Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1505 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի բարկացեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, իսկ շրջապատողներն իրենց ձեր ուզածի նման չպահեն: Ցավոք, օրն առանց տհաճ անակնկալների չի անցնի: Բայց լուրջ խնդիրներ այն չի բերի, իսկ փոքրիկ դժվարություններից արագ գլուխ կհանեք, եթե հանգստություն պահպանեք: Շատ Խոյերի պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Անկարգապահությունն ու դատարկ խառնաշփոթը այսօր ձեզ սովորականից շատ կնյարդայնացնեն: Այդ իսկ պատճառով աշխատեք երկուսից էլ խուսափել: Ցանկալի չէ զբաղվել պաշտոնական փաստաթղթերի ձևակերպմամբ, լուծել ֆինանսական հարցերը. նման գործերում հնարավոր են սխալներ անուշադրության պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է աշխատանքի համար: Դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Նախկինում ձեզ անհանգստացնող խնդիրները կարող են անսպասելիորեն հեշտ լուծվել: Արժե օգտվել աստղերի աջակցությունից կարևոր գործերը ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, կհասկանաք՝ ինչպես գործել հետագայում: Շփումներում կարևոր կլինի զգուշությունը: Մտերիմների հետ կարող եք անկեղծ լինել, իսկ ահա նոր ծանոթներին մի շտապեք վստահել. նրանք կարող են ձեր մտածածի նման հաճելի ու բարյացակամ մարդիկ չլինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի գործերում կարգուկանոն հաստատելու, վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Ձեր աչքից ոչինչ չի վրիպի, այդ իսկ պատճառով դուք սպասվածից լավ արդյունք կստանաք: Աննկատ չեն մնա ձեր մասնագիտական հաջողությունները: Դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք կարող են հուսալի ու կարևոր համախոհներ դառնալ: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք մտերիմներին ուրախացնելու բազում հնարավորություններ կգտնեք: Նրանք էլ կփորձեն ձեզ նույն ձևով պատասխանել: Հավանական են հաճելի անակնկալներ ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է սովորական դարձած, լավ ծանոթ աշխատանքի համար: Անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններն արագ կհաղթահարեք. ձեզ կօգնեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Լավ է խուսափեք սպոնտան գնումներից և այնպիսի գործարքներ կնքելուց, որոնց մասին որոշումը նախապես չեք ընդունել: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Ձեզ համար հեշտ կլինի և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Սիրելիի հետ շփումները բազում դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Որոշումների հարցում շտապել չարժե: Պահի ազդեցության տակ կարող եք ասել կամ անել մի բան, ինչի համար ավելի ուշ ստիպված եք լինելու զղջալ: Կոլեգաների հետ փոքրիկ տարաձայնություններն ու անիմաստ վեճերը որոշ Առյուծների կխանգարեն կենտրոնանալ: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, որոնց աշխատանքը մեծ կենտրոնացվածություն է պահանջում: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք ու հույս դնեք միայն սեփական ուժերի վրա: Երկրորդը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք շատերի հետ կարող եք պայմանավորվել, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Կհաջողվի զրուցել այն մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքները անպայման օգտակար կլինեն ձեզ: Որոշ Կույսեր հրաշալի խորհուրդներ կստանան, մյուսները տեղեկատվություն կգտնեն, որը կօգնի նրանց ճիշտ որոշումներ ընդունել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դրանք տեղին կլինեն. դուք տան համար օգտակար բաներ գնելու, մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Զրույցի համար բազմաթիվ թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը գործերում հաջողություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ, դրանց հասնելը սպասվածից հեշտ կլինի: Կարող եք կարևոր մի բան ստանձնել. աստղերի աջակցությամբ դուք կստանաք անհրաժեշտ արդյունքը: Ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կլինի: Բայց դրա համար պիտի նոր իրավիճակում խուճապի չմատնվեք ու նախաձեռնող լինեք: Օրը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Նույնիսկ եթե շրջապատողների հետ տարաձայնություններ առաջանան, դու կգտնեք սուր անկյունները հարթելու, երկար վեճերից խուսափելու ձևը: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համառ եղեք: Հենց համառության շնորհիվ կկարողանաք առաջընթացի հասնել կարևոր գործերում, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Միաժամանակ մի քանի խնդիր կլուծեք: Աշխատեք արագ սովորել նորը. այսօր ստացած գիտելիքները պետք կգան ձեզ ապագայում: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Երբեմն դա կնյարդայնացնի ու կշեղի: Բայց տեղի ունեցողից օգուտ էլ կարող եք ստանալ: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լուրջ տրամադրվեք: Այսօր ձեզ գայթակղություններ են սպասվելու, որոնց դիմակայելը հեշտ չի լինի: Կարևոր կլինի պահի ցանկություններին չտրվելը, մի փորձեք անհապաղ իրագործել առաջ եկած բոլոր գաղափարները: Ցանկացած գործի լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից, հասնել անհրաժեշտ արդյունքին: Չնայած օրվա բերած բոլոր դժվարություններին, դուք կպահպանեք բարձր տրամադրությունն ու լավատեսությունը: Դա դուր կգա շրջապատողներին: Շատերը կուզենան շփվել ձեզ հետ, ավելի մոտիկից ծանոթանալ: Լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործեր սպասվածից շատ կունենաք: Ծրագրված առաջադրանքներին լրիվ նորերը կավելանան, որոնք ուշադրություն կպահանջեն: Օրվա սկզբին արժե ինքնուրույն գործել, իսկ ավելի ուշ ինչ-որ մեկին դիմել օգնության ու աջակցության հարցով: Լուրջ հարցերի քննարկման հարցում լավ է չշտապեք: Հիշեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը ավելի հեշտ կլինի կեսօրից հետո: Օրվա երկրորդ կեսը հազիվ թե հարմար լինի հոգնեցնող գործերի, ինչպես նաև ուշադրության կենտրոնացում պահանջող զբաղմունքների համար: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կուզենաք հանգստանալ, և նման հնարավորություն դուք կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Դուք կարող եք մենակ գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն հարցերը, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Կարող եք ծրագրեր կառուցել: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կկարողանաք կանխատեսել իրադարձությունների հնարավոր զարգացումը, զուր հույսեր էլ չեք տածի: Կարևոր զրույցները չարժե երկար ժամանակով հետաձգել. դրանց համար բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Երեկոյան կուզենաք մենակ մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը հազիվ թե անցնի առանց հոգսերի ու փոքրիկ դժվարությունների: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, հավանական են թյուրիմացություններ, ձգձգումներ գործերում, տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ էիք: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչ կհարթվի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Ինտուիցիայի հուշումների շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, սխալներ էլ չեք անի: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, երբեմն նրանք ձեզ կես խոսքից կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|