Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1698 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը բավական լարված կլինի: Այդ հատվածում հազիվ թե հաջողվի խուսափել վեճերից, ընդ որում՝ դրանք հաճախ կծագեն դատարկ բաների պատճառով: Աննշան իրադարձություններին դուք սովորականից սուր կարձագանքեք: Արժե փոքրիկ դադար վերցնել, հանգստանալ: Դա կօգնի ձեզ դրական տրամադրվել, տեսնել նոր հնարավորությունները: Օրվա երկրորդ կեսն ավելի հաճելի կանցնի: Այն հարմար կլինի շփումների համար. հաջող կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Մտերիմները ձեզ շատ հարցերում կաջակցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հանգիստ ու բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել բարդ առաջադրանքներից, հասնել վաղուց դրված նպատակներին: Շատ Ցուլերի պետք կգան ավելի վաղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք առավել հաճելի կլինեն, եթե ձեզ միանան ընկերները կամ մյուս մտերիմները: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի նշանի շատ ներկայացուցիչների, կօգնի նրանց ավելի առույգ ու էներգիայով լի զգալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հաջող կսկսվի: Չի կարելի ասել, որ նրա առաջին կեսը գլխապտույտ հնարավորություններ է բացելու կամ թույլ է տալու արագ կարևոր հաղթանակներ տոնել: Բայց աստղերը ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցությամբ դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Չեն բացառվում աշխատանքի հետաքրքիր առաջարկները: Օրվա երկրորդ կեսն էլ վատը չի լինի: Այդ հատվածում օգտակար կլինի տնային գործերի վրա կենտրոնանալը, մտերիմներին ուշադրություն դարձնելը: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, ձեր ու ձեր հարազատների համար կարևոր լավ նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին աշխատեք չտաքանալ: Դա հաստատ այն ժամանակահատվածը չի լինելու, երբ կարելի է տրվել բացասական հույզերին, ասել ու անել մտքին եկած առաջին բանը: Ավելի օգտակար կլինի զգույշ ու շրջահայաց լինելը: Դրա շնորհիվ դուք լավ գլուխ կհանեք գործերից, կհասնեք վաղուց դրված նպատակներին: Օրվա երկրորդ կեսը շատ հաջող ու արդյունավետ կլինի: Շատ Խեցգետիններ այդ հատվածում հնարավորություն կունենան ուղղել նախկինում գործած սխալները, ավարտել սկսած գործերը: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք սիրային շարունակություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի, փոխարենը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Որոշ Առյուծներ գաղափարներ կունենան, որոնք շուտով կկարողանան կյանքի կոչել: Անսպասելի հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Օրվա երկրորդ կեսը բավական հոգնեցնող կլինի: Սպասվածից շատ բան պիտի անեք ու միանգամից պարզ չի լինի, թե ինչից արժե սկսել: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել և՛ գործով, և՛ խորհրդով: Դուք նույնիսկ շատ բարդ գործերից գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հազիվ թե թեթև ու անհոգ լինի: Այդ հատվածում շատ բան պիտի անեք, ճանապարհին անսպասելի դժվարություններ կարող են առաջանալ: Բայց դուք համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք նպատակին: Հմայքն ու շրջապատողների հանդեպ անկեղծ հետաքրքրությունը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից, ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում նախկինում չէիք հասկանում: Օրվա երկրորդ կեսին մտերիմները ձեզ կուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Չի բացառվում՝ իրականանան ձեր հին ցանկությունները: Որոշ Կույսեր կյանքի կկոչեն հին մտահղացումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու, վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք՝ ավարտելով հին գործերը: Որոշ Կշեռքներ հետաքրքիր առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեն: Հավանական են հաճելի ծանոթություններ: Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Մի քանի րոպե շփումներն էլ բավական կլինեն այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար, որոնք նախկինում ոչ ոքի չեն հավանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Ավելի վաղ սկսածն ավարտելու համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. պայմանները հաջող կդասավորվեն, ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին համախոհները, և՛ նոր ծանոթները: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ընկերական կամ սիրային բնույթ ստանալ: Կարող եք զբաղվել տնային գործերով, կահույք ու կենցաղային տեխնիկա, փոքրիկ վերանորոգման կամ ինտերիերը զարդարելու համար անհրաժեշտ իրեր գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը շատ հաջող կդասավորվի, եթե այն սկսեք ամենակարևոր գործերից: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, չեք մոռանա և իրար չեք խառնի, հրաշալի գլուխ կհանեք նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրներից: Ծառայությունների ոլորտում աշխատող Աղեղնավորներ լավ գումար աշխատելու հնարավորություն կունենան: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելը: Այդ հատվածը բարդ կլինի նրանց համար, ում աշխատանքը շփումներ, ամենատարբեր մարդկանց հետ կապեր է պահանջում: Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր կարող են ինքնուրույն գործել, ոչ ոքի չբացատրել իրենց արարքների դրդապատճառները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է նոր գործեր սկսելու համար: Համարձակ ստանձնեք այն, ինչը ուրիշներին բարդ է թվացել. աստղերը խոստանում են, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, կարևոր նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, իսկ երկրորդը ապրումների առիթներ կբերի: Շատ Այծեղջյուրների այդ հատվածում դժվար կլինի կշռադատված որոշումներ ընդունելը. հույզերն ու հակասական ցանկությունները շատ կլինեն: Պարզապես սպասեք: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես է լավ գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Լավ կանցնեն կարևոր բանակցությունները, դուք նոր համախոհներ ու օգնականներ կգտնեք: Եթե նախկինում կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը դժվար է եղել, ապա այսօր դուք պայմանավորվելու շանս կունենաք: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Պատասխանի հարցում լավ է չշտապեք, ամեն ինչ կշռադատեք: Օրվա երկրոր կեսը բարենպաստ կլինի ուսման վրա կենտրոնացած Ջրհոսների համար: Դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ պետք է: Այդ հատվածը հաջող կլինի հետազոտություններով, տեղեկատվություն հավաքելով ու վերլուծելով զբաղված անձանց համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործերում նախաձեռնող եղեք: Եթե նոր գաղափարներ ունենաք, միանգամից կիսվեք դրանցով համախոհների հետ. դուք և՛ լավ խորհուրդներ, և՛ աջակցություն կստանաք: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթներին նախկինում փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Օրը հաջող կլինի այն Ձկների համար, որոնք գործարարությամբ են զբաղվում: Աշխատեք մանրուքների համար չանհանգստանալ: Օրվա սկզբին դա բավական բարդ է լինելու, սակայն ժամանակի ընթացքում տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Երեկոն հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|