Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1538 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է աշխատանքի համար: Նույնիսկ միապաղաղ գործերը ձեզ ձանձրալի չեն թվա: Դուք դրանց ստեղծագործաբար կմոտենաք, նպատակին հասնելու անսպասելի հասարակ ու արդյունավետ մեթոդ կգտնեք: Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Օրվա կեսի համար արժե կարևոր հանդիպումներ ծրագրել. դրանք կանցնեն ձեր ուզածի նման: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ, որոնց համար շատ կարևոր կլինի ձեր ուշադրությունը: Չի բացառվում՝ հյուր գան հին ծանոթները, ինչի համար շատ ուրախ կլինեք: Ընկերները լավ լուրեր կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հաճելի իրադարձություններ, լավ նորություններ ու կարևոր բացահայտումներ կբերի: Դուք պատասխաններ կստանաք վերջին ժամանակներս մտորումների առիթ դարձած հարցերին, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել մեծ հաջողության հասնելու համար: Հավանական են դրամական մուտքեր. հաջող կլինեն գործարքներն ու գնումները: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, ձեզ կարող են սխալ հասկանալ նույնիսկ մտերիմները: Բայց տակտն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից: Երեկոյան կհաջողվի ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ ու նույնիսկ հաշտվել նրանց հետ, ում հետ նախկինում վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը լավ գաղափարներ կբերի: Դրանք լրիվ անսպասելի ի հայտ կգան, բայց շատ տեղին կլինեն: Դուք կարող եք անել ավելի վաղ մտածածը և նույնիսկ ավելին: Շտապելու կարիք չի լինի, իսկ ինտուիցիան կօգնի յուրաքանչյուր զբաղմունքի համար հարմար շրջան գտնել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել: Հաջողությամբ կավարտվի պետկազմակերպություններին դիմելը: Եթե պետք է ինչ-որ փաստաթղթեր ձևակերպեք, դա շատ ժամանակ չի պահանջի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ հագեցած օր է սպասվում, գործեր շատ կլինեն: Սակայն կասկած չկա, որ ամեն ինչից գլուխ կհանեք, ծրագրվածից ավելին կհասցնեք: Կարող եք սկսել արդեն ծանոթ առաջադրանքներից, իսկ հետո լրիվ նոր բանի անցնել: Եթե շրջապատողների հետ կիսվեք ձեր ծրագրերով, ապա կստանաք նրանց աջակցությունը: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանք աշխատանքի հետ կապված կլինեն, թե ճամփա կգնաք պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու և մի փոքր ցրվելու համար: Տանից հեռու հնարավոր է ծանոթություն, որը սիրային շարունակություն կստանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը ձեզ կուրախացնի: Նրա առաջին կեսը հարմար կլինի աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Պարտադիր չէ ամեն ինչով ինքնուրույն զբաղվեք. ձեզ կուզենան օգնել և՛ հին, և՛ նոր ծանոթները: Հավանական են համագործակցության առաջարկներ: Որոշ Առյուծներ լավ գումար աշխատելու հնարավորություն կունենան: Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածը լավը կլինի հանգստի համար: Գործերում նույնիսկ փոքրիկ դադարն էլ բավարար կլինի, որպեսզի ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի զգաք: Երեկոն մտերիմների հետ կապված լավ նորություներ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է կարևոր գործեր ծրագրելու, նախկինում բարդ թվացող բաներից գլուխ հանելու համար: Դուք կկենտրոնանաք իսկապես կարևորի վրա, դատարկ բաների վրա էլ չեք շեղվի: Ինչ-որ մեկի օգնության կարիքը հազիվ թե զգաք, բայց եթե ծանոթներն իրենց օգնությունն առաջարկեն, մի մերժեք: Աջակցությունն ավելորդ չի լինի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով շատ հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Երեկոն բարենպաստ կլինի սիրահարվածների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հարմար կլինի աշխատանքի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ բարդ մասնագիտական հարցերից: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, անսպասելի պատահարները: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Կհաջողվի մյուսներից շուտ կարևոր մի բան իմանալ, տեղեկատվություն ստանալ, որը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Օրվա երկրորդ կեսը հաճելի շփումների, գրավիչ զրույցների ու անսովոր հանդիպումների ժամանակ է լինելու: Նոր ծանոթությունը կարող է և՛ երկարատև ընկերության, և՛ սիրային հարաբերությունների սկիզբ դնել, որոնք կարևոր կլինեն ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը բազում իրադարձություններ, գործեր ու հոգսեր կբերի: Հուզական դաշտը բավական լարված կլինի, այդ իսկ պատճառով նույնիսկ աննշան պատահարները կարող են հանել ձեզ հավասարակշռությունից: Հավանական են անհաջող զուգադիպություններ, փոքրիկ ցավալի սխալներ: Բայց օրը նոր հնարավորություններ էլ կընձեռի: Աշխատեք օգտվել դրանցից: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, կարող եք չկասկածել, որ մտերիմները ձեր կողմից են լինելու: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը, անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն: Երեկոն հարմար կլինի անսովոր միջոցառումների այցելելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ, բայց կարևոր ու արդյունավետ օր է: Ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, ձեզանից տարբերվողներին մոտեցում ցուցաբերելու ունակությունը: Հավանական են անսովոր ծանոթություններ: Դրանք ոչ միայն հաճելի, այլև օգտակար կլինեն. դրանց շնորհիվ ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող հարցերում ռիսկի չեք դիմի, և դա ճիշտ որոշում կլինի: Երեկոն հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք պատրանքներ չկառուցել: Այսօր հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք, բայց դա կարող է բավական տհաճ իրավիճակների հանգեցնել: Իսկ եթե ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու իրատես լինեք, ապա կհասկանաք, թե ինչպես կարելի է հաջողության հասնել: Շատ Այծեղջյուրների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դուք լուրջ սխալներ չեք անի, դժվարություններ չեք ստեղծի ոչ ձեր և ոչ էլ ուրիշների համար: Լավ է գաղտնիքներով չկիսվեք ոչ մեկի հետ, բացի ամենամտերիմներից: Ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ հարաբերությունները վատ չեն դասավորվի: Իսկ ահա նոր ընկերները կարող են հիասթափեցնել կամ վշտացնել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործնական տեսանկյունից հրաշալի օր է: Դուք շատ բանի կհասնեք, եթե նախաձեռնող լինեք: Անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Կարող եք քննարկել աշխատանքային հարցերը, ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Համախոհներ գտնելը սպասվածից հեշտ կլինի: Շատերը կհետաքրքրվեն ձեր գաղափարներով: Օրը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կզարմանաք, թե որքան հեշտ է շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Հնարավոր է ռոմանտիկ տարվածություն և հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Նույնիսկ մշտապես քննադատորեն տրամադրված մարդկանց դուր գալը դժվար չի լինի: Ձեր հմայքի շնորհիվ դուք նոր համախոհներ կգտնեք: Որոշ Ձկներ ընկերներ կգտնեն, որոնց վրա ցանկացած պահի կկարողանան հույս դնել: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Շտապողական որոշումները կարող են ֆինանսական կորուստներով ավարտվել: Փաստաթղթերը ձևակերպելիս էլ շատ կարևոր կլինի կարգապահությունը: Մի ծուլացեք ևս մեկ անգամ ստուգել ամեն ինչ ու պատրաստ եղեք ստուգումների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|