Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1223 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լսեք ինտուիցիային, որն անպայման կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ օրվա առաջին կեսին: Նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած շատ հարցեր անսպասելի հեշտ կլուծվեն: Կարևոր կլինի ձեռքերը ծալած չնստելը: Գործեք: Նախաձեռնող եղեք, նոր բաներ ստանձնեք, փնտրեք մարդկանց, որոնք կարող են օգնել ձեզ: Բոլորը չէ, որ միանգամից կգնահատեն ձեր գաղափարները, սակայն դրանց իրագործմանը օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն: Հագեցած ու հետաքրքիր օր է սպասվում սիրահարված Խոյերին: Ռոմանտիկ ժամադրությունը սպասվածից լավ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բավական հոգնեցնող կլինի, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Այն հարմար կլինի կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու, վաղուց սկսածն ավարտելու համար: Առավոտյան հնարավոր են տնային թյուրիմացություններ: Սակայն դուք դրանց հումորով կվերաբերվեք, և մտերիմները դա կգնահատեն: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կլինի: Հոգսերից շեղվելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի: Ընկերները լավ նորություններ կհայտնեն, հետաքրքիր մի բան կառաջարկեն: Շատ Ցուլեր ապագայի նոր ծրագրեր կունենան: Դրանց իրագործման վրա պետք է կենտրոնանաք մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը կուրախացնի: Առավոտյան դուք ձեզ էներգիայով լի կզգաք: Ինտուիցիան կհուշի, որ արժե կարևոր մի բան ստանձնել, և այն չի սխալվի: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, կլուծեք այն հարցերը, որոնց վրա շատերը գլուխ են կոտրել: Որոշ Երկվորյակներ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան: Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել վեճերից: Այդ հատվածում շատ բան սրտին մոտ կընդունեք, սուր կարձագանքեք նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Շրջապատողներին ձեր ապրումներն ամեն անգամ հասկանալի չեն լինի, դրա պատճառով հնարավոր են լարված պահեր շփումներում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն անհանգիստ, բայց շատ արդյունավետ կանցնի: Այն հատկապես լավը կլինի ստեղծագործ մոտեցում, երևակայություն, հնարամտություն պահանջող գործերի համար: Ձեզ համար հեշտ կլինի անսովոր բան մտածելը, շատ խնդիրների ինքնատիպ, բայց շատ արդյունավետ լուծում գտնելը: Հավանական են դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը. հավանական են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, հնարավոր է թյուրըմբռնում: Մի տաքացեք: Ե՛վ փոքրիկ վեճերից, և՛ կոնֆլիկտներից կարելի է խուսափել, եթե հանգստություն պահպանեք ու ոչ մեծ զիջումների գնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն առանց ապրումների չի լինի, բայց բոլոր դեպքերում բավական հաճելի կանցնի: Աշխատեք ավելի շատ շփվել ձեզ լավ հասկացող մարդկանց հետ. նրանց աջակցությամբ դուք շատ բանի կկարողանաք հասնել: Հետաքրքիր միջոցառումներին այցելելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծների հաճելի ծանոթություններ են սպասվում: Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Լավ է հետաձգեք լուրջ ֆինանսական հարցերի լուծումը, քանի որ այսօր ձեր աչքից ինչ-որ բան կարող է վրիպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի ցանկացած օգտակար գործի համար: Դուք գլուխ կհանեք սեփական ծրագրերի իրագործումից, կօգնեք նաև նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, նույնիսկ նոր ծանոթներին դուք կես խոսքից կհասկանաք: Օրվա առաջին կեսը հրաշալի ժամանակ կլինի գնումների համար: Օրվա երկրորդ կեսին արժե գումարի հետ զգույշ վարվել, լավ է այն դատարկ բաների վրա չծախսեք: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք հետաքրքիր ու հաճելի կլինեն, եթե ձեր հետ միասին ճամփա ընկնեն հին ընկերները: Հաջող կլինի նաև ոչ մեծ ռոմանտիկ ճամփորդությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեր առաջ բարձր նպատակներ դրեք: Այսօր շատ բանի կարող եք հասնել, եթե ժամանակը վեճերի, անիմաստ զրույցների ու մանր-մունր գործերի վրա չվատնեք, որոնք կարելի է հանգիստ հետաձգել: Ամենայն հավանականությամբ ծրագրի համաձայն գործել չի ստացվելու, պետք է իմպրովիզներ անեք ու նոր բան հորինեք: Ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ կարող են առաջանալ օրվա առաջին կեսին: Բայց դրանք չեն փչացնի ձեր ու ձեր մտերիմների տրամադրությունը և շուտով անցյալում կմնան: Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար: Շատ ու շատ բարդ հարցեր կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք ավելորդ բաներ չխոսել: Սա հաստատ այն օրը չէ, երբ կարելի է կիսվել չստուգված տեղեկատվությամբ, քննարկել ուրիշների գործերը կամ հարցերը, որոնց մասին ձեզ քիչ բան է հայտնի: Չարժե նաև աշխատանքի, բիզնեսի և ֆինանսների հետ կապված կարևոր որոշումներ ընդունել: Այստեղ հեշտությամբ կսխալվեք, ինչ-որ բան էլ ձեր աչքից կվրիպի: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բացառապես բարենպաստ կլինի: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել էիք, ապա այսօր կկարողանաք հաշտվել: Սիրելիի հետ հանդիպումը վառ հույզեր կպարգևի: Եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ են եղել, ապա այսօր դրանցից հետք անգամ չի մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք ժամանակը զուր վատնել չեք ուզենա, օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ձեր գաղափարները դուր կգան և՛ հին ծանոթներին, և՛ նրանց, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Կարող եք անհապաղ անցնել մտածածի իրագործմանը. պայմանները հաջող կլինեն, ձեր կողքին էլ կլինեն օգնելու պատրաստ մարդիկ: Աշխատեք չհոգնել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, քանի որ մեծ ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Լավ է հետաձգեք բարդ զրույցները, լուրջ հարցերի քննարկումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսը կարող է բարդ լինել: Շատ Այծեղջյուրների այդ հատվածը թյուրիմացություններ, մտերիմների հետ շփումներում լարված պահեր ու անհանգստության առիթներ կբերի: Ոմանք պիտի փոխեն ծրագրերը անհաջող զուգադիպությունների կամ ուրիշների սխալների պատճառով: Բայց շուտով իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կուզենաք ժամանակ անցկացնել մտերիմների հետ, նրանք էլ ուրախ կլինեն ձեզ ընկերակցելու համար: Հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ: Չեն բացառվում նվերներն ու դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջող, հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Նույնիսկ բարդ գործերում դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով, հուշել, թե ինչպես պիտի գործեք: Հավանական են հաճելի ծանոթություններ, հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որը կօգնի արագ ճիշտ տպավորություն կազմել մի մարդու մասին, որին առաջին անգամ եք տեսնում: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք այցելել հարազատներին կամ նրանց հյուր կանչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե ապրումների առիթներ բերի: Դուք կարող եք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցով վաղուց էիք մտադիր զբաղվել, ավարտել ավելի վաղ սկսածը: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի լավ նորություններ, հաճելի իրադարձություններ: Այդ ամենը ձեզ կոգեշնչի, էներգիա կտա, որն էլ անհրաժեշտ կլինի առաջ շարժվելու համար: Դուք ժամանակը զուր վատնել չեք ուզենա, կնախընտրեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար օգտակար բանով զբաղվել: Մտերիմներին օգնելու, ընտանեկան խնդիրներից գլուխ հանելու հնարավորություն կլինի: Երեկոն արժե անցկացնել սիրելիի հետ, որի հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|