Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1523 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր ձեզ շատ ուշադիր են լսելու: Օգտվեք դրանից ձեզ համար կարևոր բաների մասին պատմելու, ձեր ապրումներով ու գաղափարներով կիսվելու համար: Նոր ծանոթներն արագ ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, իսկ մարդիկ, որոնց հետ վաղուց եք շփվում, հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Որոշ Խոյեր կհասկանան՝ ինչպես կարող են մեծացնել եկամուտները, մյուսները շահավետ գործարքներ կկնքեն: Գումարը դատարկ բաների վրա ծախսել չեք ուզենա, չեք գնի այնպիսի բաներ, որոնց կարիքն առանձնապես չկա: Հնարավոր են անսպասելի և օգտակար նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավ է չշտապեք, հատկապես եթե այսօրվա համար կարևոր բան եք ծրագրել: Գործելուց առաջ համոզվեք, որ եկել է հարմար պահը, իսկ կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են ձեր կողմն անցնել: Փորձարկումները հազիվ թե հաջող լինեն, լավ է նախապատվությունը տաք հուսալի, փորձված մեթոդներին: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար, իսկ երկրորդին կուզենաք մենակ մնալ: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Կենտրոնանալով՝ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ձեզ կարևոր կթվան այնպիսի բաներ, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Դրա պատճառով հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, դուք ապրումներ կունենաք դատարկ բաների պատճառով, կբարկանաք, եթե ինչ-որ բան ձեր ուզածի նման չդասավորվի: Հնարավոր են նույնիսկ վեճեր մանրուքների պատճառով: Բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Աշխատեք տեսնել նոր հնարավորությունները, որոնք քիչ չեն լինի: Չի բացառվում՝ հնարավորություն ստեղծվի իրագործել այն, ինչը վաղուց էիք մտածել: Եթե ժամանակին նախաձեռնող լինեք, ապա անձնական հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար կլինի նոր գործերի և անսովոր զբաղմունքների համար: Կարող եք ստանձնել այն, ինչը նախկինում բարդ է թվացել. անհրաժեշտ արդյունքի հասնելու շանս կլինի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Նույնիսկ եթե այսօր ոչ մի կարևոր բան տեղի չունենա, միևնույն է, կլինեն իրադարձություններ, որոնք երկար կհիշվեն, հետաքրքիր մտքեր կտան ձեզ: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես տնօրինել ընտանեկան ունեցվածքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտածելու, եզրահանգումներ անելու և գլուխ հանելու համար, թե որ հարցերում եք ճիշտ եղել, իսկ որտեղ՝ սխալվել: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել ու կհասկանաք՝ ինչպես գործել հետագայում: Կարող եք ձեր ծրագրերը քննարկել վստահելի մարդկանց հետ: Նրանք պիտանի խորհուրդներ կտան ու օգնություն կառաջարկեն: Հին ծանոթներին տեսնելու հնարավորություն կունենաք, կշփվեք նրանց հետ, ում կարոտել էիք: Որոշ Առյուծներ կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Մյուսները կվերականգնեն հին կապերը՝ իրենց մասին հիշեցնելով նրանց, ում վաղուց չեն հանդիպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի և՛ նոր ծանոթների, և՛ մտերիմների հետ լեզու գտնելը. շատերին դուք կես խոսքից կհասկանաք: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Նրանցից դուք հետաքրքիր բաներ կիմանաք, նրանց փորձն էլ շատ օգտակար կլինի ձեզ համար: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում անսպասելի այցերը: Պիտի փոխեք ծրագրերը, որպեսզի ուշադրություն հատկացնեք հյուրերին: Օրվա երկրորդ կեսին հավանական են չծրագրված ծախսեր: Սպոնտան գնումները հաջող կլինեն: Դուք ձեր կբերեք հենց այն իրերը, որոնք վաղուց էիք ուզում ունենալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը թեթև ու հետաքրքիր կանցնի: Շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից ու ստանձնել այն, ինչը երկար ժամանակ հետաձգել եք: Ամենանկատելի հաջողություններին կհասնեք այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Դուք կտեսնեք այն հնարավորությունները, որոնց ուրիշներն ուշադրություն չեն դարձրել, և դա կօգնի արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը: Օգտակար կլինի հին ծրագրերին վերադառնալը: Դրանց իրագործման հարցում հաճույքով կօգնեն հին ընկերները և մյուս մտերիմները: Փոքրիկ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շրջապատողների հետ տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Հակառակը՝ հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, և ընդհանրապես օրն առանց լարված պահերի չի անցնի: Բայց դուք ձեզ ճիշտ կպահեք, բոլորի հետ կպահպանեք լավ հարաբերությունները, կաջակցեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Գործեր սպասվածից շատ կլինեն. անհապաղ լուծում պահանջող խնդիրներ կառաջանան: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչն է լավ հետաձգել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների համար: Ընկերները կմիանան ձեզ, բոլորի համար ուրախ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք կարող եք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Օրը հարմար կլինի բարդ հարցերը քննարկելու համար: Այնպիսի տարաձայնություններ չեն առաջանա, որոնց չկարողանաք վերջ տալ: Հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանցով կկիսվի հին ծանոթներից մեկը: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի: Ավելի ուշ հուզական դաշտը կլարվի: Դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու: Շեղվելուն կօգնեն հետաքրքիր զբաղմունքները, նոր գործերն ու ուսումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար կլինի նոր գործ ստանձնելու, վերջերս առաջ եկած գաղափարն իրագործելու համար: Դուք ժամանակը զուր չեք վատնի, այդ իսկ պատճառով շատ բան կհասցնեք: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ, բայց ձեզ ոչ ոք չի համոզի հրաժարվել մտածածից: Հավանական են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզանից տարբերվող մարդկանց հետ, նոր ընկերներ կգտնեք: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբը, սակայն նոր հարաբերությունները ուզածի նման արագ չեն զարգանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն անհանգիստ ու արդյունավետ կանցնի: Դուք կկարողանաք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Դուք ուրիշների խնդիրներն էլ հեշտությամբ կլուծեք, սեփական խնդիրներից էլ հրաշալի գլուխ կհանեք: Նկատելիորեն կհեշտանա այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև պիտանի նվերներ: Օրվա երկրորդ կեսին տնային գործերն ուշադրության կարիք կունենան: Չի բացառվում՝ գնումներ անելու կարիք լինի: Դրանք հաջող կլինեն, դուք գումարը զուր չեք ծախսի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատեք ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Այսօր դրանք ճշգրիտ ու օգտակար կլինեն: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար. դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կկարողանաք կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Օգտակար կլինի կարևոր գործերի մասին մտածելը, որոշելը, թե ինչն եք ստանձնելու մոտ ժամանակներս, իսկ ինչն եք հետաձգելու: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն ամենահաճելի տպավորությունը կթողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|