ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2003 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարենպաստ կլինի գնումների համար: Գումարին վերաբերող հարցերում չեք շտապի և ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, ճիշտ որոշումներ կընդունեք: Հաջող կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել:

Ցանկացած կարևոր զրույց արժե վարել օրվա առաջին կեսին, որը բարենպաստ կլինի շփումների համար: Ավելի ուշ կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը դժվարացել է: Նշանի շատ ներկայացուցիչներ ընդհանրապես կուզենան մենակ մնալ ամեն ինչի մասին հանգիստ մտածելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անսպասելի հեշտ կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ դա անել նախկինում չէր ստացվում: Կարևոր չէ՝ գործերի մասին կխոսեք, թե կքննարկեք անձնական բնույթի հարցերը: Կպարզվի, որ դուք կարող եք ինչ-որ բանում իրար օգտակար լինել, և դրանից երկարաժամկետ համագործակցություն կամ ռոմանտիկ պատմություն կսկսվի:

Ուշադրություն կպահանջեն տնային գործերը: Չի բացառվում՝ փչանա կենցաղային տեխնիկան, փոքրիկ վերանորոգման կարիք լինի: Պետք է ճիշտ դնեք առաջնահերթությունները, հասկանաք, թե ինչը կարող եք հետաձգել, իսկ ինչով պետք է անհապաղ զբաղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կստիպի հուզվել: Այդ հատվածում հնարավոր են անհաջող զուգադիպություններ, պատահարներ, որոնք կխառնեն ձեր ծրագրերը: Չի բացառվում՝ ձեզ համար կարևոր գործերը ստիպված լինեք հետաձգել ուրիշների խնդիրների լուծման վրա կենտրոնանալու համար: Բայց դրանից լուրջ դժվարություններ չեն առաջանա: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա ամեն ինչ կհասցնեք:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի նրանց համար, ովքեր պատրաստ չեն ինքնուրույն գործել ու իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Հիշեք, որ այս հատվածում ստացած ցանկացած տեղեկատվություն արժե մանրամասն ստուգել, նույնիսկ եթե շատ եք ուզում, որ այն ճիշտ լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կլինի, դուք կհասցնեք շատ բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ձեր ուժերի սահմաններում կլինի բարդ առաջադրանքներից գլուխ հանելը, ընդ որում՝ կարող եք նաև ինքնուրույն գործել, ոչ մեկին չդիմել օգնության խնդրանքով: Մարդիկ, որոնց հետ կկիսվեք ձեր գաղափարներով, հաճույքով կօգնեն դրանց իրագործման հարցում:

Հավանական է ձեզ համար հաջող կերպով լուծվեն բարդ ֆինանսական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Խեցգետինների նվերներ են սպասվում: Նշանի ներկայացուցիչներն ուրախ կլինեն դրանց համար: Երեկոն հարմար կլինի հին ընկերների ու սիրելիի հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չնայած օրվա սկզբին առաջ եկած դժվարություններին՝ դուք կպահպանեք լավատեսությունն ու լավ տրամադրությունը: Կհաջողվի զբաղվել բարդ գործով, հաջողությամբ ավարտել այն, ինչին մեծ ուժեր եք նվիրել: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց:

Հավանական են անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Ձեզ համար հեշտ կլինի նույնիսկ այն մարդկանց դուր գալը, որոնք սովորաբար անբարեհամբույր են տրամադրված, տհաճությամբ են կապի դուրս գալիս: Երեկոն բարենպաստ կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Չեն բացառվում ձեր մտերիմների հետ կապված լավ նորությունները կամ լուրերը մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Հուզական դաշտը կլարվի, իսկ ձեր տրամադրությունը փոփոխական կլինի: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի լուրջ ու հոգնեցնող գործերի համար: Հանգստացեք. դա ձեզ օգուտ կտա: Զբոսանքը ձեզ կաշխուժացնի, իսկ ոչ մեծ ուղևորությունը վառ տպավորություններ կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վճռականությունն ու համառությունը ձեզ պետք կգան օրվա սկզբին: Այդ հատկանիշների շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում, հրաշալի գլուխ կհանեք կարևոր գործից: Շրջապատողները ուշադիր կլսեն ձեր կարծիքը, դուք շատերին կօգնեք խուսափել սխալներից, հետ կանգնել այն արարքներից, որոնց համար հետո զղջալու էիք:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Սիրելի գործով զբաղվելու և լավ ընկերախմբում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Այն կուրախացնի նոր հնարավորություններով, շանս կընձեռի զբաղվել հենց նրանով, ինչը ձեզ հետաքրքրում է: Հավանական  են հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Դժվար չի լինի ձեզ դուր եկած մարդկանց հետ ընկերանալը: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ: Այստեղ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:

Կարևոր հանդիպումների ու լուրջ զրույցների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում դուք շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, հեշտությամբ կկռահեք, թե ինչ են նրանք ուզում իրականում: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կսկսվի: Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը հնարավորինս վաղ անցեք: Առավոտյան դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ բարդ գործերից: Լավ կանցնեն ուղևորությունները: Շահավետ գնումներ անելու շանս կունենաք: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

Աշխատեք օրվա երկրորդ կեսին խուսափել ծանրաբեռնվածությունից: Լավ է խնայեք ուժերը, բարդ ու հոգնեցնող գործեր չստանձնեք: Ցանկալի չէ գումարի հետ կապված որոշումներ ընդունելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Օրը կարող է անհաջող սկսվել, բայց դրա պատճառով անհանգստանալ չարժե, քանի որ ժամանակի ընթացքում դրական միտումները ուժ կհավաքեն: Մանրամասն ստուգեք ստացված տեղեկատվությունը, ուրիշի կարծիքին մի վստահեք. ձեզ կարող են հատուկ շեղել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն բարենպաստ կլինի և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ շփվելու համար: Հաճելիորեն կզարմացնեն մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չեք սպասում, իսկ վերջին շրջանում լարված հարաբերությունները անսպասելիորեն կկարգավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի գաղափարներ կունենաք: Ամեն անգամ չէ, որ մտածածը կարելի է անհապաղ իրագործել, բայց ավելի ուշ դուք կվերադառնաք ձեր մտահղացումներին: Շրջապատողներին դրանց մասին պատմելուց առաջ ամեն ինչ մանրամասն մտածեք, հակառակ դեպքում ձեզ կարող են շեղել անհարմար հարցերով, քննադատություններով:

Օրվա առաջին կեսին շփումներում զգուշություն է պետք: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, տաք գլխով կարող եք ասել մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Ավելի ուշ հասարակ ու հաճելի ժամանակ կգա, որը հարմար կլինի և՛ հին ընկերների, և՛ նոր ծանոթների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հաջող կանցնի: Հավանական են լավ նորություններ, դրամական մուտքեր, նվերներ: Չեն բացառվում նաև հաճելի ծանոթությունները, որոնք կարող են և՛ երկարատև ընկերության, և՛ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել: Դուք կարող եք ամեն հարցում հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները հստակ կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հազիվ թե հարմար կլինի լուրջ որոշումներ ընդունելու կամ ձեզ վրա պարտավորություններ վերցնելու համար: Այդ հատվածում ցանկալին իրականության տեղ կընդունեք, կխճճվեք սեփական ֆանտազիաների մեջ: Լավ է, եթե ձեր կողքին լինի մի մարդ, որի խորհուրդներին կարող եք վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2003 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0