Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 9
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Դուք կհայտնաբերեք, որ միանգամից մի քանի գործ ուշադրության կարիք ունեն, և պարզ չի լինի, թե դրանցից որն է պետք ստանձնել առաջին հերթին: Լսեք ինտուիցիային: Նրա հուշումներն այսօր շատ օգտակար կլինեն, իսկ ահա շրջապատողների տված խորհուրդների մասին նույնն ասել չի կարելի:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կարող եք մտերիմների հետ զրուցել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող բաների մասին ու անպայման աջակցություն կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հաջողությամբ կավարտեք բարդ ու կարևոր գործը: Օգտակար կլինի վաղուց սովորածը հիշելը: Սեփական գիտելիքներին ու փորձին կարող եք վստահել, իսկ ահա շրջապատողների կարծիքը ավելի շատ կշեղի, քան կօգնի:
Կարող եք զբաղվել տնային գործերով, որոնք ձանձրալի չեն թվա ու չեն հոգնեցնի ձեզ: Հաջող գնումներ անելու, ձեր ու ձեր մտերիմների համար պիտանի իրեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք սիրելիին ուրախացնելու հնարավորությունը: Դա օգուտ կտա ձեր հարաբերություններին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը կուրախացնի: Հատկապես հաջող կլինի նրա առաջին կեսը: Եթե այդ հատվածում նոր գաղափարներ ունենք, առանց հետաձգելու անցեք դրանց իրագործմանը: Դուք անհրաժեշտ արդյունքին սպասվածից արագ կհասնեք:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի մտերիմների ու նոր ծանոթների հետ շփվելու, ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Դուք կարող եք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, եթե նախաձեռնող լինեք: Հնարավոր են ձեզ համար յուրահատուկ թանկ մարդկանց հետ կապված լավ նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հագեցած կլինի, և դա ձեզ կուրախացնի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր ու հետաքրքիր գործերը, քանի որ դրանք և՛ շատ բան սովորելու, և՛ անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կտան: Լավ կանցնեն ուղևորությունները: Որոշ Խեցգետինների համար դրանք ոգեշնչվածության աղբյուր կդառնան, մյուսներին գաղափարներ կնվիրեն, որոնք կուզենան հնարավորինս շուտ իրագործել:
Չնայած էներգիա շատ կունենաք, աշխատեք օրն այնպես ծրագրել, որպեսզի պասիվ հանգստի համար էլ ժամանակ մնա: Մեծ ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա մեծ մասը նվիրված կլինի տնային գործերին, կենցաղային խնդիրների լուծմանն ու մտերիմներին օգնելուն: Բայց դա ձեզ չի խանգարի ժամանակ գտնել մի մարդու հետ հանդիպելու համար, որին հասցրել եք կարոտել: Օրը հարմար կլինի և՛ ընկերների հետ շփվելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:
Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Գնումներ անելուց, վարկեր վերցնելուց և ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց առաջ երկար մտածեք: Շատ Առյուծների հակասական արարքներից խուսափելուն կօգնեն մտերիմների խորհուրդները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ձեր շուրջը խառնաշփոթ կիշխի, բայց դուք հանգստություն կպահպանեք ու ճիշտ կվարվեք: Հենց ցանկացած պայմաններում կշռադատված որոշումներ ընդունելու ունակությունը այսօր կօգնի սխալներ չգործել: Միանգամից չեք կարողանա շրջապատողների հետ լեզու գտնել, բայց օրվա կեսին կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար:
Հավանական են նոր ծանոթություններ: Այսօր ձեր կարծիքի հանդեպ հազիվ թե ինչ-որ մեկն անտարբեր մնա: Այն տպավորություն կթողնի նույնիսկ նրանց վրա, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված: Հնարավոր է հանդիպում, որից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրն անհանգիստ կանցնի: Հազիվ թե կարողանաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Անընդհատ պիտի շեղվեք սեփական գործերից շրջապատողներին օգնելու, նրանց գործած սխալներն ուղղելու համար: Բայց ձեզ կհաջողվի պահպանել լավ տրամադրությունն ու բարյացակամությունը, ոչ մեկի հետ չվիճել ու նույնիսկ բարձրացնել հուսահատվածների տրամադրությունը:
Արժե զգույշ լինել գումարի հետ: Լավ է հրաժարվեք սպոնտան գնումներից, հատկապես եթե վստահ չեք, որ իսկապես պիտանի բաներ եք պատրաստվում գնել: Ցանկալի չէ պարտքով գումար տալը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը խառնաշփոթով լի կլինի, բայց այն ձեզ միևնույն է դուր կգա: Կհաջողվի զբաղվել նրանով, ինչով վաղուց էիք ուզում զբաղվել: Եթե նախկինում հետաքրքիր գործերի համար ժամանակը չէր բավականացնում, ապա այսօր դուք այն կգտնեք: Բացի այդ, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն միանալ ձեզ, օգնել, եթե դրա կարիքը լինի: Նրանց հետ շփումները կուրախացնեն:
Կարող եք լուրջ բաներ քննարկել, օրինակ՝ աշխատանքային ծրագրերը, ֆինանսական գործերն ու իրավաբանական հարցերը: Այսօր դուք լրիվ անսպասելի աղբյուրից շատ արժեքավոր տեղեկատվություն ստանալու, մյուսներից վաղ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հազիվ թե գլխապտույտ հաղթանակներ ու մեծ հաջողություններ բերի, բայց բավական հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի մանր-մունր խնդիրները լուծելու, ինչպես նաև գործերի համար, որոնց համար ժամանակ չէր մնում: Դուք ժամանակը զուր չեք վատնի ու չեք շեղվի, ուշադիր կլինեք ու ոչինչ աչքաթող չեք անի: Բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու հնարավորություն կլինի:
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ շտապ գնումների կարիք լինի, հավանական են կենցաղային տեխնիկայի վերանորոգման հետ կապված ծախսեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հազիվ թե առանց փոքրիկ տհաճությունների անցնի: Դրանց փիլիսոփայորեն մոտեցեք. շատ խնդիրներ ինքնուրույն կլուծվեն, եթե չհուզվեք ու չշտապեք: Լուրջ դժվարություններ չեն առաջանա, ճանապարհին անհաղթահարելի արգելքներ էլ չեն հայտնվի: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների մոտիվները, բայց ձեզ հետ վիճել ու մտածածից ձեզ տարահամոզել ոչ ոք չի ուզենա:
Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Որոշ Այծեղջյուրներ հաջող գնումներ կանեն, մյուսներին դրամական մուտքեր են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աստղերը ձեր կողմից կլինեն: Օգտվեք նրանց աջակցությունից կարևոր գործերից գլուխ հանելու, վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար: Հրաշալի գաղափարներ կունենաք: Ինտուիցիան կհուշի, որ արժե անհապաղ կենտրոնանալ դրանց իրագործման վրա, և այն չի սխալվի:
Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Ձեզանից տարբերվող մարդկանց հետ շփումները հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն շատ բաներ նոր լույսի ներքո տեսնել: Չի բացառվում՝ ուզենաք փոխել ծրագրերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հրաշալի գաղափարներ կբերի: Հնարավոր են կարևոր բացահայտումներ, մտքի փայլատակումներ: Որոշ Ձկներ տեղեկատվություն կստանան, որը կօգնի վերամշակումներ մտցնել ապագայի ծրագրերում, խուսափել լուրջ սխալներից, նպատակին տանող ամենակարճ ուղին ընտրել: Ուշադիր եղեք, աշխատեք հետևել շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Պիտանի հուշումներ կարող եք գտնել այնտեղ, որտեղ չէիք սպասում:
Կարող եք ազատվել անպիտան իրերից, կարգուկանոն հաստատել: Լավ ծանոթ տնային գործերը կօգնեն գլուխ հանել սեփական մտքերից, ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ զգալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: