ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2233 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինտուիցիային ուշադիր լսեք: Այսօր հենց այն ձեզ կհուշի, թե ինչպես կարելի է հաջողության հասնել, կօգնի ելք գտնել բարդ իրավիճակից: Շատ տեղին կլինեն վաղուց ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք հաջողության կհասնեք լրիվ նոր գործերում, սխալներ էլ չեք անի:

Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Դուք կարող եք բարկանալ կամ վշտանալ դատարկ բաների պատճառով: Բայց նույնիսկ նման պահերին դուք կղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով: Դա թույլ կտա խուսափել շփման մեջ լարված պահերից ու կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը կոգեշնչի: Այդ հատվածը գործնական ոլորտում նոր հնարավորություններով լի կլինի: Եթե հիմա նախաձեռնող լինեք, ապա շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք կամ կհասնեք մասնագիտական նպատակին, որին վաղուց էիք ձգտում: Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Լավ է չվստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Հավանական են մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները. ձեզ հաճախ կմեղադրեն ինչ-որ բանում, կքննադատեն: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել, հարթել սուր անկյունները: Չի բացառվում՝ ստիպված լինեք բացատրել ձեզ ակնհայտ թվացող բաները: Լավ է դա հանգիստ ու բարեհամբույր ձևով անեք:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կզգաք, որ եկել է նոր բան ստանձնելու ժամանակը, աստղերը պատրաստ են աջակցել ձեր համարձակ նախաձեռնությունները: Նշված հատվածը հարմար կլինի նաև անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ հաջող, թեթև ու արդյունավետ օր է սպասվում: Շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից, ստանձնել բարդ ու կարևոր գործերը. դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք միաժամանակ մի քանի հարց լուծել, բայց դա ձեզ համար դժվարություն չի լինի:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Չի բացառվում՝ շահավետ գործարքներ կնքեք, եկամուտների նոր աղբյուրներ գտնեք: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս ինչ-որ բանի շուրջ վիճել եք մտերիմների հետ, ապա հիմա կհաջողվի բոլորին դուրեկան լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անհանգիստ կլինի: Դուք սովորականից հաճախ պիտի զբաղվեք ուրիշների գործերով, գլուխ հանեք նրանից, ինչը նախկինում ձեզ չի վերաբերել: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, դուք ամեն ինչ հրաշալի կանեք: Իրենց օգնությունը կառաջարկեն հին ծանոթները, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել:

Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում, երևակայություն պահանջող գործերում: Ձեզ պետք կգա ոչ ստանդարտ լուծումներ գտնելու, մյուսների չտեսածը նկատելու ունակությունը: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Այն հարմար կլինի և՛ ընկերների հետ շփվելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, դժվար կլինի հենց ձեզ համար կարևոր բանի վրա կենտրոնանալը: Հավանական են անսպասելի հանդիպումներ, բավական լարված զրույցներ: Չի բացառվում՝ ստիպված լինեք շփվել այն մարդկանց հետ, որոնցից կնախընտրեիք հեռու մնալ: Կոնֆլիկտից կհաջողվի խուսափել բացառապես ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այդ հատվածը հարմար կլինի և՛ աշխատանքի, և՛ անձնական կյանքի հետ կապված ամենատարբեր հարցեր լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարող եք միաժամանակ մի քանի բարդ գործից գլուխ հանել: Իհարկե, լավ է մենակ չգործեք, քանի որ ձեր կողքին կլինեն ձեզ օգնելու պատրաստ մարդիկ: Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կա. նրանք կաջակցեն ձեր ամենահամարձակ գաղափարները: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Դուք կքննարկեք բարդ հարցերը՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք այցելել հեռու բարեկամներին կամ նրանց հյուր կանչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Դա հարմար ժամանակ է լինելու նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել, կսովորեք այն, ինչ պետք է: Դժվար չի լինի կոլեգաների և ձեզ հետ մասնագիտական հետաքրքրություններով կապված մարդկանց հետ լեզու գտնելը:

Օրվա երկրորդ կեսը բավական լարված հուզական դաշտով կառանձնանա: Այդ իսկ պատճառով լավ է չշտապեք որոշումների հարցում, ձեր կյանքում ոչ մի բան արմատապես չփոխեք՝ տրվելով պահի հույզերին: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք: Մի փոքր հանգստանալուց հետո կհասկանաք, թե ինչպես է լավ վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց թյուրիմացությունների ու ցավալի պատահարների անցնի: Հնարավոր են չծրագրված ծախսեր, ֆինանսական կորուստներ: Լավ է չշտապեք գնումների հարցում. դրանք հազիվ թե հաջող լինեն: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, ձեզ համար կարևոր հարցերը ձեզ համար ամենալավ ձևով կլուծվեն:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Դուք արագ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք: Չեն բացառվում հաճելի լուրերն այն մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգիստ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Այդ հատվածը բավական լարված հուզական դաշտով կառանձնանա: Ապրումների և հուզումների պատճառով բարդ կլինի մտքերը հավաքելը, կշռադատված որոշումներ ընդունելը: Բացի այդ, հավանական են տարաձայնություններ շրջապատողների հետ ու վեճեր:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Այս հատվածը առավել հաջող կլինի նաև ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի համար: Որոշ Այծեղջյուրներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում և դրանցով կզարմացնեն իրենց ծանոթներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Թեթևամտության ցանկացած դրսևորում այսօր կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Չարժե հույս դնել հաջողակ լինելու վրա, եթե ինչ-որ կարևոր բանով եք զբաղված: Ամենայն հավանականությամբ պայմաններն անհաջող կդասավորվեն: Բայց դուք բոլոր դեպքերում կհասնեք ձեր ուզածին՝ համառություն դրսևորելով:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Շատ Ջրհոսներ նոր ընկերներ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անկախ նրանից, թե ինչով կզբաղվեք օրվա առաջին կեսին, աշխատեք հույս դնել սեփական ուժերի վրա և ինքնուրույն գործել: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի գործնական բանակցությունների համար: Դժվար կլինի նույնիսկ նրանց հետ լեզու գտնելը, ում հետ նախկինում միշտ հաշտ եք եղել: Բացառություն կլինեն ֆինանսական հարցերը, որոնք կարող եք քննարկել՝ չվախենալով անսպասելի տարաձայնություններից:

Օրվա երկրորդ կեսին շփումները կսկսեն դրական հույզեր պարգևել: Այդ հատվածը հարմար կլինի և՛ աշխատանքային հանդիպման, և՛ սիրային ժամադրության, և՛ ընկերների հետ զրուցելու համար: Չի բացառվում՝ փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2233 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0