էին երազում: Մյուսները առաջընթացի կհասնեն լուրջ ու բարդ գործում, և դա աննկատ չի մնա: Օրվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածի համար համարձակ հանդիպումներ նշանակեք այն մարդկանց հետ, որոնց կուզենայիք դուր գալ: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք: Կուրախացնի հին ծանոթի հետ պատահական հանդիպումը: Չի բացառվում՝ այն ռոմանտիկ պատմության սկիզբ դառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Չի բացառվում՝ պատասխաններ ստանաք շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Օրվա կեսին օգտակար կլինի փոքրիկ դադար վերցնելը, թեկուզ կարճ ժամանակով շեղվելը: Տրամադրությունը միանգամից կլավանա, և դուք շուտով ուժերի ներհոսք կզգաք: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպությամբ: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Ընկերները ձեր կողմից կլինեն և անհրաժեշտ պահին կաջակցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին աշխատեք չտաքանալ: Փոքրիկ թյուրիմացություններին արժե հումորով վերաբերվել: Նույնիսկ եթե այդ հատվածում ինչ-որ բան ուզածի նման չընթանա, անլուծելի խնդիրներ չեն առաջանա, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Շատ Առյուծների կօգնեն հին ծանոթները: Նրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները գլուխ կհանեն նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի նոր, ձեզ համար անսովոր զբաղմունքների համար: Դուք շատ բան կարող եք սովորել, կնկատեք մի բան, որին նախկինում ուշադրություն չեք դարձրել: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Նոր հարաբերությունները արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Ժամանակին լավ գաղափարներ կունենաք: Դրանք կյանքի կոչելով՝ դուք մրցակիցներին կթողնեք հետևում ու ձեզ ավելի ինքնավստահ և ազատ կզգաք: Եթե օրվա սկզբին ձեզ համար հեշտ կլինի հարցերը ինքնուրույն լուծելը, ապա ավելի ուշ կգա գործնական շփումների, համագործակցության պայմանները քննարկելու համար հարմար ժամանակը: Օգտակար կլինի մտերիմների հետ զրուցելը: Ամենայն հավանականությամբ դուք նրանցից ինչ-որ կարևոր բան կիմանաք: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Անսովոր միջոցառումների մասնակցող Կույսերը կծանոթանան հետաքրքիր մարդկանց հետ ու նոր ընկերներ ձեռք կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շփվեք. այսօր դա ձեզ մոտ պարզապես հրաշալի կստացվի: Հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Դուք արագ կհասկանաք, թե ինչ կա նոր ծանոթների և այն մարդկանց հոգում, որոնց հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Օրվա սկիզբը հարմար կլինի գործնական բանակցությունների համար: Եկամտաբեր գործարքներ կնքելու շանս կլինի: Որոշ Կշեռքներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Ուսման համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Նոր տեղեկատվությունը հիշելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի նաև հին նախասիրությանը վերադառնալու համար, որը կրկին վառ հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին աշխատեք դատարկ բաների համար չանհանգստանալ: Այդ հատվածում հանգստություն պահպանելը հեշտ չի լինի. կարող է թվալ, թե շրջապատողները հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից: Բայց եթե դուք հաղթահարեք հույզերը, ապա կկարողանաք խուսափել տհաճ պահերից: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի ու շատ արդյունավետ կլինի: Արժե կենտրոնանալ կարևոր գործերի վրա. դուք արագ դրանցից գլուխ կհանեք: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն բարդ ֆինանսական հարցերը: Որոշ Կարիճներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք ժամանակը դատարկ բաների վրա չվատնել: Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ կլինի, և լավ է կենտրոնանաք կարևոր բանի վրա: Հնարավորություն կունենաք լուծել այն հարցը, որի վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Շատ Աղեղնավորների այդ հատվածում պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Օրվա երկրորդ կեսին կդժվարանա հանգստություն պահպանելը: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, և դուք պիտի իմպրովիզներ անեք, ոտքի վրա որոշումներ ընդունեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել. կարևոր կլինի ժամանակին նրան լսելը: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կսկսվի հետաքրքիր զրույցներով: Ուշադիր եղեք. շանս կա, որ օգտակար բաներ կիմանաք: Հին ծանոթները ժամանակին կհիշեցնեն կարևոր բանի մասին: Նրանց շնորհիվ դուք սխալներ չեք անի, չեք անի նաև մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք: Լուրջ, մասշտաբային գործերն արժե մեծ զգուշությամբ ստանձնել: Ուշադրություն դարձրեք մանրուքներին. ավելի ուշ դրանք կարող են նշանակալի դեր խաղալ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Հատկապես լավ ժամանակ կանցկացնեն այն Այծեղջյուրները, որոնք ճամփա կընկնեն ընկերների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը շատ անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի մի քանի գործով միաժամանակ զբաղվեք: Որոշ Ջրհոսներ ստիպված են լինելու ուղղել ուրիշների սխալները: Պիտի ջանքեր գործադրեք, բայց դրանք հաստատ զուր չեն անցնի. դուք շատ բանի կհասնեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի շրջան կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք հարազատների հետ, արագ նրանց հետ կպայմանավորվեք ընդհանուր գործերի մասին: Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է պետք, ֆինանսներն են: Այստեղ լավ է որոշումների հարցում չշտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել դրանից կարևոր հարցի լուծմանն անցնելու համար: Շատ ժամանակ պետք չի գա առաջին հաջողություններին հասնելու համար, իսկ հետո պարզ կդառնա՝ որ ուղղությամբ է պետք շարժվել: Օրվա երկրորդ կեսը կարևոր բացահայտումների ժամանակ կլինի: Լրիվ պարզ ու ակնհայտ կդառնա այն, ինչի մասին նախկինում կարելի էր միայն կռահել: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները հին ծանոթների և ընկերների հետ, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր էլ կարող են հայտնվել: Երեկոյան դրանք հաճույքով կքննարկեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|