ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1869 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտությամբ ճիշտ որոշումներ կընդունեք. բավական է միայն լսեք ինտուիցիայի ձայնը: Դուք հաջողության կհասնեք նրանում, ինչն առաջ չի ստացվել: Եվ բանը միայն իրադարձությունների հաջող ընթացքի մեջ չի լինի, այլև ձեր հնարամտության: Դուք այնպիսի գաղափարներ կունենաք, որոնք հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին:

Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված: Ինչ-որ մեկը կարող է ձեզ առաջին հայացքից սիրահարվել: Իսկ ահա դուք գլուխներդ չեք կորցնի: Ամեն դեպքում նոր հարաբերություններն արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական տրամադրվեք: Այսօր հենց դա է անհրաժեշտ հաջողության հասնելու համար: Ուրախության առիթներ շատ կլինեն: Բայց փոքրիկ թյուրիմացություններ էլ կառաջանան: Աշխատեք դրանց պատճառով չանհանգստանալ: Ամեն ինչ արագ կհարթվի, եթե չհուզվեք:

Արժե ուշադիր լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Այդպես կկարողանաք խուսափել սխալներից, որոնք կարող էին կորուստների հանգեցնել: Մի շտապեք գործարքներ կնքելու հարցում, եթե վստահ չեք ձեր գործընկերների հուսալիությանը: Հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ գործնական հարաբերություններին ընտրողաբար եք մոտեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե վերհիշել անցյալը: Հին փորձն այսօր անպայման պետք կգա: Օգտակար կլինի հին ծանոթներին հանդիպելը: Նրանք ինչ-որ կարևոր բան կպատմեն կամ հետաքրքիր առաջարկներ կանեն: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան:

Հաջող կանցնեն ուղևորությունները: Դրանք ձեզ կոգեշնչեն, հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում՝ տանից հեռու գաղափարներ ծնվեն, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ: Դրանցից և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերություններ կարող են սկսվել: Այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործեր անսպասելի շատ կլինեն ու հազիվ թե կարողանաք զբաղվել ավելի վաղ ծրագրածով: Չի բացառվում՝ ստիպված լինեք տեղափոխել հանդիպումները, հետաձգել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերի լուծումը: Սակայն տեղի ունեցողից էլ կարող եք օգուտ քաղել, և արդեն օրվա կեսին կհասկանաք՝ ինչպես դա անել:

Խնդիրներ չեն առաջանա անձնական հարաբերություններում. մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում կամ հարազատներին վերաբերող լավ նորությունները հեռվից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատանքին ու բիզնեսին վերաբերող ամեն հարցում հենվեք բացառապես սեփական փորձի և առողջ բանականության վրա: Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք տան մարդիկ, որոնք իսկապես շատ բան գիտեն:

Օրվա առաջին կեսին արժե կենտրոնանալ ավելի վաղ սկսածի վրա, իսկ ավելի ուշ կարելի է լրիվ նոր բանի անցնել: Շատ Առյուծներ կկարողանան լուծել բարդ ֆինանսական հարցերը կամ եկամուտների նոր աղբյուր գտնել: Դուք գնումների հարցում չեք շտապի, և դա թույլ կտա խուսափել զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի բարդ ու կարևոր բան ստանձնելու համար: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, դրանցից արագ գլուխ կհանեք: Այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որոնք չկարողանաք ինքնուրույն լուծել: Բայց եթե նույնիսկ նման բան տեղի ունենա, օգնել ցանկացողներ արագ կգտնվեն:

Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել ու քննարկել դրանք համախոհների հետ: Դուք պատրանքներ չեք կառուցի, ճիշտ կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ իրավիճակն ընդհանուր առմամբ: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է եղած գործնական կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու համար: Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը: Չի բացառվում՝ հենց հիմա համախոհներ գտնեք, որոնց վրա կարող եք ցանկացած պարագայում հույս դնել: Հեշտությամբ կլուծվեն փաստաթղթերի հետ կապված հարցերը, դրանց ձևակերպման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

Մի շտապեք անցնել այսօր առաջ եկած գաղափարների իրագործմանը: Կոնկրետ գործողություններ ձեռնարկելուց առաջ պետք է համոզվեք, որ ճիշտ եք գնահատում իրավիճակը, ցանկալին իրականության տեղ չեք ընդունում: Դրանում կօգնեն նոր ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադրություն դարձրեք մանրուքներին ու մասերին: Այն, ինչ հիմա աչքի չի զարնում, ավելի ուշ կարող է շատ կարևոր լինել: Օրն առանց թյուրիմացությունների չի անցնի, գործերում ձգձգումներն էլ շատ հավանական են: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, իսկ ձեր ամենահամարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի:

Կարևոր տեղեկատվությամբ կիսվելուց, ձեր գաղտնիքները պատմելուց առաջ երկար մտածեք: Մտերիմներից կարող եք վատ բան չսպասել, իսկ ահա քիչ ծանոթ մարդիկ կարող են օգտվել ձեզանից ստացած ինֆորմացիայից՝ ի շահ սեփական հետաքրքրությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգստությունը մի կորցրեք, իսկ եթե հանկարծ սկսեք հուզվել, փորձեք այնպես անել, որ դա նկատելի չլինի: Կարևոր որոշումներն արժե ինքնուրույն ընդունել. հազիվ թե ինչ-որ մեկի խորհուրդներն օգտակար լինեն ձեզ:

Հավանական են պիտանի ծանոթություններ, հնարավորություն կունենաք ձեր գաղափարների մասին պատմել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Հիշեք, որ կարևոր զրույցները կարելի է վարել ոչ ֆորմալ միջավայրում, այդպես ճիշտ տպավորություն թողնելը հեշտ կլինի: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսին հաջող գնումներ անելու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը կարող է հոգսեր բերել, ստիպել հուզվել: Բայց դուք կպահպանեք լավատեսությունն ու ինքնավստահությունը, և հենց դրանք էլ կօգնեն հաղթահարել բոլոր դժվարությունները: Աշխատեք շատ ժամանակ չծախսել դատարկ զրույցների վրա, երկար վեճեր չվարել նրանց հետ, ում նախկինում ոչ մի բանում համոզել չի ստացվել:

Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի չհոգնելը: Այդ հատվածը հարմար կլինի հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համառ եղեք, քանի որ այսօր դա ձեզ շատ է պետք գալու աշխատանքի մեջ: Եթե բարդ պահին խուճապի չմատնվեք, ապա կկարողանաք հաղթել հին մրցակցին կամ զինաթափել թշնամուն, որը վերջին ժամանակներս բարդացնում էր ձեր կյանքը:

Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում. դա շատ տեղին կլինի: Հենց ձեր շնորհիվ անցյալում կմնան բոլորին վշտացնող վեճերը: Երեկոն բարենպաստ կլինի սիրահարված Ջրհոսների համար, որոնց հաճելի անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնցից կարող են սիրային հարաբերություններ սկսվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարող է ամենալավ ձևով չսկսվել: Այդ հատվածում նշանակված կարևոր հանդիպումները կարող են լարված անցնել: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, այնպես որ՝ շուտով ամեն ինչ կհարթվի: Հին ծանոթները լավ նորություններ կբերեն, որոշ Ձկներ լուրեր կստանան մարդկանցից, որոնց հետ ժամանակին ընկերություն են արել:

Օրվա երկրորդ կեսը հագեցած ու արդյունավետ կանցնի, հարմար կլինի կարևոր գործերի համար: Դուք շրջապատողների մտածածի նման չեք գործի, և հենց դրա շնորհիվ էլ արագ հաջողության կհասնեք: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1869 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0