Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1530 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ անհանգստացնող բաների մասին ուղիղ խոսեք: Հենց դա թույլ կտա հաղթահարել վերջին շրջանում առաջ եկած դժվարությունները և լուծել այն խնդիրները, որոնց շուրջ վերջերս շատ եք մտորել: Օրը նոր ծանոթություններ է խոստանում, որոնցից կարող են և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերություններ սկսվել: Ուշադիր պետք է լինեն այն Խոյերը, որոնք ուղևորությունների են մեկնելու կամ զբաղվելու են ֆիզիկական աշխատանքով: Օրվա երկրորդ կեսի համար լավ է կենտրոնացվածություն պահանջող գործեր չծրագրեք: Ամենայն հավանականությամբ, դուք հաճախ կշեղվեք, ուստի կարող եք ցավալի սխալներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անհանգիստ օր է: Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի, դրա պատճառով ինչ-որ բան աչքից կվրիպի, սխալներ կանեք, որոնք ուղղելը հեշտ չի լինի: Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ հին գործերին ու լուծված համարվող հարցերին: Աշխատեք դրա պատճառով չվշտանալ: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Շրջապատողների հետ շփումները համբերատարություն են պահանջելու. նույնիսկ ամենամտերիմները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել այն, ինչն ակնհայտ է թվում: Սակայն ձեզ բնորոշ բարյացակամությունն ու խաղաղասիրությունը թույլ կտան խուսափել կոնֆլիկտներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբն առանց ապրումների ու հուզումների չի անցնի: Այդ հատվածում դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, դատարկ բաների պատճառով կվշտանաք, կկասկածեք, որ նախկինում ճիշտ ընտրություն եք արել: Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Դուք կտեսնեք, որ նոր հնարավորություններ են բացվում, ոգևորությամբ կստանձնեք ուշադրություն պահանջող գործերը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կուտակված գործերից գլուխ հանելու, հին խնդիրները լուծելու համար: Մտերիմներին օգնելու հնարավորություն կլինի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը կարող է ապրումներ ու հուզումներ բերել: Հատկապես դժվար կլինի այն Խեցգետինների համար, որոնք օրվա առաջին կեսի համար մեծ ծրագրեր ունեին: Շատ բան անհաջող կդասավորվի: Հնարավոր է՝ ստիպված լինեք հրաժարվել նախկինում ընդունած որոշումներից, լրիվ նոր գործ ստանձնել: Հեշտ չի լինի, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սովորելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը կարող է օգտակար լինել ձեզ: Կուրախացնեն ընկերները, որոնք և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ կունենան ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լավ է ռիսկի չդիմեք: Օրն արժե սկսել լավ ծանոթ գործերից, որոնցից առանց դժվարության գլուխ կհանեք: Առավոտյան հավանական են ոչ մեծ տարաձայնություններ, սակայն լուրջ վեճեր չեն լինի, իսկ արդեն օրվա կեսին կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է: Եթե գործնական առաջարկներ ստանաք, մի շտապեք համաձայնվել. նախ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության, հին ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի կարևոր առաջադրանքները լուծելու համար: Դուք կտեսնեք այն, ինչն առաջ չեք նկատել, ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին: Հին ծանոթները կաջակցեն ձեր ամենահամարձակ նախաձեռնությունները, ցանկացած պարագայում ձեր կողմից կլինեն: Հավանական են հաջող զուգադիպություններ, զարմանալի իրադարձություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու դրանցից օգտվելը: Օրվա երկրորդ կեսը ոգեշնչող իրադարձություններ, հրաշալի նորություններ ու առաջարկներ կբերի, որոնց մասին վաղուց էիք երազում: Այն հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել, և այդ հատվածում նույնիսկ լավ ծանոթ գործերը հեշտությամբ չեն տրվի: Բայց աշխատեք բոլոր դժվարություններն ինքնուրույն հաղթահարել, ոչ մեկին օգնության հարցով մի դիմեք: Այդպես դուք արժեքավոր փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք հանդիպել մարդկանց, որոնց չգիտես ինչու ուզում եք դուր գալ. դուք կկարողանաք անհրաժեշտ տպավորությունը թողնել: Լավ կանցնեն ուղևորությունները, նաև այնպիսիք, որոնք նախապես չէիք ծրագրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հարմար օր է գործնական հանդիպումների համար, որոնք սպասվածից հաջող կանցնեն: Որոշ Կարիճներ այնպիսի առաջարկներ կստանան, որոնց մասին նախկինում չէին էլ երազել: Հնարավոր է իսկական բեկում կարիերայում: Պետք կգան հին ծանոթությունները: Չի բացառվում՝ հետաքրքիր առաջարկներ անեն հին կոլեգաները: Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Օրվա երկրորդ կեսին դա անելն ավելի դժվար կլինի, քան առաջինին, քանի որ հուզական դաշտը կլարվի: Բայց օրվա այդ հատվածում էլ ձեր ուժերի սահմաններում կլինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելն ու պահի հույզերին չտրվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ կլինի, դուք նոր ընկերներ կգտնեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Դուք ձեզ բնական ու անբռնազբոս կպահեք, և հենց դրա շնորհիվ էլ շատերի վրա լավագույն տպավորությունը կթողնեք: Արժե զգույշ լինել գումարի հետ: Լավ է գործարքների ու գնումների մասին շտապողական որոշումներ չընդունեք: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Ցանկալի չէ վարկեր վերցնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամեն ինչ լավ կստացվի: Սա հարմար օր է լինելու գործերում նախաձեռնող լինելու և վաղուց մտածածն իրագործելու համար: Ձեզ կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կշահեք ազդեցիկ անձանց համակրանքն ու նույնիսկ կընկերանաք նրանց հետ: Օրը կուրախացնի սիրահարվածներին, որոնց ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Հնարավոր են նաև նվերներ ու անսպասելի դրամական մուտքեր: Երեկոն հարմար կլինի անշարժ գույքի, շինարարության հետ կապված հարցերը լուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը բավական լարված կլինի: Այդ հատվածը ձեզանից համբերատարություն ու ինքնատիրապետում է պահանջելու: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Հավանական են կոնֆլիկտներ աշխատավայրում, վեճեր կոլեգաների ու ղեկավարության հետ, սակայն անհանգստանալու կարիք չկա. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի աշխատանքի և ուսման համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ուշադիր եղեք: Չարժե ոտքի վրա որոշումներ ընդունել, խոստումներ տալ, որոնք կատարելը դժվար կլինի: Գործերում կարգապահությունն ու մանրուքներին ուշադրությունը թույլ կտան խուսափել ցավալի սխալներից, որոնք ուղղելը դժվար կլիներ: Խորհուրդների և աջակցության հարցով արժե դիմել մարդկանց, որոնց փորձն արդեն օգտակար է եղել ձեզ: Սա լավագույն օրը չի լինելու նոր ծանոթությունների համար: Դժվար կլինի նոր ծանոթների մասին ճիշտ տպավորություն կազմելը: Իսկ ահա ամենամտերիմների հետ շփումների համար օրը բարենպաստ կլինի: Հենց նրանցից դուք սպասված աջակցությունը կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|