ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1692 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավական հոգնեցնող կլինի: Ուշադրություն կպահանջեն մի շարք գործեր, որոնցից գլուխ հանելը դժվար կլինի: Համբերությամբ զինվեք ու սկսածը կիսատ մի թողեք: Համառություն դրսևորելով՝ դուք կհասնեք ձեր ուզածին: Կողքից օգնության վրա հույս մի դրեք. ինքնուրույն գործեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Շրջապատողների հետ շփումները հեշտությամբ չեն տրվի: Շատ Խոյեր այսօր կուզենան մենակ մնալ: Սակայն աշխատեք հին պայմանավորվածությունները չխախտել, պահել մտերիմներին տված խոստումները: Չարժե հրաժարվել նաև ընտանեկան միջոցառումներին մասնակցությունից. դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Կարևոր կթվա մի բան, ինչը մեկ ուրիշ ժամանակ մանրուք կհամարեիք: Աշխատեք դատարկ բաների պատճառով չվշտանալ ու ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի և արդյունավետ կանցնի: Այն կարող է ուրախացնել անսովոր հանդիպումով կամ հետաքրքիր ծանոթությամբ: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք շրջապատողների հետ ձեզ նրբանկատ պահել: Նույնիսկ ձեր առաջին հայացքից անմեղ նկատողությունները կարող են խոցել ինչ-որ մեկի զգացմունքները: Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով ու նույնիսկ լուրջ վիրավորանքներ: Սակայն շատ սուր անկյուններ հնարավոր կլինի հարթել: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել:

Օրը հրաշալի կլինի օգտակար զբաղմունքների համար. դուք կհասցնեք լավ բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշ մարդկանց համար, եթե ժամանակը զուր չվատնեք: Երեկոն հարմար կլինի գնումների համար: Ե՛վ ծրագրված, և՛ սպոնտան գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի: Այն հատկապես հաջող կդասավորվի Խեցգետինների համար, որոնք կորոշեն կենտրոնանալ կարևոր ու օգտակար գործերի վրա, զբաղվել նրանով, ինչի համար ժամանակ չէր մնում: Բարդ թվացող առաջադրանքները կհաջողվի սպասվածից արագ լուծել: Չի բացառվում՝ դրանում օգնեն նոր ծանոթները: Դուք արագ կընկերանաք նրանց հետ:

Ֆինանսական հարցերի լուծման ու գնումների համար հարմար կլինի օրվա առաջին կեսը: Գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերում ինտուիցիան ուժեղ կլինի: Ավելի ուշ կգա ուղևորությունների ժամանակը: Դրանք բացառապես հաջող կանցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը իրադարձություններով հագեցած կլինի, և դա կուրախացնի ձեզ: Դուք չեք ուզենա ժամանակը դատարկ բաների վրա վատնել, կկենտրոնանաք ամենակարևորի վրա ու արագ հաջողության կհասնեք: Շատ Առյուծներ կորոշեն հետաձգել սեփական գործերը օգնության կարիք ունեցողներին ձեռք մեկնելու համար: Դա լավ որոշում կլինի, հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի պասիվ հանգստի համար: Չի բացառվում՝ ուզենաք մենակ մնալ, մտածել ծրագրերի և այն գաղափարների մասին, որոնք մտադիր եք մոտ ժամանակներս կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու համար: Դա սպասվածից քիչ ժամանակ կպահանջի, մեծ ջանքերի կարիք էլ չի լինի: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ. ձեր հմայքը հազիվ թե ինչ-որ մեկին անտարբեր թողնի:

Լավ գաղափարներ կունենաք, դուք նորովի կնայեք նախկինում առաջ եկած դժվարություններին: Որոշ Կույսեր հրաշալի խորհուրդներ կստանան հին ընկերներից ու մյուս մտերիմներից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Այն վառ հույզեր կպարգևի, ոգեշնչվածության աղբյուր կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է բարդ ու կարևոր բան ստանձնելու համար: Նույնիսկ եթե նման գործի համար շատ ժամանակ պետք գա, դուք դրա հանդեպ հետաքրքրությունը չեք կորցնի, սկսածն էլ կիսատ չեք թողնի: Անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը:

Օրը հարմար կլինի հանգստանալու և ընկերներին հանդիպելու, մտերիմների հետ զբոսնելու կամ սիրելիի հետ ուղևորության մեկնելու համար: Դուք կբարձրացնեք ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը, ինքներդ էլ չեք տխրի: Հավանական են հաջող գնումներ: Նվերներն էլ չեն բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Այսօր ձեզ պետք կգա փոքրիկ տհաճություններին փիլիսոփայորեն նայելու և հավասարակշռություն պահպանելու ունակությունը, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Շրջապատողների աջակցության վրա չարժե հույս դնել: Ավելի հավանական է, որ հենց նրանք կուզենան խորհրդակցել ձեզ հետ, օգնություն ստանալ:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Ձեզ կհաջողվի դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշի թերություններն են նկատում: Չի բացառվում ընկերական հարաբերությունների և ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եկել է բարդ գործերը ստանձնելու ժամանակը: Նույնիսկ եթե այսօր չհաջողվի ավարտել դրանք, դուք կմոտենաք նպատակին, կհաղթահարեք երկար ժամանակ ձեր ճանապարհին կանգնած խոչընդոտները: Վերջերս ձեռք բերած փորձը այսօր օգտակար կլինի ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Եթե սիրելիի հետ ոչ մեծ ճամփորդության մեկնեք, այն երկուսիդ համար էլ հիշարժան կդառնա:

Այսօր հնարավոր փոքրիկ ընտանեկան տարաձայնությունների պատճառով մի վշտացեք: Դրանք հարաբերությունները չեն փչացնի, շուտով կմոռացվեն ու անցյալում կմնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է հետաքրքիր գործերի համար: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչով զբաղվել առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել: Գումարին վերաբերող հարցերում լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշի խորհուրդներով: Ցավոք, նույնիսկ սրտանց տրված խորհուրդները կարող են ձեզ շեղել:

Օրը ընտանիքում հաճելի իրադարձություններ է խոստանում և հարմար կլինի հարազատների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Երեկոն հրաշալի կլինի ուսման համար. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճելի օր է, երբ կարելի է ոչ մի տեղ չշտապել ու զբաղվել միայն հոգեհարազատ բաներով: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնց համար ուրախ կլինեք: Որոշ Ջրհոսներ կարևոր լուրեր ու շատ գրավիչ առաջարկներ կստանան: Հնարավորություն կունենաք մասնակցել անսովոր միջոցառումների, հրաշալի ժամանակ անցկացնել նոր ծանոթների հետ:

Հոգնեցնող չեն լինի տնային գործերը: Կարող եք պիտանի իրեր գնել, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա: Գնումների հարցում մի շտապեք, քանի դեռ չեք գտել այն, ինչը ձեզ իսկապես դուր է գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք, կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Անսպասելիորեն ձեր համախոհները կդառնան մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Որոշ Ձկներ կընկերանան նրանց հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէին գտնում:

Կարող եք վերադառնալ հին ծրագրերին ու այն գործերին, որոնք վաղուց սկսել ու կիսատ եք թողել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների և մյուս մտերիմների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1692 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2