ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1701 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Ինչ-որ բան այդ հատվածում իսկապես ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դա խնդիրների չի հանգեցնի: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել ծագած դժվարություններից ու միանգամից նոր հնարավորություններ կտեսնեք: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Խոյերի հանդեպ, որոնք զբաղված են մասնագիտական հարցերի լուծմամբ ու ձգտում են մասնագիտական աճի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք կավարտեք ավելի վաղ սկսած գործերը, կլուծեք նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Այդ հատվածում լավ է գործնական բանակցություններ ու կարևոր հանդիպումներ չծրագրեք, քանի որ վտանգ կա՝ չկարողանաք գտնել անհրաժեշտ բառերը ու լավ տպավորություն թողնել: Արժե զգույշ լինել գումարի հետ: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում:

Օրվա երկրորդ կեսը իրադարձություններով հագեցած ու շատ հաջող է լինելու: Այն հարմար կլինի նոր գործ ստանձնելու, նախկինում բարդ թվացողը սովորելու համար: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հատկապես հաջող կանցնեն գործնական բանակցությունները. դուք գոհ կմնաք դրանց արդյունքից, նոր համախոհներ կգտնեք, կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը: Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն այն Երկվորյակների առաջ, որոնց աշխատանքը կապված է ուղևորությունների հետ և պայմանների հաճախակի փոփոխություն է պահանջում:

Մի մոռացեք ավելի վաղ սկսած գործերի մասին: Այսօր դուք դրանք ավարտելու հնարավորություն կունենաք, և դա ձեզանից լուրջ ջանքերի չի պահանջի: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Երբեմն ինքներդ վեճեր կհրահրեք: Աշխատեք չտաքանալ. ամեն ինչի մասին կարելի է հանգիստ պայմանավորվել: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք լուծել միանգամից չի ստացվի: Բայց դուք համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Շատ Խեցգետինների այն նվերներ ու սիրային անակնկալներ է խոստանում: Ուղևորությունները, որոնք այդ հատվածում կկատարեք, յուրահատուկ հաճելի կանցնեն, եթե ձեզ միանան ընկերները և մյուս մտերիմները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Ձեզ կնկատեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բացի իրենցից ուրիշ ոչ մեկով չէին հետաքրքրվում: Հնարավոր են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Ձեր եկամուտները կարող են աճել: Սակայն գումարը երկնքից չի ընկնելու. այն ստանալու համար պիտի ջանքեր գործադրեք:

Արժե զգույշ լինել ֆինանսների հետ կապված հարցերը լուծելիս: Սա լավագույն օրը չի լինելու խոշոր գնումների համար, որոնք չէիք ծրագրել, կամ էլ՝ նոր գործընկերների հետ գործարքներ կնքելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հեռվից լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ցավալի ձգձգումներ, որոնց պատճառով լրջորեն կանհանգստանաք: Համախոհներ գտնելը հեշտ չի լինի: Մարդիկ, որոնք նախկինում կիսում էին ձեր գաղափարներն ու ծրագրերը, այսօր զբաղված կլինեն սեփական գործերով ու չեն կարողանա օգնության հասնել:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ինքնուրույն գործողությունների համար: Երկրորդը հարմար կլինի գործնական բանակցությունների համար: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Որոշ Կույսեր կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց մասին լավ բաներ շատ են լսել, ու նույնիսկ կընկերանան նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր դուք չեք շտապի: Դա թույլ կտա խուսափել սխալներից: Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կարգուկանոն հաստատելու, անպիտան իրերից ազատվելու համար: Շատ Կշեռքների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները նպատակին սպասվածից արագ կհասնեն:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք ձեզ հանգիստ կպահեք, դիվանագետ կլինեք, պրովոկացիաներին չեք տրվի: Ձեր օգնությամբ ընդհանուր լեզու կգտնեն նրանք, ովքեր իրար հետ հաշտ չէին: Երեկոյան հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք շատ բան պիտի անեք: Հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել: Ավելի հավանական է, որ իմպրովիզներ անելու, ծագած խնդիրներն արագ լուծելու անհրաժեշտություն առաջանա: Ինտուիցիան կօգնի գլուխ հանել դրանից: Նրա հուշումների շնորհիվ դուք սպասվածից լավ արդյունքների կհասնեք:

Օրը հաճելի անակնկալներ է խոստանում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Դուք արագ կընկերանաք նրանց հետ: Չի բացառվում, որ միանգամից ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործումը ձեզ շատ կմտերմացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն առանց ապրումների չի անցնի: Բայց այն նաև հետաքրքիր առաջադրանքներ ու նոր ծրագրեր կբերի, որոնց իրագործմանը կկարողանաք անհապաղ անցնել: Այնպես որ, տհաճ մտորումների համար ժամանակ չի մնա: Ինչքան շուտ մի կողմ վանեք կասկածներն ու ստանձնեք գործերը, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Կհաջողվի քննարկել կարևոր հարցերը՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: Որոշ Աղեղնավորների լավ նորություններ, ընտանիքում հաճելի իրադարձություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հնարավորություն կունենաք գործնական հարաբերություններ հաստատել այն մարդկանց հետ, որոնց հաջողությունները վերջերս ձեզ վրա ուժեղ տպավորություն են թողել: Հնարավոր են համագործակցության առաջարկներ, որոշ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան միանալ հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին:

Կհաջողվի լուծել հին խնդիրները, պատասխաններ գտնել հարցերին, որոնց պատճառով վեճեր շատ են եղել: Օրվա առաջին կեսին մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու, սակայն ավելի ուշ դա ձեզ մոտ կստացվի: Երեկոն բարենպաստ կլինի ուսման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ուշադիր եղեք: Սա ամենահարմար օրը չի լինելու լուրջ հարցերը լուծելու համար: Այն կարող է նոր առաջադրանքներ բերել, որոնք լուծելը հեշտ չի լինի: Պատրաստ եղեք ինքնուրույն գործելուն, ձեզ վրա պատասխանատվություն վերցնելուն: Այդպես ավելի արագ հաջողության կհասնեք:

Լավ է հետաձգեք բարդ ու հոգնեցնող գործերը, օրվա համար հեռու ուղևորություններ չծրագրեք: Ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ, շեղվել հոգսերից: Ավելորդ չի լինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Աշխատեք հեռու մնալ այն մարդկանցից, որոնք նախկինում բազմիցս փչացրել են ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի բարենպաստ օր է, որի ընթացքում ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Բազում հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, կկարողանաք լուծել այն առաջադրանքները, որոնք ոչ մեկի ուժերի սահմաններում չեն եղել: Դուք կզինաթափեք թշնամիներին, մրցակիցներին էլ հետևում կթողնեք:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք, նոր ծանոթների հետ էլ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1701 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0