Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 17
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրն արժե սկսել ամենակարևոր ու բարդ գործերից: Դրանցից դուք այսօր հրաշալի գլուխ կհանեք: Դրանում կօգնեն ավելի վաղ ձեռք բերած փորձը և ինտուիցիան, որն այսօր շատ ուժեղ կլինի: Չարժե հետաձգել նաև լուրջ զրույցները. դրանք կանցնեն հենց այնպես, ինչպես ձեզ է պետք:
Օրվա երկրորդ կեսին հավանական են ցավալի թյուրիմացություններ: Անհաղթահարելի արգելքներ ձեր ճանապարհին չեն առաջանա նաև օրվա այդ հատվածում, սակայն որոշ նպատակների հասնելը դժվար կլինի: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, անկախ իրենցից խնդիրներ կստեղծեն ձեզ համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ստանձնեք այն, ինչը մինչև վերջերս ձեզ շատ բարդ էր թվում: Օրը շատ ու շատ գործերում հաջողություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք հաղթել հին մրցակիցներին, բայց դուք պիտի խորամանկության դիմեք: Օրվա կեսը կուրախացնի լավ նորություններով, այդ հատվածում հավանական են նաև աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ:
Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ կլինի մտերիմների հետ զրուցելու, ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի, արագ այնպիսի լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Արդեն առավոտյան պարզ կդառնա, որ ձեզ հագեցած օր է սպասվում: Իսկ ամենը նրա համար, որ մի քանի նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Բայց հին ծրագրերից էլ չեք ուզենա հրաժարվել: Այնպես որ, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք:
Ճիշտ է, օրվա երկրորդ կեսին պարզ կդառնա, որ հանգստի կարիք ունեք: Կուզենաք շեղվել հոգսերից: Մտերիմները ձեր կողքին կլինեն ու անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ զբոսանքի համար, որը բազում վառ տպավորություններ կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Փորձված մեթոդներն այսօր հազիվ թե արդյունավետ լինեն, այնպես որ՝ եթե ուզում եք հաջողության հասնել, պիտի նոր բան մտածեք: Եթե դուք խուճապի չմատնվեք ու ժամանակին սկսեք գործել, ապա հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել: Աշխատանքի մեջ և այլ կարևոր գործերում արժե հույս դնել սեփական ուժերի վրա: Ցավոք, նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս ամեն հարցում օգնել են, այսօր կարող են հուսախաբ անել:
Անսովոր ու հիշարժան կլինի ռոմանտիկ ժամադրությունը: Սիրելիի հետ հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն. ձեզ համար հեշտ կլինի իրար հասկանալը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն արժե սկսել հեշտ ու լավ ծանոթ գործերից: Դրանք անելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, և հենց այդ ժամանակ էլ կարող եք ավելի լուրջ բանի անցնել: Հին ծանոթներն անպայման աջակցություն կառաջարկեն: Մի մերժեք նրանց, քանի որ այդ աջակցության շնորհիվ ավելի արագ կհասնեք նպատակին:
Օրը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու, հետազոտություններ անցկացնելու, ինչպես նաև մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ և ոչինչ աչքաթող չանել: Կուրախացնեն հին ծանոթների, ընկերների հետ շփումները, որոնք կիսում են ձեր հետաքրքրությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հրաշալի օր է շփումների համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, ապա աշխատեք այդ մարդու հետ այսօր խոսել: Լավ կանցնեն գործնական ու ընկերական հանդիպումները, չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: Հնարավոր են անակնկալներ և ուշադրության նշաններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
Դուք լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերից: Ավելի դժվար կլինի կենտրոնացվածություն ու կարգապահություն պահանջող գործերում հաջողության հասնելը: Երեկոյան կուզենաք շեղվել հոգսերից, և հենց այդ ժամանակ էլ նոր ծանոթները հետաքրքիր մի բան կառաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Զգուշության և խելամտության կարիք է լինելու: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք այսօր կկարողանաք հաջողության հասնել այն գործերում, որոնք մինչև վերջերս ձեզ չափազանց բարդ էին թվում: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները, որոնք կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել:
Որոշ դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ պետք է արագ կողմնորոշվել ու ոտքի վրա որոշումներ ընդունել: Այստեղ ձեզ կպակասի ինքնավստահությունը: Օրվա երկրորդ կեսը ֆինանսական հարցերի հաջող լուծում է խոստանում: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Լավ տրամադրությունը պահպանելը հեշտ չի լինի: Այսօր դուք կարող եք դատարկ բաների պատճառով վշտանալ, անհանգստանալ մի բանի համար, ինչին նախկինում ուշադրություն չէիք դարձնի: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին ու դա կանեն ամենաանհարմար պահերին: Աշխատեք չնյարդայնանալ: Դա թույլ կտա խուսափել վեճերից:
Օրվա երկրորդ կեսին կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, դուք ձեզ ավելի լավ կզգաք: Հավանական են լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն ձեզ համար թանկ մարդկանց համար: Ընկերների հետ հանդիպումը ամենահաճելի տպավորությունը կթողնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կարևոր գործերն այսօր հազիվ թե հեշտությամբ տրվեն: Սկսածն ավարտին հասցնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում ձեզ ամեն հարցում աջակցել են, հիմա չեն կարողանա օգնել, այնպես որ՝ սեփական ուժերի վրա հույս դրեք: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, չի բացառվում՝ ստիպված լինեք նոր համախոհներ փնտրել:
Իրավիճակը դեպի լավը կփոխվի օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի գործնական ու ժամանցային ուղևորությունների համար: Հետաքրքիր մի բան իմանալու, կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ինչով էլ այսօր զբաղվեք, ուշադիր եղեք: Աշխատեք նույնիսկ աննշան սխալներ չանել, քանի որ դրանք ուղղելու վրա շատ ժամանակ կծախսվի: Օրը հարմար կլինի նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու և այն մարդկանց հետ խորհրդակցելու համար, որոնց փորձին կարող եք վստահել: Հուսալի համախոհներ գտնելու շանս կա:
Կարող եք ոչ ֆորմալ միջավայրում զրուցել լուրջ գործերի մասին: Երեկոյան կուզենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին, և նրանք շատ ուրախ կլինեն դրա համար: Ռոմանտիկ ժամադրությունը սպասվածից էլ լավ կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրն անսովոր կլինի: Այն իրադարձություններ կբերի, որոնք երկար կհիշվեն: Հավանական են զարմանալի հանդիպումներ, զուգադիպություններ, որոնք եթե ձեր կյանքն ամբողջությամբ չփոխեն էլ, ապա գոնե լուրջ դեր կխաղան նրանում: Որոշ Ջրհոսներ պատասխաններ կստանան վերջին շրջանում բազմաթիվ վեճեր հարուցած հարցերին:
Կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել: Սակայն դուք պիտի ուշադիր լինեք. չեն բացառվում ցավալի սխալները, որոնց տհաճություններ կհետևեն: Մի ծուլացեք ևս մեկ անգամ ստուգել, համոզվել, որ ոչինչ բաց չեք թողել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումներն այսօր ձեզ համար շատ օգտակար կլինեն: Դրանց շնորհիվ դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես է լավ ձեզ պահեք նոր ծանոթների հետ ու ավելորդ բաներ չեք ասի: Գործնական շփումներում էլ խնդիրներ չեն առաջանա, ոչ ոք չի կարողանա խճճել ձեզ կամ մոլորության մեջ գցել: Անձնական հարաբերություններում արժե նախաձեռնող լինել. դրա համար ամենահարմար պահն է:
Աշխատեք շատ չհոգնել: Հետաքրքիր գործեր ու առաջադրանքներ կլինեն, որոնք կուզենաք անհապաղ լուծել: Բայց եթե պայմանները թույլ են տալիս ոչ մեծ դադար վերցնել, հանգստանալ ու թեկուզ կարճ ժամանակով շեղվել հոգսերից, ապա հենց այդպես էլ արժե անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: