Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1740 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ արդյունավետ, անակնկալներով լի օր է սպասվում: Նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը. ձեզ շատերը կաջակցեն: Օգտակար կլինեն նախկինում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Նրանք, ովքեր նախկինում կասկածում էին ձեր մասնագիտական որակներին, կհասկանան, որ սխալվել են: Հաջող կանցնեն ուղևորությունները: Դրանք հաճելի կլինեն, եթե մտերիմներից մեկն ընկերակցի ձեզ: Ձեր դիտողունակության շնորհիվ դուք հետաքրքիր բաներ շատ կտեսնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անկախ նրանից, թե ինչ դժվարություններ կառաջանան այսօր, դուք մտածածից չեք հրաժարվի ու սկսածը կիսատ չեք թողնի: Ձեր համառության շնորհիվ սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Աշխատավայրում տարաձայնություններից խուսափել չի ստացվի: Ամեն անգամ չէ, որ գործընկերները ձեզ ճիշտ կհասկանան, ձեր որոշ գործողություններ կարող են նրանց տարօրինակ թվալ: Բայց ամեն ինչից կկարողանաք արագ գլուխ հանել, և հարաբերությունները շուտով կհարթվեն: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ձեզ սիրող մարդիկ այսօր հետաքրքիր մի բան կառաջարկեն, կաշխատեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հարմար կլինի օգտակար գործերի համար: Այդ հատվածում անսպասելի արագ գլուխ կհանեք նախկինում բարդ թվացող բաներից, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Շատ Երկվորյակների պետք կգա նախկինում իմացածը: Նշանի ներկայացուցիչները ճիշտ որոշումներ կընդունեն ու այնպիսի սխալներ չեն անի, որոնք կարող էին լուրջ հետևանքներ ունենալ: Օրվա երկրորդ կեսին աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած ամեն ինչին: Նույնիսկ փոքրիկ գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն: Բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը կուրախացնի. այդ հատվածը հրաշալի գաղափարներ ու նոր ծրագրեր կբերի: Որոշ Խեցգետինների առաջ մասնագիտական հնարավորություններ կբացվեն, որոնց մասին նրանք վաղուց էին երազում: Հնարավորություն կունենաք զբաղվել բարդ, բայց շատ հեռանկարային գործով, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Հավանական են պիտանի ծանոթություններ: Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կլարվի: Օրվա երկրորդ կեսին մտքերը հավաքելը բարդ կլինի: Հնարավոր են ապրումներ դատարկ բաների պատճառով, շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա: Բայց դուք բոլոր դեպքերում կպահպանեք լավատեսությունն ու կաշխատեք չփչացնել ոչ ձեր, ոչ էլ ուրիշների տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գործարքների և գնումների հարցում, ձեզ համար նշանակալի գումարին հրաժեշտ տալուց կամ ձեզ վրա լուրջ ֆինանսական պարտավորություններ վերցնելուց առաջ լավ մտածեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Եթե կենտրոնանաք աշխատանքի և ուսման վրա, ապա անպայման դրանցում հաջողության կհասնեք, գլուխ կհանեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրներից: Կարող եք զբաղվել տնային գործերով: Այստեղ լուրջ դժվարություններ չեն առաջանա, և դուք ժամանակը զուր չեք վատնի: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ շփվելու համար, որոնք ուրախ կլինեն հանդիպման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շատ գործերում հաջողությունների կհասնեք, եթե լուրջ տրամադրվեք: Հատկապես օրվա առաջին կեսին չարժե հույս դնել հեշտ հաղթանակների վրա: Պայմաններն անհաջող կդասավորվեն, հավանական են դժվարություններ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն եք սպասում: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի շփումների համար: Կարող եք ցանկացած հարց քննարկել՝ առանց մտավախություն ունենալու, որ լուրջ տարաձայնություններ կառաջանան: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ այն մարդիկ, որոնք դրանով նախկինում չեն հետաքրքրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հետաքրքիր բաներ իմանալու, մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Աշխատեք ուշադրություն դարձնել շուրջը տեղի ունեցողին, ոչինչ աչքաթող չանել: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ շփումները ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար. կարող եք նրանց հյուր կանչել կամ ինքներդ հյուր գնալ: Հաջող կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ ձեզ օգուտ կտա: Երեկոն ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը շատ բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Լավ կանցնեն բանակցությունները, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Հնարավորություն կունենաք ձեր կողմը գրավել այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Օրվա կեսից փաստաթղթերի հետ աշխատանքի, պետկազմակերպություններին դիմելու համար բարենպաստ շրջան կսկսվի: Գումարին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Օրը վատը չի լինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, կարող եք չվախենալ տարաձայնություններից ու վեճերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ թեթևամիտ մի եղեք ու մի շտապեք որոշումների հարցում: Օրը հաջող կդասավորվի, եթե լուրջ լինեք, հաջողության վրա էլ հույս չդնեք: Շատ Աղեղնավորների պետք կգա համառությունը, քանի որ անհրաժեշտ արդյունքին հասնել միանգամից չի հաջողվի: Գործերը, որոնցով նախկինում մեծ հետաքրքրությամբ եք զբաղվել, կարող են ձանձրալի թվալ: Բայց դրանք բոլոր դեպքերում ուշադրություն կպահանջեն, այնպես որ՝ լավ է սկսածը կիսատ չթողնեք: Հնարավորություն կունենաք լինել անսովոր միջոցառումներին ու ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Չի բացառվում ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործերն այսօր սովորականից շատ ժամանակ են պահանջելու. հնարավոր են ձգձգումներ, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Կարևոր հարցերի լուծման հարցում լավ է հույս դնեք միայն ձեզ վրա, քանի որ նույնիսկ փորձված համախոհները կարող են հուսախաբ անել ձեզ: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Հավանական են հաջող գործարքներ, անսպասելի դրամական մուտքեր: Լավ է նախաձեռնող լինեք անձնական հարաբերություններում: Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում: Այն հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու, վեճից հետո հաշտվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգիստ օր է: Զրույցներ շատ կլինեն, չեք կարողանա խուսափել վեճերից ու ձեզ համար անհետաքրքիր բաները քննարկելուց: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ երբեմն ստիպելով նյարդայնանալ: Սակայն դուք կպահպանեք հավասարակշռությունը, բացասական հույզերին չեք տրվի և ոչ մեկի հետ չեք վիճի: Փաստաթղթերի հետ կապված ցանկացած գործ այսօր հոգնեցնող կթվա: Փոխարենը երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող ամեն ինչում հրաշալի արդյունքների կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Սա ամենահանգիստ օրը չի լինելու, բայց այն վատն անվանել էլ չի կարելի: Կենտրոնացեք ձեր ամենակարևոր նպատակների վրա, աշխատեք մանրուքների վրա չշեղվել, և ամեն ինչ կստացվի: Լավ է ինքնուրույն գործեք, իսկ եթե օգնության դիմեք, ապա միայն այն մարդկանց, որոնց վաղուց գիտեք: Կարող եք վերադառնալ հին գործերին ու նախագծերին. հիմա դուք ամենայն հավանականությամբ կկարողանաք ավարտել դրանք: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ: Նրանց համար հաճելի կլինեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը: Օգտակար կլինի ընտանեկան ծրագրերը քննարկելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|