Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1717 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգստացեք: Օրվա առաջին կեսին ձեզ համար օգտակար կլինի հոգսերից շեղվելը և ուժերը վերականգնելը: Կարող եք հիշել հին նախասիրության մասին կամ զբաղվել նոր գործով, եթե այն ձեզ իսկապես հետաքրքրում է: Կարևոր կլինի չհուզվելն ու չհոգնելը: Մի փոքր ժամանակ կանցնի, և դուք ձեզ ավելի առույգ կզգաք: Կգա օգտակար գործերի և մտերիմներին օգնելու համար հարմար շրջանը: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ինչպես նաև բոլորի համար լավ նորություններ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, ծրագրածից ավելին կհասցնեք: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, դուք կպայմանավորվեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ: Այդ հատվածի համար ոչ մի հոգնեցնող ու բարդ բան մի ծրագրեք: Ցանկալի է նաև խուսափեք այն մարդկանց հետ շփումներից, որոնք հաճախ են քննադատում ու նկատողություններ անում ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը. նրանք հետաքրքիր մի բան կպատմեն, օգնություն կառաջարկեն, եթե դրա կարիքն ունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրված են եղել: Որոշ Երկվորյակների տանից հեռու հաճելի ծանոթություններ են սպասվում: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի անցնի: Սակայն այդ հատվածում կուզենաք մենակ մնալ: Հեշտությամբ կտրվի ուսումը: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Լավ է հետաձգեք ֆինանսական հարցերի լուծումը, չարժե շտապել գնումների հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հարմար կլինի ընկերների և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: Կարող եք նոր գործեր ստանձնել կամ վերադառնալ վաղուց մտածած ստեղծագործ նախագծին: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ ու անսովոր հանդիպումներ: Դրանք երկար կհիշվեն, ձեզ կարևոր մտքեր կտան, կօգնեն պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ շատ եք մտորել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ կլինի հանգիստ ու հաճելի զբաղմունքների, ինչպես նաև զբոսանքների և ոչ մեծ ուղևորությունների համար: Կուրախացնեն մտերիմներից մեկի հետ կապված նորությունները: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք ծրագրածից շատ բան կհասցնեք անել, քանի որ պայմանները բացառապես հաջող կդասավորվեն: Հաջողությամբ կավարտեք այն գործերը, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այսօր դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ դա անել նախկինում չէր ստացվում: Վերջին շրջանում վշտացնող տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի ապագայի մասին զրուցելու և ծրագրերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ ու անհաջող զուգադիպություններ: Բայց դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա: Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսին, քանի որ այդ հատվածը լավագույնը կլինի լուրջ զրույցների համար: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ: Օրը հարմար կլինի ընտանեկան գործեր ծրագրելու, ուղևորությունների, համատեղ հանգստի համար: Լավ է հյուրեր ընդունեք. հին ընկերներին հանդիպելը հաճելի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար. նրանց հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, նրանց հետ զրույցներից օգտակար բաներ կիմանաք: Հետաքրքիր միջոցառումների այցելելու և այն մարդկանց հանդիպելու հնարավորությունը կունենաք, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը: Սիրահարված Կշեռքներին հաճելի անակնկալներ են սպասվում: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը, վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Օրվա երկրորդ կեսին շահավետ գնումներ անելու շանս կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Առավոտյան հանգստություն պահպանելը դժվար կլինի. հուզական դաշտը լարված կլինի, իսկ տրամադրությունը ամեն դատարկ բանից կարող է փչանալ: Բայց եթե պահի հույզերին չտրվեք, ապա շուտով կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Ընկերները հաճույքով կհամաձայնեն ձեր ամենաանսովոր առաջարկներին: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի, և դուք դրանցից ոչ մեկը բաց չեք թողնի: Այդ հատվածը վառ ու հագեցած կլինի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք հեշտությամբ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, եթե նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հետաքրքիր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք կուրախացնեն: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Հնարավոր է ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբ: Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն, պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք: Կարող եք զբաղվել տնային գործերով, որոնք այսօր ձեզ հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա: Օրը հարմար կլինի պիտանի գնումների համար: Կհաջողվի իրեր ձեռք բերել, որոնցից երկար ժամանակ կօգտվեք մտերիմների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի համար: Փոխարենը այն բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ոչ մեծ ուղևորությունների համար: Չի բացառվում՝ ընկերները հետաքրքիր մի բան առաջարկեն, նրանց հետ միասին կարող եք մասնակցել անսովոր միջոցառումների: Նոր ծանոթությունները ձեզ կուրախացնեն: Օրվա երկրորդ կեսին կկարողանաք գլուխ հանել նախկինում բարդ թվացող գործերից: Հաջողությամբ կլուծվեն շինարարության, անշարժ գույքի, վերանորոգման հետ կապված հարցերը: Այդ հատվածը հարմար կլինի նաև տան համար պիտանի իրեր գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի լուրջ զրույցների համար: Հնարավոր են լարված պահեր ամենամտերիմ մարդկանց հետ շփումներում, թյուրըմբռնում, վեճեր: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, խուսափել լուրջ կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի: Երեկոն հարմար ժամանակ կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները: Հավանական են հեռվից լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Չարժե օրն սկսել բարդ գործերից: Առավոտը ավելի հարմար կլինի հաճելի զբաղմունքների ու պասիվ հանգստի համար: Անսովոր գաղափարներ կհայտնվեն: Ավելի ուշ ժամանակ կգտնեք դրանք իրագործելու համար, իսկ մինչ այդ կարող եք ինչպես հարկն է մտածել, որոշել, թե ինչպես եք գործելու: Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, լավ նորություններ ու հաճելի անակնկալներ: Այդ հատվածը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Նոր ծանոթությունը կարող է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|