ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1609 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շրջապատողները սովորականից հաճախ են խառնվելու ձեր գործերին, և դա ձեզ հազիվ թե դուր գա: Օրվա առաջին կեսին դժվար կլինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելը: Շրջապատողներին ձեր արարքների դրդապատճառները բացատրելու համար մեծ համբերատարության կարիք կլինի:

Քանի որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում ուժեղանալու է, օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կանցնի: Այն հարմար կլինի և՛ օգտակար զբաղմունքների, և՛ կարևոր հանդիպումների, և՛ հանգստի համար: Երեկոն բարենպաստ կլինի ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արժե շտապել. հենց օրվա առաջին կեսն է հաջող դասավորվելու, այն հարմար կլինի բարդ ու կարևոր գործերի, դժվար հարցերը լուծելու համար: Դուք հաջողությամբ կավարտեք այն, ինչին նախկինում մեծ ուժեր եք նվիրել ու գոհ կմնաք արդյունքից: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Դուք նոր ընկերներ ու համախոհներ կգտնեք, պիտանի ծանոթություններ կհաստատեք:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից: Եթե որոշ ծրագրված գործեր կարելի է հետաձգել, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Լավ կանցնեն ուղևորությունները, դուք սիրելիի հետ հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հագեցած ու վառ կլինի: Այն պիտանի տեղեկատվություն ու ոգեշնչող նորություններ կբերի: Որոշ Երկվորյակներ կհասկանան, որ պետք է վերանայեն ծրագրերը, որոշ գործեր հետաձգեն ու կենտրոնանան ուրիշների վրա: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես գործել:

Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի. դրանք կարող են առաջանալ և՛ տանը, և՛ աշխատավայրում: Սակայն լուրջ կոնֆլիկտներ դուք թույլ չեք տա, շրջապատողներին մոտեցում կգտնեք, կօգնեք նրանց դրական տրամադրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, սակայն դրական միտումները գերակշռող կլինեն: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Կօգնեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Հենց դրանց շնորհիվ դուք սխալներ չեք անի, չեք ընկնի թշնամիների լարած թակարդները:

Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին: Դրանք միանգամից իրագործել չի ստացվի, սակայն մտածածին դուք անպայման կվերադառնաք: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ կլինի. հուզական դաշտն անկայուն կլինի, շրջապատողներն իրենց տարօրինակ կպահեն, չի բացառվում՝ խախտվել հին պայմանավորվածությունները: Պատրաստ եղեք փոխել ծրագրերը: Ինչքան արագ դա անեք, այնքան լավ արդյունքների կկարողանաք հասնել:

Օրը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում, համառություն պահանջող գործերի համար: Այնտեղ, որտեղ պիտի նոր բան մտածեք, ձեզ հավասարը չի լինի: Ձեր գաղափարները դուր կգան և՛ մտերիմներին, և՛ հին ընկերներին, և՛ փորձված համախոհներին: Նրանք բոլորը կօգնեն ձեզ մտածածն իրագործելու հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքի մասին զրուցելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց ուզում եք համախոհ դարձնել ձեզ: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը, ձեր գաղափարները շատերին դուր կգան: Մարդիկ, որոնք նախկինում ոչ ոքի չեն օգնել, աջակցություն կառաջարկեն ու կանեն այն ամենը, ինչ պետք է:

Օրվա երկրորդ կեսն էլ վատը չի լինի: Այդ հատվածում ամենակարևորն այն է, որ դատարկ բաների պատճառով չանհանգստանաք, փորձեք նկատել նոր հնարավորություններն ու ուրախության առիթները: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ամենամտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պատրանքներ մի կառուցեք: Այսօր ձեզ կօգնի իրատես լինելու, ձեզանից ու շրջապատողներից շատ բան չսպասելու ունակությունը: Նոր գաղափարների իրագործմանն անցնելուց առաջ մտածեք՝ արդյոք դա արժե անել հենց հիմա: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները:

Մյուս մարդկանց հետ լեզու գտնելն այսօր դժվար չի լինի: Ինտուիցիան կօգնի նրանց մոտեցում գտնել, շփման մեջ էլ ճիշտ տոն ընտրել: Հավանական է հաճելի ծանոթություն: Դրանից կարող են երկարատև ընկերություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաճելի շփումների օր է: Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր զարմանալիորեն հեշտ է լինելու. դուք մոտեցում կգտնեք նրանց, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Հավանական են նոր աշխատանքի կամ համագործակցության հետ կապված առաջարկներ: Պատասխանի հարցում լավ է չշտապեք: Դուք բավարար ժամանակ կունենաք ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու համար:

Հեշտությամբ գլուխ կհանեք տնային գործերից, կլուծեք կենցաղային խնդիրները, որոնց պատճառով նախկինում հոգսեր շատ եք ունեցել: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հյուրեր կգան: Նրանց համար շատ ուրախ կլինեք: Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վառ ու հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Եկել է այն գործերին անցնելու ժամանակը, որոնք անընդհատ հետաձգում էիք: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Որոշ Աղեղնավորներ շահավետ գործարքներ կկնքեն կամ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

Կարևոր կլինի սեփական հնարավորությունները չգերագնահատելը: Շատ բան իսկապես ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց որոշ առաջադրանքներ լուծելիս օգնության կարիք եք ունենալու: Այդ հարցով կարող եք դիմել փորձված համախոհներին: Ինչքան շուտ դա անեք, այնքան արագ արդյունքի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Այսօր ձեզ շատ պետք կգա հանգստություն պահպանելու ունակությունը, նույնիսկ եթե շուրջը խառնաշփոթ իշխի: Եթե դուք չշտապեք, պահի հույզերին չտրվեք, ապա շուտով կհասկանաք, թե ինչպես կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին:

Օրը լավ է սկսեք ծանոթ գործերից. այստեղ տհաճ անակնկալներ չեն լինի, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Դրանից հետո կարող եք անցնել նոր բանի: Ժամանակին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ ու աջակցել ձեր ամենահամարձակ գաղափարները: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը շփումներում զգուշություն է պահանջելու: Չարժե երկար զրույցներ վարել այն մարդկանց հետ, որոնք սովորաբար հանում են ձեզ հավասարակշռությունից իրենց քննադատություններով, ստիպում են ապրումներ ունենալ: Եթե ձեր կողքին հայտնվեն ձեզ հասկացող ու աջակցող մարդիկ, ապա դուք անմիջապես ձեզ ավելի լավ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր գործերի, լուրջ աշխատանքի, ինչպես նաև ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, ոչ մի բան աչքաթող չեք անի: Որոշ Ջրհոսների հրաշալի լուրեր, ինչպես նաև անսովոր հանդիպումներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք շատ գործերում հաջողության կհասնեք ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու և ձեզանից տարբերվող մարդկանց մոտեցում ցուցաբերելու ունակության շնորհիվ: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե ուզենաք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Այն բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե նախկինում ձեր և ձեր մտերիմների միջև տարաձայնություններ էին լինում, ապա այսօր կարող եք ամեն ինչ հանգիստ պարզաբանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1609 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0