ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1657 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի և բարդ զբաղմունքների համար: Հանգստացեք, վերականգնեք ուժերը. այդ ամենը ձեզ չի վնասի: Կարող եք հանդիպել մտերիմներին, որոնք ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ, ոչ մեծ, հաճելի անակնկալներ:

Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի: Ձեզ շատ ժամանակ պետք չի գա ավելի վաղ սկսած գործերն ավարտելու և հասկանալու համար, թե ինչպես կարող եք հաջողության հասնել նորերում: Եթե օգնականների կարիք ունենաք, նրանց գտնելը դժվար չի լինի: Շատերը ոգևորությամբ կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հետաքրքիր բաներ կբերի: Այն արժե սկսել կարևոր գործերից. դուք անպայման հաջողության կհասնեք դրանցում: Պետք չէ հետաձգել նաև կարևոր զրույցները, հատկապես, եթե վստահ չեք, որ ձեզ աջակցելու են: Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, շատերը ձեզ կես խոսքից կհասկանան:

Օրվա երկրորդ կեսին մանր-մունր հոգսեր կառաջանան: Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Ձեր օգնությունը պետք կգա մտերիմներից մեկին: Որոշ Ցուլեր պիտի չծրագրված ուղևորությունների մեկնեն: Դրանք վատ չեն անցնի, բայց բոլոր դեպքերում կստիպեն հուզվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի տնային գործերի համար: Կարող եք կարգուկանոն հաստատել, ազատվել անպիտան բաներից, նորոգել փչացած իրերը. այդ ամենը ձեզ մոտ հեշտ կստացվի: Կարող եք նաև պիտանի իրեր գնել, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին: Դուք անսխալ կընտրեք հենց այն, ինչ պետք է ու շատ չեք ծախսի:

Դուք ուշադրություն կդարձնեք մտերիմներին, և նրանք ձեզ շնորհակալ կլինեն դրա համար: Երեկոյան կհաջողվի զրուցել բոլորիդ համար կարևոր բաների մասին և բարդ հարցին հաջող լուծում տալ: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, սիրելիի հետ շփումներն էլ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի և՛ ուղևորությունների, և՛ հեռվից եկած մարդկանց հետ շփվելու համար: Ձեզ համար հեշտ կլինի ձեզանից տարբերվող, ձեր հետաքրքրություններն ու հայացքները չկիսող մարդկանց հետ լեզու գտնելը: Եթե տարաձայնությունների առիթներ լինեն, դուք չեք տաքանա: Կհաջողվի փոխզիջման մասնել, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել:

Օրվա երկրորդ կեսը հարմար չի լինի ֆինանսական հարցերը քննարկելու համ գումարի հետ կապված որոշումներ ընդունելու համար: Մի շտապեք գնումների հարցում. հազիվ թե ձեզ մոտ անմիջապես ստացվի ընտրել այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք նախանձելի համառություն կդրսևորեք ու կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Հավանական է՝ դա միանգամից չստացվի, բայց խոչընդոտներն ու դժվարությունները ձեզ չեն վախեցնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները, և կարևոր չէ՝ ինչի մասին դրանց ժամանակ կխոսվի: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ կլսեք ինտուիցիայի ձայնին ու չեք սխալվի:

Օրը հաջող կդասավորվի, բայց հուզական դաշտը բավական լարված կլինի: Երբեմն դժվարությամբ գլուխ կհանեք սեփական ապրումներից, չեք հասկանա, թե ինչն է ձեզ մոտ անհարմարության զգացում առաջացնում: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ձեզ համար դժվար կլինի հասկանալը, թե ինչն է իրականում կարևոր, իսկ ինչը ոչ մի նշանակություն չունի: Եթե մանրուքներից կառչեք, ապա չեք կարողանա իրավիճակն ընդհանուրի մեջ գնահատել: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Դրա շնորհիվ դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները, որոնց բախվել եք:

Պատրաստ եղեք անակնկալների: Այսօր ձեզ հազիվ թե հաջողվի հետևել ծրագրին. ավելի հավանական է, որ ստիպված լինեք իմպրովիզներ անել, ոտքի վրա ինչ-որ բան մտածել: Եվ դա ձեզ մոտ պարզապես հրաշալի կստացվի: Երեկոն լուրեր կբերի, որոնց վաղուց էիք սպասում և՛ դուք, և՛ ձեր մտերիմները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կանցնի, եթե այն սկսեք ամենաբարդ ու կարևոր գործից: Շատ ժամանակ պետք չի գալու գործողությունների ծրագիր կազմելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել առաջին հերթին և ուր շարժվել հետագայում: Այսօր ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, հնարավորություն կունենաք ձեր կողմը գրավել մարդկանց, որոնք նախկինում ձեզ այնքան էլ լավ չէին վերաբերվում:

Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին է լինելու, բայց այն շատ տեղին կլինի: Դուք հաջող գնումներ կանեք: Կարող եք մտերիմների համար նվերներ գնել. դուք ընտրության հարցում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենայն հավանականությամբ կուզենաք օրը տանից դուրս անցկացնել, մասնակցել հետաքրքիր միջոցառման, հանդիպել ընկերներին: Եվ դուք դա անելու հնարավորությունը կունենաք: Բայց օրվա սկզբին պետք է որոշ կենցաղային խնդիրներ լուծեք, գլուխ հանեք տնային գործերից: Եվ այդ ամենը լավ է չհետաձգեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է լինելու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Առիթ գտեք հանդիպելու մեկին, ով ձեզ դուր է գալիս, սիրելիին անսովոր մի բան առաջարկեք: Երեկոն հրաշալի կլինի ռոմանտիկ զբոսանքի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար կլինի գումարի, ընտանեկան ունեցվածքի, անշարժ գույքի հետ կապված հարցերը լուծելու համար: Ձեր կարծիքը կլսեն մարդիկ, որոնք նախկինում այն արհամարհել են: Դա շատ հաճելի կլինի: Դուք երկար չեք մտածի այն ամենի շուրջ, ինչը մյուսներին փակուղու առաջ է կանգնեցրել. ինտուիցիան արագ ճիշտ լուծում կհուշի:

Ամենայն հավանականությամբ կուզենաք օրն արդյունավետ անցկացնել, հնարավորինս շատ բան հասցնել, գլուխ հանել այն գործերից, որոնք երկար ժամանակ հետաձգել եք: Բայց դուք բոլոր դեպքերում աշխատեք շատ չհոգնել, հատկապես՝ երեկոյան: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ուժերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ է ռիսկի չդիմեք: Օրը ավելի հարմար կլինի առօրյա, լավ ծանոթ գործերի, քան նոր բան սկսելու համար: Դուք շատ վստահող կլինեք, հույս կդնեք մարդկանց վրա, որոնց վատ եք ճանաչում: Չի բացառվում՝ դա սխալների ու ցավալի կորուստների հանգեցնի:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև արժեքավոր նվերներ: Կարող եք գնումներ անել. ինտուիցիան կօգնի արագ ճիշտ ընտրություն անել: Երեկոն հարմար կլինի ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, գլուխ կհանեք նրանից, ինչ բարդ է թվացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կուրախացնի: Այն նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը, հատկապես՝ առավոտյան. ինչքան արագ սկսեք գործել, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքին հասնելը: Չի բացառվում՝ օգնության հարցով դիմի մտերիմներից մեկը: Աշխատեք չմերժել: Ամենը, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

Հավանական են անսպասելի լուրեր, նորություններ, որոնք ձեզ կոգեշնչեն: Կուզենաք փոխել ծրագրերը, քանի որ նոր նպատակներ կհայտնվեն, առաջնահերթություններն էլ կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կուզենաք արագ վերանայել բոլոր գործերը, բայց դա հազիվ թե հնարավոր լինի: Կարող են անսպասելի դժվարություններ առաջանալ, ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու հրաժարվել ավելի վաղ ընդունած որոշումներից: Բայց դրական միտումների ազդեցությունը բոլոր դեպքերում ուժեղ կլինի: Այնպես որ՝ պահպանեք լավատեսությունն ու գործեք:

Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել: Գումարին վերաբերող հարցերում լավ է մենակ որոշումներ չընդունեք, այլ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնք նախկինում էլ ձեզ բազմիցս հուշել են՝ ինչպես վարվել: Երեկոն հաճելի ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1657 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1