Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1883 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բարենպաստ կլինի անկաշկանդ շփումների համար: Նույնիսկ ամենալուրջ հարցերի քննարկումը կարող եք կազմակերպել առանց ձևականությունների՝ չհետևելով պաշտոնական տոնին: Չի բացառվում այսօր հենց բնատուր հմայքը, մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը օգնեն ձեզ համախոհներ գտնել: Փաստաթղթերը ձևակերպելիս անհրաժեշտ է ուշադիր լինել, իսկ ֆինանսական հարցերի լուծումը զգուշություն է պահանջելու: Լավ է կասկածելի գործարքներ չկնքեք, հատկապես եթե դրանք առաջարկում են մարդիկ, որոնց վատ եք ճանաչում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը կարող է անսպասելի շատ հոգսեր բերել: Ամենայն հավանականությամբ ծրագրի համաձայն գործել չի ստացվի: Այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ինչ-որ բան ոտքի վրա մտածել: Նոր հնարավորություններ կբացվեն: Աշխատեք դրանք բաց չթողնել: Դա հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում: Այստեղ կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե ժամանակին նախաձեռնող լինեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում կհաջողվի քննարկել կարևոր հարցերը: Ավելի ուշ դուք կուզենաք մենակ մնալ: Դրված նպատակներին հասնելն էլ կհեշտանա, եթե ինքնուրույն գործեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի հատկապես համատեղ գործունեության, համատեղ նախագծերին մասնակցելու համար: Ձեզ կաջակցեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նրանց շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել բարդ գործերում, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք կհուշեն՝ դեպի ուր շարժվել հետագայում: Օրվա երկրորդ կեսը վատ չի անցնի, բայց նույնքան արդյունավետ չի լինի: Այն ավելի հարմար կլինի հանգստի, ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Շատ Խեցգետինների այդ հատվածում ապրումներ ու հուզումներ են սպասվում: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, այդ իսկ պատճառով ծրագրերը պիտի վերամշակեք: Աշխատեք մանրուքների պատճառով չտագնապել, պահպանել լավատեսությունը: Դա կօգնի ինքներդ ձեզ հետ հաշտ լինել, պահպանել շրջապատողների հետ լավ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կանցնի: Այն բարենպաստ կլինի շփումների համար, դուք օգնություն ու աջակցություն կստանաք: Հավանական են հաճելի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ, դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած ամեն ինչին. առանց դրա այսօր հազիվ թե հաջողության հասնեք: Օրվա սկզբին հավանական են փոքրիկ թյուրիմացություններ: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Աշխատեք տեղի ունեցողին փիլիսոփայորեն մոտենալ, շատ բան չսպասել ոչ ձեզանից, ոչ էլ շրջապատողներից: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի, իսկ մինչ այդ պիտի համբերությամբ զինվեք: Օրվա երկրորդ կեսը ոգեշնչող իրադարձություններ կբերի: Որոշ Առյուծներ հենց այդ հատվածում կստանան երկար սպասված ինֆորմացիան: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին շատ վստահող մի եղեք. դա կարող է դժվարություններ ստեղծել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ. ուրիշների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն ձեզ համար: Գործարքներ կնքելուց կամ գումարը ծախսելուց առաջ երկար մտածեք: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի: Հավանական են դրական փոփոխություններ գործնական և անձնական հարաբերություններում, ոգեշնչող իրադարձություններ, անսպասելի բացահայտումներ, նորություններ, որոնց համար ուրախ կլինեք: Այդ հատվածը բարենպաստ կլինի սիրահարված Կույսերի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին ուշադրություն դարձրեք ձեզ մոտ առաջ եկած գաղափարներին: Չի բացառվում կռահեք կարևոր բանի մասին կամ հասկանաք, թե ինչպես կարող եք ելք գտնել բարդ իրավիճակից: Նոր հեռանկարներ կբացվեն գործնական ոլորտում: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին վաղուց էիք երազում: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է լինելու հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու համար: Դուք կիրագործեք այն, ինչը վաղուց էիք մտածել: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Դա հարմար ժամանակ կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք: Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի և կարևոր հարցերը լուծելու համար: Կենտրոնանալը դժվար կլինի: Դա առաջին հերթին վերաբերում է այն Կարիճներին, որոնք լուրջ հաշվարկներով են զբաղված. վտանգ կա, որ ինչ-որ բան ձեր աչքից կվրիպի, կմոռանաք կամ իրար կխառնեք: Նույնիսկ հաշվարկների մեջ փոքրիկ սխալները կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերն էլ կկարգավորվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքի և այլ պիտանի զբաղմունքների համար: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նորություններ, որոնք ձեզ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հազիվ թե առանց փոքրիկ խնդիրների ու ցավալի թյուրիմացությունների անցնի: Բայց դուք կպահպանեք լավատեսությունը և հենց դրա շնորհիվ շատ գործերում հաջողությունների կհասնեք, լավ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում դժվարությամբ է տրվել: Այդ հատվածը հարմար կլինի աշխատանքի մասին զրուցելու, ապագա նախագծերը քննարկելու համար: Ավելի ուշ պիտի կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա, և դուք դա հաճույքով կանեք: Ձեզ համար հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Աղեղնավորներ նվեր կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար կլինի բարդ գործերի համար: Կարող եք օգտվել աստղերի աջակցությունից ու ստանձնել այն, ինչն առաջ չի ստացվել: Ամենայն հավանականությամբ այսօր դուք հաջողության կհասնեք: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակի ընթացքում ձեր հուսալի համախոհներն ու ընկերները կդառնան: Օրը բարենպաստ կլինի հանգստի համար: Ազատ ժամանակն անցկացրեք մտերիմների հետ. նրանք ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու համար, դուք ինքներդ էլ դրական հույզեր կստանաք: Հավանական են հաջող գնումներ ու նվերներ: Որոշ Այծեղջյուրներ ձեռք կբերեն իրեր, որոնք վաղուց էին ուզում ունենալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, այդ իսկ պատճառով աննշան պատահարներին էլ սուր կարձագանքեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կփորձեն աջակցել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը: Բայց շատ բան կախված կլինի նաև ձեզանից: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու հագեցած կլինի: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը անկեղծ ոգևորությամբ կանցնեք: Չի բացառվում նոր մասնագիտական հեռանկարներ բացվեն: Կարևոր կլինի ժամանակը զուր չկորցնելը, ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ դա նախկինում անել չէր ստացվում: Որոշ Ձկներ նոր ընկերներ կգտնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան ու շուտով լուրջ բնույթ կստանան: Օրվա երկրորդ կեսին լավ է ինքնուրույն գործեք. այդպես դուք հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին բարդ է թվացել: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ընկերների հետ ճամփա գնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|