Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 4
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը հազիվ թե առանց ապրումների անցնի: Անսպասելի իրադարձությունները կստիպեն փոխել ծրագրերը, դուք պիտի կենտրոնանաք լրիվ նոր առաջադրանքների լուծման վրա: Գումարի հետ զգույշ եղեք. այս հատվածը հարմար չի լինելու գործարքների ու գնումների համար:
Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կկայունանա, դրական միտումների ազդեցությունն էլ կուժեղանա: Նշված հատվածը հարմար կլինի հին ընկերների և նոր ծանոթների հետ շփվելու համար: Նրանք ձեզ կարևոր ինֆորմացիա կտան, հետաքրքիր մի բան կառաջարկեն: Երեկոյան սիրելիին հաճելի անակնկալով ուրախացնելու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Մտերիմների համար այսօր շատ կարևոր կլինեն ձեր օգնությունն ու աջակցությունը: Անուշադրության մի մատնեք ընտանեկան գործերն ու տնային խնդիրները: Դուք ամեն ինչից գլուխ հանելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք հաջող կանցնեն, եթե ընկերները կամ հարազատները միանան ձեզ:
Լավ է չշտապեք գնումների ու գործարքների հարցում: Այսօր վտանգ կա, որ մեծ գումար կծախսեք լրիվ անպիտան իրերի և դատարկ բաների վրա: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Այստեղ շատ Ցուլերի դրական փոփոխություններ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Եթե կարևոր բան եք ծրագրել, պատրաստ եղեք համառություն դրսևորել: Լուրջ գործերում հաջողության միանգամից հասնել չեք կարողանա: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Բայց աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ անպայման կստացվի:
Հավանական են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ: Շուտով նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Անհապաղ լուծում պահանջող հարցեր կհայտնվեն: Դրանց վրա կենտրոնանալու համար պետք է հետաձգեք ծրագրած գործերը: Բայց մենակ գործելու կարիք չի լինի, ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուսման և ստեղծագործելու, ինչպես նաև երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Ձեզ պետք կգա մյուսների չտեսածը նկատելու ունակությունը: Վատ մի զգացեք գաղափարներով կիսվելուց. շատերը դրանք կաջակցեն, կուզենան մասնակցել ձեր ծրագրերի իրագործմանը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Աշխատեք չծանրաբեռնվել: Օրը ավելի լավը կլինի հանգստի, քան լուրջ ու պատասխանատու գործերի համար: Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում: Իրավիճակից գլուխ հանելու, գործելու ծրագիր կազմելու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Չարժե ուրիշների խորհուրդներին հետևել, նույնիսկ եթե մարդիկ դրանք ի սրտե են տալիս:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերների հետ հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները: Հնարավոր են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են անսովոր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը, որից ձեզ համար կարևոր ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Շատ Կույսեր նախկինում իրենց համար թանկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենան, կհաշտվեն:
Հնարավոր են մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ, հաճելի իրադարձություններ ընտանիքում: Կարող են լուծվել ֆինանսական ու կենցաղային խնդիրները, որոնք վերջին ժամանակներս բոլորին էին անհանգստացնում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվենք ու հաճույք կստանաք դրանից: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Չի բացառվում՝ միանգամից ընկերանաք: Ժամանակի հետ կարող են նաև ռոմանտիկ հարաբերություններ սկսվել:
Օրվա առաջին կեսը բավական հանգիստ ու կանխատեսելի կլինի, երկրորդը անակնկալներ կմատուցի: Ամենայն հավանականությամբ դրանք հաճելի կլինեն: Չեն բացառվում լավ նորություններն ու ոգեշնչող առաջարկները, որոնց կուզենաք միանգամից համաձայնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շատ արդյունավետ օր է: Նույնիսկ եթե ծրագրեր սովորականից շատ ունենաք, հրաշալի գլուխ կհանեք ամեն ինչից: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դուք խուճապի չեք մատնվի, այդ իսկ պատճառով իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ սպասվածից ավելիին կհասնեք: Դրա համար օգնության կարիք էլ չի լինի:
Հավանական են անսպասելի նորություններ ու փոփոխություններ ընտանիքում: Չեն բացառվում հին ծանոթների, հարազատների այցերը, որոնց հետ վաղուց չեք հանդիպել: Կարող են ընդհանուր ծրագրեր հայտնվել, որոնց իրագործմանը բոլորը մեծ ոգևորությամբ կանցնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չի լինելու: Առավոտյան կարող են հիշվել հին դժվարություններն ու խնդիրները, չի բացառվում, որ անցյալի վիրավորանքները խանգարեն պայմանավորվել մտերիմների հետ: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Արդեն օրվա երկրորդ կեսին դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:
Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված հարցերում: Դուք հակված կլինեք թեթևամտության, այդ իսկ պատճառով հնարավոր են զուր ծախսեր, անհաջող գնումներ: Օրը հարմար կլինի առօրյա գործերի համար, որոնցից արագ գլուխ կհանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում հնարավոր են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև հաճելի հանդիպումներ ու առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Ձեր համառության շնորհիվ դուք հաջողության կհասնեք նրանում, ինչն առաջ չի ստացվել: Որոշ Այծեղջյուրներ պատասխաններ կգտնեն նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի վերանորոգման կամ տեղափոխության հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Գումարի հետ կապված հարցերում զգույշ եղեք: Խոշոր գնումներ անելուց ու գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք: Լավ է գործ ունենաք հուսալի գործընկերների հետ. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:
Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն բազում հնարավորություններ կբացի այն Ջրհոսների առաջ, որոնք վաղուց էին ուզում ինչ-որ բան փոխել իրենց կյանքում, նորովի գործել: Ձեզ համար հեշտ կլինի և՛ հին ծանոթների, և՛ լրիվ նորերի հետ լեզու գտնելը: Շատ Ջրհոսներ պիտանի խորհուրդներ կստանան ու կհետևեն դրանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը ապրումներ կբերի: Դրանցից խուսափել չեն կարողանա նույնիսկ ամենահանգիստ Ձկները: Հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. նրանց խոսքերն ու արարքները կարող են նյարդայնացնել ձեզ: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և շփումները կսկսեն ավելի մեծ հաճույք պարգևել:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի բարդ ու կարևոր գործերի համար: Դուք լուրջ սխալներ չեք գործի, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Մտերիմներին օգնելու, բոլորին անհանգստացնող ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: