Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1878 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ստանձնեք նոր գործերը, մասնակցեք համատեղ նախագծերին: Ինտուիցիան այսօր զարմանալիորեն ուժեղ կլինի, դուք արագ կկռահեք այն, ինչն ուրիշների համար դեռ գաղտնիք է: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով կկարողանաք մեծացնել եկամուտները: Կարող եք կենտրոնանալ ուսման վրա. այն հեշտությամբ կտրվի, նոր գիտելիքներն էլ շուտով պետք կգան: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Դուք կես խոսքից կհասկանաք մտերիմներին, նրանք էլ՝ ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Քննարկեք աշխատանքային հարցերը, հանդիպեք այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել ձեզ գործերում: Ամենայն հավանականությամբ, այսօր դուք համախոհներ կգտնեք, կհանդիպեք նրանց, ովքեր ավելի ուշ ձեզ դեռ շատ կաջակցեն: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան, և դուք ուրախ կլինեք դրա համար: Ամենայն հավանականությամբ այսօր որոշ ժամանակ պիտի նվիրեք կազմակերպչական հարցերի լուծմանը, փաստաթղթերի հետ աշխատանքին, պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումներին: Այդ ամենը հոգնեցնող, բայց օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Պատրաստ եղեք ուշադրության կենտրոնում հայտնվելուն: Կարևոր չէ՝ գործնական հանդիպման եք գնում, թե պարզապես պատրաստվում եք ժամանակ անցկացնել ընկերների հետ. բոլոր դեպքերում աշխատեք անթերի տեսք ունենալ: Հավանական են ծանոթություններ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում. շատ կարևոր կլինի միանգամից լավ տպավորություն թողնելը: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Ձեր հաղթանակն աննկատ չի մնա: Այն անտարբեր չի թողնի նրանց, ովքեր նախկինում ձեզ թերագնահատել են: Նման մարդիկ կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, թե որքան են սխալվել ու կփորձեն ընկերանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հենց նման գործերն այսօր ամենաօգտակարը կլինեն, դրանցում արագ հաջողության կհասնեք: Անցյալում կմնան համարյա անհաղթահարելի թվացող դժվարությունները: Որոշ Խեցգետիններ աջակցություն կստանան, որի հույսը չունեին: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները հստակ կլինեն: Դուք ձեզ ճիշտ կպահեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք. կոնֆլիկտներն ու փոխադարձ դժգոհությունները կմնան անցյալում: Օրվա երկրորդ կեսին ստացած տեղեկատվությունը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ սիրելիին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը լավ գաղափարներ կբերի, և դրանք ճիշտ ժամանակին կհայտնվեն: Կհաջողվի ելք գտնել բարդ իրավիճակներից, հաղթահարել այն արգելքները, որոնց առաջ մյուսներն ընկրկել են: Հավանական են անսպասելի բացահայտումներ: Որոշ Առյուծներ մյուսներից շուտ շատ կարևոր ինֆորմացիա կստանան և այն կօգտագործեն՝ ի շահ սեփական հետաքրքրությունների: Կարևոր կլինի չտաքանալը: Ցանկացած պարագայում ինքնատիրապետում պահպանելու, սուր անկյունները հարթելու, ժամանակին զիջումների գնալու ունակությունը այսօր ձեզ շատ պետք կգա: Հենց դրա շնորհիվ դուք կհարթեք հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Չեք ուզենա անգործ նստել, ժամանակը զուր վատնել: Կոգեշնչեն հեռվից ստացած անսպասելի լուրերը: Դրանց շնորհիվ դուք կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Աշխատավայրում շատերն ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Դուք ժամանակին ուշադրություն կդարձնեք մտերիմների խնդիրներին, կօգնեք ձեզ համար թանկ մարդկանց խուսափել դժվարություններից: Ընտանեկան տարաձայնությունների առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հավանական են կարևոր հանդիպումներ, բանակցություններ, որոնց ելքը շատ կարևոր կլինի ձեր կարիերայի համար: Ձեզ պետք կգա ուրիշներին լսելու և հասկանալու ունակությունը: Երբեմն կկռահեք, թե ինչ են ուզում ձեր զրուցակիցները նախքան նրանց այդ մասին բարձրաձայնելը: Կնքված գործարքները շահավետ կլինեն, իսկ որոշ դեպքերում շահույթը նույնիսկ կգերազանցի ձեր ակնկալիքները: Անձնական հարաբերություններում էլ խնդիրներ չեն լինի: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ: Ընտանեկան միջոցառումները, իմպրովիզացված տոները կբարձրացնեն բոլորի տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կուրախացնի: Դուք անկեղծ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, արագ հաջողության կհասնեք դրանցում: Արագ կլուծվեն աշխատանքային հարցերը, որոնք նախկինում շատ բարդ էին թվում: Շատ Կարիճների հաճելիորեն կզարմացնի հին ու նոր ծանոթների աջակցությունը: Դրա շնորհիվ շատ բան հեշտությամբ կտրվի: Հանգստություն պահպանելն այսօր դժվար կլինի նրանց համար, ովքեր սովոր են որոշումներն ինքնուրույն ընդունել, ոչ մեկի հետ չխորհրդակցել, ոչ մեկից թույլտվություն չվերցնել: Կարող է թվալ, թե շրջապատողները չափազանց հաճախ են խառնվում ձեր գործերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի խորհուրդները լսելը, իսկ դրանք կարող են շատ օգտակար լինել: Այնպես որ, որքան էլ վստահ լինեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել, ուշադրություն դարձրեք նաև մյուս մարդկանց կարծիքին: Օրը ավելի հարմար կլինի առօրյա աշխատանքի, քան նոր գործ ստանձնելու համար: Ֆինանսական գործերում զգուշություն է պետք: Դուք հակված կլինեք շատ ծախսել դատարկ բաների վրա, հեշտությամբ հրաժեշտ կտաք մեծ գումարին, իսկ հետո կզղջաք դրա համար: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Այսօր նշանակված ռոմանտիկ ժամադրությունը պարզապես հրաշալի կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար կլինի անսովոր գործերի համար: Կարող եք ստանձնել այն, ինչն առաջ չափազանց բարդ է թվացել: Ամենայն հավանականությամբ դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու միանգամից կհասկանաք՝ ինչ անել հետո: Կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Որոշ Այծեղջյուրներ այսօր հուսալի համախոհներ ձեռք կբերեն: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները կօգնեն ձեզ ոչ միանշանակ իրավիճակում խուճապի չմատնվել, մոտեցում գտնել ձեզ համար յուրահատուկ թանկ մարդուն: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների համար: Եթե պետք է ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, դա անելը դժվար չի լինի: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: Լարված հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել, և դուք դրան հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կհայտնեն մարդիկ, որոնց վաղուց գիտեք: Հետաքրքիր կլինի նրանց հետ վերջին իրադարձություններն ու ապագայի ծրագրերը քննարկելը: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման, հարազատների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե գործնական ոլորտում կարևոր փոփոխություններ բերի: Կարող եք հանգիստ ավարտել ավելի վաղ սկսածը: Անհանգստության լուրջ առիթներ չեն լինի, ցանկացած բարդ իրավիճակում ձեզ կաջակցեն փորձված համախոհները: Շատ տեղին կլինեն ոչ մեծ դրամական մուտքերը. դուք չծրագրված գնումներ կանեք, որոնք հաջող կլինեն: Հնարավորություն կունենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին, զբաղվել ընտանեկան գործերով: Դուք կգտնեք բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու եղանակը: Ձեզ համար թանկ մարդիկ շնորհակալ կլինեն ձեր հոգատարության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|