ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1633 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե ուզում եք ամեն ինչ ու միանգամից, ապա այսօր կարող եք դա ձեզ թույլ տալ: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք: Հաճույքով կօգնեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք:

Օրը շատ կուրախացնի նրանց, ովքեր կորոշեն հանդիպել հին ընկերներին կամ այլ մտերիմներին: Շփումները բազում վառ հույզեր կպարգևեն: Առավոտը լավ նորություններ կբերի, իսկ օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Որոշ Խոյեր տեղեկատվություն կստանան, որն էլ կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինչ-որ բարդ գործում անսպասելի հաջողակ կլինեք: Հավանական է դուք սպասվածից լավ արդյունքների հասնեք. ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, պայմաններն էլ բարենպաստ կլինեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ցուլեր շատ հաջող գնումներ կանեն:

Հաճելիորեն կզարմացնեն հին ծանոթները, մտերիմներն էլ անպայման կուրախացնեն: Օրը հարմար կլինի ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց հետ վերջին ժամանակներս կապի մեջ չէիք: Բաց մի թողեք նախկինում վառ հույզեր պարգևած հարաբերությունները վերականգնելու շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բարենպաստ կլինի կարևոր գործերի մասին մտորելու և լուրջ զրույցներ վարելու համար: Այսօր ձեզ համար հեշտ կլինի այլ մարդկանց հետ լեզու գտնելը, ձեզանից տարբեր հայացքներ ունեցողներին հասկանալը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ հաջողությամբ կլուծվեն վերջին ժամանակներս վեճեր հարուցած հարցերը:

Հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից դուր կգան ձեր ընկերներին և մյուս մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպելու համար: Զվարճալի պահեր շատ կլինեն, ավելի ուշ դուք ծիծաղով կհիշեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինտուիցիայի հուշումներն արժե ուշադիր լսել: Այսօր այն կօգնի ձեզ պատասխաններ ստանալ շատ հարցերի, հասկանալ, թե ինչի վրա արժե կենտրոնանալ հիմա, իսկ ինչն է լավ հետաձգել: Հնարավոր են կարևոր ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ: Չեն բացառվում անսպասելի այցերը, հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք որոշել, թե ինչպես եք տնօրինելու ստացած գումարը. լավ գաղափարներ ավելի ուշ անպայման կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հազիվ թե արդյունավետ լինի: Կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալը դժվար է լինելու, բացի այդ, ձեզ սովորականից հաճախ կշեղեն հին ու նոր ծանոթները: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ դուք բոլոր դեպքերում կհասցնեք ամենը, ինչ ծրագրել եք և նույնիսկ ավելին:

Իսկ ահա հանգստի համար օրը շատ բարենպաստ կլինի: Այն բազում վառ հույզեր կպարգևի, կոգեշնչի ու էներգիա կհաղորդի: Դուք չեք զղջա, եթե նախաձեռնող լինեք անձնական հարաբերություններում, ընդառաջ գնաք մեկին, ում վաղուց եք համակրում: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը կարող է շատ արդյունավետ անցնել: Դուք գլուխ կհանեք այն գործերից, որոնց համար ժամանակ չէր մնում, կլուծեք վաղուց ուշադրություն պահանջող հարցերը: Արժե, որ ձեր մասին հիշեցենք հին ծանոթներին. դուք ոչ միայն հաճույք կստանաք նրանց հետ շփումներից, այլև հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Ավելի ուշ թեթև ու անհոգ ժամանակ է գալու: Հրաշալի գաղափարներ կունենաք, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն անհապաղ օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ վերջին ժամանակներս դա անել չէր հաջողվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կլինի: Ինչ-ինչ խնդիրներ կարող են առաջանալ, բայց կասկած չկա, որ դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Գործերին ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ նախկինում ոչինչ չի ստացվել: Չի բացառվում՝ ձեզ ուզենան օգնել մարդիկ, որոնց հետ մինչև վերջերս բարդ հարաբերությունների մեջ էիք:

Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ կբարձրացնի ձեր տրամադրությունը: Զարմանալի անակնկալներ է խոստանում օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը հատկապես բարենպաստ կլինի սիրահարված Կշեռքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Այսօր լավ տպավորություն թողնելը հեշտ է լինելու. պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, դա անպայման կգնահատեն: Այս հատվածում անկաշկանդ զրույցներից ստացած ինֆորմացիան ավելի ուշ կարող է օգտակար լինել, այնպես որ՝ աշխատեք բոլորին ուշադիր լսել:

Օրը բարենպաստ կլինի նաև ոչ այնքան բարդ ու հաճելի գործերով զբաղվելու համար, օրինակ՝ տունը զարդարելու: Երեկոն հարմար կլինի հյուրերին այցելելու կամ ընկերներին ու մտերիմներին ձեր տանը ընդունելու համար. բոլոր դեպքերում բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտը պատասխաններ կբերի վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերին: Տրամադրությունն անմիջապես կլավանա, լավատեսության հիմքերն էլ կշատանան: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, որոշ Աղեղնավորներ կարևոր տեղեկատվություն կստանան: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը, որոնք թույլ կտան չծրագրված գնումներ անել:

Կուրախացնի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում կարող եք ամեն հարցում նախաձեռնող լինել. ձեզ կաջակցեն և՛ ձեր մտերիմները, և՛ նոր ծանոթները: Ձեզ համար թանկ մարդը հաճույքով կհամաձայնի ձեր անսովոր առաջարկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին աշխատեք խուսափել վեճերից: Դա հաստատ ամենալավ ժամանակը չի լինելու կարևոր հարցերը քննարկելու համար, իսկ մանր-մունր տարաձայնությունները կարելի է պարզապես սրտին մոտ չընդունել: Հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնց վաղուց չեք տեսել: Չի բացառվում՝ նրանցից շատ կարևոր ու հետաքրքիր մի բան իմանաք:

Օրվա երկրորդ կեսին բարդ կլինի կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալը, բայց ձեզ դուր կգա միաժամանակ մի քանի գործով զբաղվելը: Ուրախ խառնաշփոթ շատ կլինի, կլինեն բոլորին ուրախացնող ու զարմացնող զուգադիպություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բազում հետաքրքիր գաղափարներ կբերի: Դուք նորովի կնայեք սովորական դարձած բաներին, կհասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ու անմիջապես կկռահեք, թե ինչպես կարող եք դա անել: Որոշ Ջրհոսներ զարմանալիորեն արագ ճիշտ որոշումներ կընդունեն, որոնց համար հետո զղջալու կարիք չի լինի:

Հավանական են մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ, ընտանիքում հաճելի իրադարձություններ: Անսպասելի հանդիպումներ են սպասվում նրանց, ովքեր երեկոյան աշխարհիկ միջոցառումների կմասնակցեն: Հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, նոր ընկերներ գտնել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն առանց թյուրիմացությունների չի անցնի, բայց բոլոր դեպքերում հաջող կդասավորվի և բազում վառ հույզեր կպարգևի: Այն հատկապես դուր կգա լրիվ նոր բան ստանձնելու պատրաստ Ձկներին. կասկած չկա, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի: Սակայն կարևոր է չշտապել, քանի որ անհրաժեշտ արդյունքը միանգամից չեք ստանա:

Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, հարթել նախկինում բարդ հարաբերությունները: Այսօր դուք հեշտությամբ կանեք առաջին քայլն ու նախաձեռնող կլինեք: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1633 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0