ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1724 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք սովորականից ավելի զգայուն, տպավորվող ու խոցելի կլինեք: Նույնիսկ շրջապատողների անմեղ նկատողությունները կարող են վիրավորական թվալ ու ժամանակավորապես փչացնել հարաբերությունները: Գործնական հարաբերություններն էլ սովորականից լարված կլինեն. կարող է թվալ, որ ձեզ անտեղի քննադատում են, թերագնահատում, ինչ-որ բանում կասկածում: Եզրահանգումների հարցում մի շտապեք: Շուտով ամեն ինչ կպարզվի և պարզ կդառնա, որ իրավիճակն այնքան էլ վատը չէ:

Ցանկացած ֆինանսական հարցի լուծում զգուշություն է պահանջելու: Այստեղ դուք հեշտությամբ կսխալվեք, սխալ կգնահատեք իրավիճակը: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հազիվ թե առանց դժվարությունների անցնի, բայց դուք արագ կլուծեք ծագած բոլոր խնդիրները: Դրանում կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք նպատակին տանող ամենակարճ ճամփան կընտրեք, սխալներ չեք անի: Դա հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում. այստեղ ձեզ կհաջողվի մրցակիցներին թողնել հետևում:

Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում. դա շատ տեղին կլինի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Այն անսովոր ու հիշարժան կլինի, վառ հույզեր կպարգևի: Հաճելի անակնկալներ են սպասվում այն Ցուլերին, որոնք հանդիպման կգնան հին ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Խաղաղասիրաբար տրամադրվեք, աշխատեք խուսափել դատարկ վեճերից: Սա այն հազվադեպ օրերից մեկն է, երբ դուք դժվարությամբ լեզու կգտնեք նույնիսկ ամենամտերիմների հետ: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, այնպես որ՝ պատրաստ եղեք նորից ու նորից բացատրել այն, ինչ ակնհայտ է թվում:

Կարևոր որոշումներ ընդունելուց առաջ աշխատեք գլուխ հանել իրավիճակից, ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Այսօր շատ կարևոր կլինի չշտապելը. լավ գաղափարներն առաջինը մտքին չեն գա: Օգտակար կլինի ծանրաբեռնվածությունը նվազեցնելը: Եթե պայմանները թույլ են տալիս հետաձգել ամենահոգնեցնող գործերը, հենց այդպես էլ արժե վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր դուք հաճույքով կզբաղվեք օգտակար գործերով, այնպես որ՝ օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք կհասցնեք ոչ միայն հասնել սեփական նպատակներին, այլև օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ դա անել առաջ չի հաջողվել:

Դուք մյուսներից վաղ պիտանի տեղեկատվություն կստանաք ու միանգամից կհասկանաք, թե ինչպես կարող եք այն կիրառել ի շահ սեփական հետաքրքրություների: Օրը բարենպաստ կլինի ուսման համար. ամենը, ինչ պետք է, առաջին անգամից կմտապահեք: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է շփումների համար: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք շուտով ձեր հուսալի համախոհներն ու ընկերները կդառնան: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Անցյալում կմնան վերջին շրջանում ձեզ վշտացնող տարաձայնությունները: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածը հարմար կլինի հանգստի, չհոգնեցնող զբաղմունքների և զվարճանքների, ինչպես նաև բուժիչ պրոցեդուրաների համար: Բարդ զրույցներն էլ լավ է հետաձգեք. դրանք կարող են հանել ձեզ հավասարակշռությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի կարևոր ու բարդ աշխատանքի համար: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք հանգստություն կպահպանեք: Հենց դա էլ թույլ կտա խուսափել սխալներից, գլուխ հանել նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Առօրյա գործերը սովորականից մեծ համբերատարություն կպահանջեն: Համբերատար լինելը հատկապես կարևոր կլինի այն Կույսերի համար, որոնք այսօր պիտի նոր ծանոթների հետ շփվեն, ելույթ ունենան հասարակության առաջ:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև հաջող գործարքներ: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մանրուքներից մի կառչեք: Դա այնքան էլ հեշտ չի լինի. կարևոր կթվա այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնք լավ գիտեն ձեզ: Նրանց շնորհիվ դուք դատարկ բաների վրա շատ ժամանակ չեք ծախսի:

Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Լավ է չշտապեք գնումների հարցում: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Հենց նրա շնորհիվ դուք լեզու կգտնեք մտերիմների ու նոր ծանոթների հետ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Երբեմն կթվա, որ նրանք հատուկ են փորձում ձեր համբերությունը, աշխատում են հանել ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Եթե հույզերը վերահսկեք, չտաքանաք, ապա շատ հարցեր կհաջողվի հանգիստ քննարկել ու լուծել:

Մտերիմներին խորհուրդների հարցով դիմել չարժե: Խելամիտ խորհուրդներ դուք հազիվ թե ստանաք, իսկ ահա բավական տհաճ ու նույնքան անօգուտ քննադատություններ շատ կլսեք: Օրը հարմար կլինի կենտրոնացվածություն պահանջող հանգիստ զբաղմունքների համար: Հավանական են հաջողություններ ուսման, հետազոտական գործունեության մեջ, ստեղծագործելիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար կլինի աշխատանքային հարցերը լուծելու համար: Ձեզ համար հեշտ կլինի կոլեգաների և ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնելը: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով առաջարկներ կստանաք, որոնք արագ մասնագիտական աճ կխոստանան:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Որոշ Աղեղնավորների կվերադարձնեն պարտքերը, որոնց մասին նրանք վաղուց էին մոռացել: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ ու հարթ կլինեն, տարաձայնությունների լուրջ առիթներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ավելի հաճախ աչքի առաջ լինել, վատ մի զգացեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց: Այսօր դուք կարող եք առանց ավելորդ համեստության պատմել ձեր հաղթանակների և ձեռքբերումների մասին. շրջապատողների համար հետաքրքիր կլինի ձեզ լսելը: Պատահական ծանոթությունը կարող է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել:

Օրը հարմար կլինի փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններ դիմելու համար: Հավանական է ձեզ համար հաջողությամբ լուծվեն իրավաբանական հարցերը: Երեկոն հրաշալի ժամանակ է լինելու ընկերների հետ հանդիպելու համար: Դուք բազում վառ տպավորություններ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Վճռականության ու համառության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում, և նույնիսկ ավելիին: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև լուրեր, որոնք ձեզ հետաքրքիր գաղափարներ կտան, կօգնեն պատասխան գտնել լուրջ հարցերին: Այսօր ստացած գիտելիքները ձեզ բազմիցս պետք կգան:

Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նաև ձեզանից շատ տարբերվող մարդկանց հետ: Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային շարունակություն կստանա: Այսօր դուք շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք, իսկ ինչ-որ մեկն էլ առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավական անհանգիստ, բայց շատ հետաքրքիր կանցնի: Նրա բերած իրադարձություները ձեզ կօգնեն նորովի նայել սովորական բաներին, տեսնել նախկինում աննկատ մնացած հնարավորությունները: Այսօր ձեռք բերած փորձը ձեզ բազմիցս պետք կգա աշխատանքի մեջ: Որոշ Ձկներ դրա շնորհիվ կհաղթեն հին մրցակիցներին:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, որոնք հետաքրքիր բաներ կպատմեն, կաջակցեն ձեզ, եթե դրա կարիքը լինի, անսովոր մի բան կառաջարկեն: Երեկոն հարմար կլինի ապագայի մասին զրուցելու, երկարաժամկետ ծրագրման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1724 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0