ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1900 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչքան էլ ուզենաք հասնել ձեր ուզածին, օրվա սկզբին լավ է չշտապեք: Կարևոր գործնական հանդիպումները նույնպես արժե հետաձգել, քանի որ առավոտը դրանց համար հարմար չի լինի: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, իսկ ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք անցնել վճռական գործողություններին:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, լավ նորություններ կբերի: Մտերիմներին ուշադրություն հատկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Սիրահարվածներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք օրն արդյունավետ անցկացնել, գործերն էլ երկար ժամանակով մի հետաձգեք: Դուք շատ բան կհասցնեք, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Օրը հատկապես հաջող կլինի այն Ցուլերի համար, որոնց աշխատանքը կապված է ֆինանսների հետ: Հնարավոր են շահավետ գործարքներ ու գնումներ:

Շրջապատողների հետ լեզու գտնելը շատ հեշտ կլինի: Դուք կարող եք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք: Օրվա երկրորդ կեսին կարող եք ընտանեկան միջոցառումներ, հարազատների հետ միասին ինչ-որ ուղևորություններ ծրագրել: Այդ հատվածը հարմար կլինի նաև ընտանեկան գործերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է գործերի մասին զրուցելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց ուզում եք տեսնել ձեր համախոհների շարքում: Դուք հնարավորություն կունենաք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով ու ծրագրերով, որոնք դուր կգան նույնիսկ մշտապես քննադատորեն տրամադրված անձանց: Հավանական են հաջող գործարքներ, ինչպես նաև անսպասելի աղբյուրներից դրամական մուտքեր:

Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Իհարկե, դուք կուզենաք հնարավորինս շատ բան հասցնել, բայց կարևոր կլինի ուժերը ճիշտ գնահատելը: Բարդ ու դժվարիրագործելի բան ստանձնելուց առաջ մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Ձեզ կարող են պետք գալ հին ծանոթների կամ մյուս մտերիմների խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համբերությամբ զինվեք: Այսօր այն ձեզ պետք է գալու հատկապես գործնական զրույցների, կոլեգաների և ղեկավարության հետ շփումների ժամանակ: Ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, այնպես որ՝ պատրաստ եղեք նույնիսկ ամենահասարակ բաները նորից ու նորից բացատրել: Լավ է չշտապեք գումարին վերաբերող որոշումների հարցում. թեթևամտությունը կարող է զուր ծախսերի հանգեցնել:

Բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Այն հարմար կլինի նոր գործեր ստանձնելու, ուսում սկսելու համար: Հավանական է հաջողություն այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները բոլորին դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի լուրջ զույցների, կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ չեն հասկացել, չեն աջակցել ձեր գաղափարները: Հավանական է հաջողությամբ ավարտվեն երկար տևած գործնական բանակցությունները, ձեզ համար հաջող ձևով լուծվեն իրավաբանական հարցերը:

Օրվա երկրորդ կեսին մի փոքր հանգստանալու, առօրյա հոգսերից շեղվելու հնարավորություն կլինի: Այդ հատվածը հարմար կլինի ընկերների հետ շփվելու համար: Չի բացառվում ձեզ հրավիրեն անսովոր միջոցառման: Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում, առանց երկար մտածելու ձեզ վրա լուրջ ֆինանսական պարտավորություններ չվերցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա, և դուք նույնիսկ սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Շատ Կույսերի պետք կգա անբարյացակամորեն տրամադրված մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ կարող եք բարձրանալ կարիերայի սանդուղքներով:

Գումարին վերաբերող հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումները լսելով՝ դուք հաջող գործարքներ կկնքեք կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Ձեր առաջ բարձր նպատակներ դրեք, մի բավարարվեք քչով: Ձեր համառության ու նպատակասլացության շնորհիվ կհասնեք նրան, ինչը դեռ մինչև վերջերս համարյա անհնար էր թվում: Աշխատեք բացառապես սեփական ուժերի վրա հենվել, քանի որ հազիվ թե ժամանակին օգնություն ստանաք:

Բայց ամեն ինչ չէ, որ ինքն իրեն հաջող կդասավորվի: Դուք արդյունքի հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Զարմանալի չէ, որ օրվա երկրորդ կեսին հոգնածություն կզգաք, կուզենաք հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը ապրումներ կբերի: Բայց դրանք կապված կլինեն ոչ այնքան լուրջ խնդիրների, որքան հուզական դաշտի անկայունության հետ: Աշխատեք ժամանակ անցկացնել ձեզ ոգեշնչող ու աջակցող մարդկանց հետ, այլ ոչ թե նրանց, ովքեր ստիպում են ավելի շատ հուզվել:

Սա հարմար օր է լինելու տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ոչ ոքի թույլ չեք տա խաբել կամ մոլորության մեջ գցել ձեզ, այլ միայն փաստերի վրա կհիմնվեք: Այդ իսկ պատճառով կկարողանաք խուսափել սխալներից ու սխալ դատողություններից: Երեկոն կուրախացնի մտերիմներին վերաբերող լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ կլինի նրանց համար, ում աշխատանքը կապված է շփումների հետ, պահանջում է ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնել: Հավանական  են ծանոթություններ, որոնք նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Չի բացառվում՝ գումար աշխատելու հնարավորություն ստեղծվի:

Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե որոշումը վերջին պահին եք ընդունել: Ամենայն հավանականությամբ հին ընկերներից մեկը կուզենա միանալ ձեզ: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ: Դրանից արժե օգտվել կարևոր բանակցություններ վարելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ինչպես նաև պիտանի ծանոթություններ: Չեն բացառվում անսպասելի, բայց շատ գրավիչ գործնական առաջարկները:

Կարող եք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Ձեզ կհաջողվի օգնել մտերիմներին, լուծել վերջին ժամանակներս նրանց անհանգստացնող խնդիրները: Երեկոյի համար լավ է հոգնեցնող գործեր չծրագրեք: Նշված հատվածն ավելի հարմար կլինի հանգստի, ոչ մեծ զբոսանքի, հաճելի ուղևորության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողներից շատ բան մի պահանջեք: Հնարավոր է՝ նրանք միանգամից չկարողանան ըստ արժանվույն գնահատել ձեր գաղափարներն ու առաջարկները: Դժվար կլինի թյուրըմբռնումից խուսափելը, սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտ թույլ չտալը, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը: Գումարին, ունեցվածքին, ապագա գնումներին վերաբերող ցանկացած զրույց ձեզանից համբերատարություն ու ինքնատիրապետում է պահանջելու:

Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կանցնի: Այդ հատվածում կարող եք ստանձնել ամենաբարդ գործերը, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Արագ կլուծվեն նաև ընտանեկան խնդիրները, որոնց պատճառով նախկինում շատ եք հուզվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հաճելի ու հանգիստ կանցնի, լավը կլինի հին գործերն ավարտելու, ընթացիկ հարցերը լուծելու համար: Այդ հատվածում կարող եք ապագայի մասին խոսել այն մարդկանց հետ, որոնք նախկինում բազմիցս պիտանի խորհուրդներ են տվել ձեզ, հուշել են, թե ինչպես է պետք գործել: Նրանց փորձը կրկին օգտակար կլինի ձեզ համար:

Օրվա երկրորդ կեսը հակառակը՝ գործերով ու հոգսերով լի կլինի: Բայց դա հարմար ժամանակ է լինելու նախաձեռնող լինելու համար: Ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Հավանական են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1900 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0