ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1623 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար կլինի բանակցությունների, կոլեգաների և ղեկավարության հետ աշխատանքային հարցերը քննարկելու համար: Շատերը կլսեն ձեր կարծիքը, կարձագանքեն ձեր առաջարկներին: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան, դուք կկարողանաք ընկերանալ նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք:

Մտերիմների հետ լեզու գտնելն ավելի բարդ կլինի: Դուք կարող եք հուզական արձագանք տալ ցանկացած մանրուքի, բարկանալ դատարկ բաների պատճառով: Հետևեք ձեր տրամադրությանը, հետաքրքիր զբաղմունքներ փնտրեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի այս օրն ավելի լավը դարձնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաճելի ապրումներ, ինչպես նաև անսպասելի իրադարձություններ կբերի, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ ձեզ հետաքրքրող բանի վրա: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, ծանոթություններ, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Պետք կգա ձեզանից տարբերվող մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը:

Կարող եք գնումներ անել: Դուք գումարը դատարկ բաների վրա չեք վատնի, իսկապես օգտակար իրեր կընտրեք: Օրը հաջող կլինի նաև մտերիմներին նվերներ ընտրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Կարևոր չէ՝ նոր բանով եք զբաղվելու, թե կենտրոնանալու եք սկսած գործերն ավարտելու վրա: Բոլոր դեպքերում աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ հրաշալի արդյունքների կհասնեք: Հին գործնական կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու հնարավորություն կունենաք:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաճելի չծրագրված գնումներ անել, ուրախացնել մտերիմներին: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպությամբ, հաճելի անակնկալներ կմատուցի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հին սխալներն ուղղելու, ավելի վաղ ծագած խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, կսկսեք ամենակարևորից, և դա ճիշտ լուծում կլինի: Հին ծանոթները օգնություն կառաջարկեն, կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Օրը հարմար կլինի նաև նոր համախոհներ փնտրելու համար: Դուք ոչ միայն կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին, այլև կընկերանաք:

Արժե ուշադիր լինեն այն Խեցգետինները, որոնք այսօր ուղևորությունների են մեկնելու: Որոշեք երթուղին, համոզվեք, որ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի կարևոր բաների մասին մտածելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, կկարողանաք օբյեկտիվորեն գնահատել և՛ ստեղծված իրավիճակը, և՛ ձեր ուժերը: Հնարավոր է՝ հասկանաք, որ պետք է վերամշակել ծրագրերը, որոշ ծրագրերից հրաժարվել լրիվ վերջերս առաջ եկած ծրագրերի համար: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, օգնել մտածածն իրագործելու հարցում:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Ձեզ համար թանկ մարդկանց հետ տարաձայնությունների առիթներ չեն առաջանա: Հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Շատ բաներ, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի, այսօր կարևոր կլինեն: Դժվար կլինի կշռադատված որոշումներ ընդունելը: Կենտրոնացեք բարդ գործերի վրա, և դա թույլ կտա գլուխ հանել հույզերից ու վերահսկել ձեզ:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Գաղափարներ ու նոր ոգեշնչող ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Մտածածն իրագործելուն անցնելուց առաջ ինչպես հարկն է կշռադատեք: Դա թույլ կտա խուսափել և՛ հիասթափություններից, և՛ պարզապես լարված պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն արդյունավետ կանցնի: Այն հատկապես լավը կլինի ստեղծագործ մոտեցում, հնարամտություն, ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ունակություն պահանջող զբաղմունքների համար: Ձեր գաղափարներն ու արարքները լավ տպավորություն կթողնեն շրջապատողների վրա, շատերը ձեր հանդեպ համակրանքով կլցվեն: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները ավելի ջերմ ու անբռնազբոս կդառնան:

Մտերիմների հետ լեզու գտնելն այսօր շատ հեշտ կլինի: Տարաձայնությունների առիթներ չեն լինի, շատ ժամանակ պետք չի գա կարևոր բաների մասին պայմանավորվելու համար: Ձեզ խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի կենտրոնացվածություն, ուշադրության կենտրոնացում պահանջող գործերի համար: Դուք մանրուքների վրա չեք շեղվի, նպատակին տանող հատուկ կարճ ու թեթև ուղի էլ չեք փնտրի: Կհաջողվի ճիշտ գնահատել սեփական ուժերը. դուք չեք ստանձնի այն, ինչից դեռ գլուխ հանել չեք կարողանալու:

Լավ կանցնեն գործնական ուղևորությունները: Չի բացառվում՝ դրանց ժամանակ հաճելի ծանոթություններ հաստատվեն: Դուք կարող եք ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ գտնել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Երեկոն հրաշալի կլինի գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան նույնիսկ մանր-մունր խնդիրները ձեզ լուրջ կթվան, իսկ փոքրիկ թյուրիմացությունների պատճառով հնարավոր է կորցնեք ինքնավստահությունը: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք բազմիցս աջակցել են ձեզ: Վատ մի զգացեք կրկին դիմել նրանց. դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Այնպես որ՝ օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի հաճելի կանցնի, ուրախության ավելի շատ առիթներ կպարգևի: Շատ Աղեղնավորների հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հարմար կլինի մանր-մունր գործերի, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն: Շատ Այծեղջյուրների մոտ այդ հատվածում լավ կստացվի ուրիշներին ղեկավարելը, և շրջապատողները դրա դեմ ոչինչ չեն ունենա: Չի բացառվում՝ դրանից ձեր կարիերայում նոր շրջափուլ սկսվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստանալու և հոգսերից շեղվելու համար: Հին ընկերներին հանդիպելու և այն մարդկանց հետ հանդիպելու հնարավորությունը կունենաք, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Ինտուիցիան կօգնի խուսափել աշխատավայրում խնդիրներից, կհուշի, թե ինչպես է լավ գործել նպատակին հասնելու համար:

Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ուզենալու եք հանգստանալ, շեղվել հոգսերից: Հավանական են ոչ մեծ ուղևորություններ: Դրանք հաջող կանցնեն, եթե ընկերները միանան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բացառապես հաջող կսկսվի: Առավոտը նոր հնարավորություններ կբացի, դուք կկարողանաք իրագործել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել: Արժե գործերում նախաձեռնող լինել: Դուք համախոհներ կգտնեք, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել: Որոշ Ձկներ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեն նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէին:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Վերջին շրջանում բարդացած հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, իսկ տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1623 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1