ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1903 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը գործերով հագեցած կլինի: Արդեն ծանոթ առաջադրանքներին կավելանան նորերը, որոնք նույնպես անհապաղ լուծում կպահանջեն: Ուրիշները նման պայմաններում կսկսեին հուզվել, բայց դուք կկարողանաք հանգստություն պահպանել և ամեն ինչից գլուխ հանել: Պատրաստ եղեք առաջին քայլերն ինքնուրույն անել. օգնել ցանկացողները հետո ձեռք կմեկնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Դուք կարող եք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճելու համար զղջում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հրաշալի կլինի նոր բան սովորելու, բարդ հարցերից գլուխ հանելու, ձեզ հետ մտերիմ մարդկանց հետ մտքերով կիսվելու համար: Դուք հստակ կիմանաք այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, և ծրագրեր կառուցելը կհեշտանա: Հին ծանոթները ձեր կողմից կլինեն, իսկ օրվա կեսին նրանց օգնությունը կարող է շատ տեղին լինել:

Այսօրվա ուղևորությունների ժամանակ հազիվ թե կարողանաք խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից, բայց դրանք ընդհանուր առմամբ վատ չեն անցնի: Պատրաստ եղեք նրան, որ ճամփա գնալն ավելի ժամանակատար է լինելու, քան նախատեսել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափել հազիվ թե հաջողվի: Չի բացառվում՝ դրանք ձեր մեղքով լինեն. միանգամից չի հաջողվի ճիշտ հասկանալ մտերիմներին, նրանց նկատողությունները ձեզ վիրավորական կթվան: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Օրվա կեսին իրավիճակը դեպի լավը կփոխվի, շփումներն էլ կսկսեն ուրախություն պարգևել:

Օրվա երկրորդ կեսին անսպասելի ծախսերի կարիք կլինի: Ճիշտ է, խոսքը մեծ գումարի մասին չի լինի, և այն հաստատ ձեր բյուջեին հարված չի հասցնի: Մնացած առումներով այս ժամանակահատվածը բարենպաստ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր գործերն ու մեծ ծրագրերը լավ է քննարկեք օրվա սկզբին: Այդ հատվածում դուք կարող եք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել: Կուրախացնի հին ընկերների, ձեր նախասիրությունները կիսող ծանոթների հետ հանդիպումը: Կգտնվեն գործեր, որոնցով կուզենաք միասին զբաղվել:

Օրվա երկրորդ կեսի համար ոչ մի լուրջ բան ծրագրել չարժե: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ուզենալու եք շեղվել հոգսերից, հաճելի բանի մասին մտորել: Անսովոր գաղափարներ կհայտնվեն, բայց որոշ ժամանակ կանցնի մինչև կհասկանաք, թե ինչպես կարելի է դրանք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե օրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, լավ է դրանք երկար ժամանակով չհետաձգեք: Հենց առավոտն է արդյունավետ լինելու և թույլ տալու հաջողության հասնել: Այդ հատվածում ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Երկար մտածելու կարիք չի լինի. դուք անմիջապես կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա, կուզենաք հանգստանալ: Հիշեք, որ օրգանիզմը փորձության ենթարկել հիմա չարժե: Լավ է գոնե կարճ ժամանակով հրաժարվեք վնասակար սովորույթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք կուզենաք օրն օգտավետ անցկացնել, և նման հնարավորություն կընձեռվի: Կարող եք կենտրոնանալ տնային գործերի, կենցաղային խնդիրների լուծման վրա. այստեղ հրաշալի գլուխ կհանեք ամեն ինչից, լուրջ դժվարություններ էլ չեն առաջանա: Շաբաթ օրը հարմար կլինի նաև հարազատներին և մյուս մտերիմ մարդկանց օգնելու համար:

Բայց աշխատեք բոլոր դեպքերում չհոգնել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի, թեթև ու հաճելի զբաղմունքների համար: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ նորը փնտրել: Դուք կզարմանաք, թե որքան շատ դրական հույզեր կարող է նվիրել ամենահասարակ գործը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ինտուիցիային արժե շատ ուշադիր լսել. նրա հուշումների շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը բարդ է թվացել: Օրը հարմար կլինի նաև վաղուց սկսած գործերն ավարտելու համար: Դուք գոհ կմնաք ստացված արդյունքից:

Հին ծրագրերն իրագործելու շանս կլինի: Դրանում հաճույքով կօգնեն մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն: Ձեր նոր գաղափարները նրանց նույնպես դուր կգան: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն նույնիսկ սպասվածից լավ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք: Օրն արժե սկսել հասարակ ու հաճելի գործերից, ոչ այնքան բարդ առաջադրանքները լուծելուց: Ձեզանից շատ բան մի պահանջեք: Այն, ինչը միանգամից չի ստացվում, կարելի է որոշ ժամանակով հետաձգել. շուտով իրավիճակը կփոխվի, և դուք հաջողության կհասնեք: Մինչև օրվա կեսը լավ է լուրջ հարցերը չքննարկեք, այլ հաճելի ու դատարկ բաների մասին զրույցներ վարեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող եք անհրաժեշտ արդյունքի հասնել՝ ժամանակը և ուժերը զուր չծախսելով: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի ընկերներին ու մյուս մտերիմներին հյուր կանչելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ չէ, որ սպասվածի նման կընթանա, բայց օրը հաջող կլինի: Կուրախացնեն հեռվից ստացվող նորությունները, անսպասելի հանդիպումն էլ նոր հնարավորություններ կբացի: Ընկերները հրաշալի խորհուրդներ կտան, որոնց հետևելով՝ դուք շուտով կհասնեք ձեր կարևոր նպատակներին: Օրը հարմար կլինի հյուրեր ընդունելու համար: Կարող եք լուրջ հարցերը քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Շանս կա՝ որոշում ընդունեք, որը բոլորին դուր կգա:

Օրվա երկրորդ կեսը վառ տպավորություններ է խոստանում նրանց, ովքեր կորոշեն այն տանից դուրս անցկացնել: Հետաքրքիր միջոցառումներին լինելու հնարավորություն կունենաք, կշփվեք մարդկանց հետ, որոնց մասին շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն անհանգիստ, հագեցած ու վառ հույզերով լի կլինի: Այն հաճելի նորություններ և ուրախության առիթներ կբերի: Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի. ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Սկզբում դա կարող է նյարդայնացնել, բայց հետո կհասկանաք՝ ինչպես ամեն ինչից գլուխ հանել:

Աշխատեք իրատես լինել, ամպերում չսավառնել ու պատրանքներ չկառուցել: Հիշեք ձեզ բնորոշ խելամտության մասին: Այսօր հենց այն կօգնի չասել ու չանել այն, ինչի մասին հետո զղջալու էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շեղվեք առօրյա գործերից: Այսօր ձեզ համար օգտակար կլինի պայմանները փոխելը, նոր բանով զբաղվելը, ընկերներին այցելելը կամ ամենամտերիմ մարդու համար յուրահատուկ երեկո կազմակերպելը: Բարդ առաջադրանքների լուծումն ու լուրջ զրույցները լավ է ժամանակավորապես հետաձգեք:

Անսովոր գաղափարներ կհայտնվեն, բայց դրանք բոլորը այնքան լավը չեն լինի, որքան սկզբում կթվան: Այնպես որ՝ լավ է մտածածն իրագործելուն անհապաղ չանցնեք ու նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Երեկոն բարենպաստ ժամանակ կլինի ուսման և ստեղծագործելու համար: Զբաղմունքները, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը, կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների, ինչպես նաև տնային գործերի, կենցաղային խնդիրները լուծելու համար: Լուրջ խոչընդոտներ չեն առաջանա, փոքրիկ դժվարություններից էլ արագ գլուխ կհանեք: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Հաջող  զուգադիպությունը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու հետաքրքիր մտքեր կտա:

Ավելի ուշ շփումների համար հարմար ժամանակ կգա: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, նույնիսկ նրանց, ում հետ դա անել նախկինում չէր ստացվում: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հանդիպել մարդկանց, որոնց կարիքը վերջին ժամանակներս շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1903 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 1.0/1