Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 29
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու: Օրը անսովոր իրադարձություններ, զարմանալի հանդիպումներ ու տարօրինակ զուգադիպություններ է բերելու: Չի բացառվում, որ դրանց պատճառով ծրագրերը կտրուկ փոխելու կարիք լինի, և դա կստիպի անհանգստանալ նույնիսկ սովորաբար լավատեսորեն տրամադրված Խոյերին:
Բայց դրական միտումների ազդեցությունը գերակշռող է լինելու, ուստի կասկած չկա, որ ամեն ինչ ձեզ համար լավագույն ձևով է դասավորվելու: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Խոյերի հանդեպ, որոնք կորոշեն նախաձեռնող լինել սիրային հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բազում լավ գաղափարներ կբերի: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն աշխատանքին, բիզնեսին կամ ձեր նախասիրությունն օգտագործելով փող աշխատելու հնարավորություններին: Հիշեք, որ մտածածն իրագործելուն անցնելուց առաջ անհրաժեշտ է ամեն ինչ ինչպես հարկն է մտածել: Լավ է ոչ մի բան տաք գլխով չձեռնարկեք: Օգտակար կլինի նաև վստահելի մարդկանց հետ խորհրդակցելը:
Բազում վառ ու հաճելի պահեր կնվիրի նոր ծանոթների հետ շփումը: Պատահական հանդիպումը կարող է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Պատրաստ եղեք երկարատև զրույցներ վարելու և թեժ վեճերի մասնակցելու: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու, և դա վերաբերում է նույնիսկ այն մարդկանց, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Բայց կոնֆլիկտներից խուսափել կստացվի. օգնության կհասնեն նրբանկատությունն ու հումորի զգացումը: Երեկոյան բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում:
Դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից, եթե նախընտրեք դրանցով ինքնուրույն զբաղվել: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ, ինչպես նաև դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրն անհանգիստ ու շատ հետաքրքիր կանցնի: Այն անսպասելի իրադարձություններ ու զարմանալի հանդիպումներ կբերի: Նոր ծանոթներից ստացած ինֆորմացիան կօգնի նորովի նայել սովորական դարձած բաներին: Որոշ Խեցգետիններ կհասկանան, որ եկել է նոր նպատակներ դնելու ժամանակը:
Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ, որոնցից անսովոր ու ձեզ համար կարևոր հարաբերություններ կսկսվեն: Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն օրվա երկրորդ կեսին: Հնարավորություն կունենաք առավելագույն ուշադրություն հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց, լուծել ընտանեկան խնդիրները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն անսպասելի իրադարձությունների կբերի: Չի բացառվում, որ դրանք ազդեն ձեր ծրագրերի վրա. պետք է որոշ գործեր հետաձգեք ու կենտրոնանաք այլ գործերի վրա: Դրանք սկզբում կստիպեն հուզվել, բայց շուտով կհասկանաք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել:
Հանդիպումների ու կարևոր զրույցների համար լավագույն ժամանակը կեսօրն է լինելու: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, փոխհասկացողության կհասնեք նրանց հետ, ում հետ առաջ նույնիսկ մանրուքների մասին չէիք կարողանում պայմանավորվել: Իսկ երեկոն հաճելի անակնկալներով կուրախացնի սիրահարված Առյուծներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրն առանց անակնկալների չի անցնի, բայց դրանք ավելի շատ կուրախացնեն ձեզ, քան կստիպեն ապրումներ ունենալ ու հուզվել: Ընկերները հրաշալի լուրեր կբերեն, հին ծանոթները կհուշեն, թե ինչպես կարող եք գլուխ հանել այն գործերից, որոնք վերջին ժամանակներս չէր հաջողվում շարժել մեռյալ կետից: Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ դրանք սպասվածից մեծ կլինեն:
Կարող եք աշխատանքի և ուսման համար պիտանի իրեր, ինչպես նաև տան համար կենցաղային տեխնիկա կամ կահույք գնել: Իսկ ահա ոչ այնքան պիտանի, բայց հաճելի մանրուքներ գնելուց լավ է հրաժարվեք. վտանգ կա, որ դրանց վրա ուզածից շատ կծախսեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, հաջողությամբ կավարտեք բարդ գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Աննկատ չեն մնա ձեր մասնագիտական հաջողությունները: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով շատ խոստումնալից առաջարկներ կստանաք:
Գումարի հետ զգույշ եղեք. հնարավոր են անհաջող գնումներ, ցավալի ֆինանսական կորուստներ: Բայց դա միակ ոլորտն է, որտեղ այսօր հնարավոր են տհաճ անակնկալներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Արժե կենտրոնանալ ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող զբաղմունքների վրա. հենց այստեղ դուք կարող եք հասնել ամենանկատելի հաջողություններին: Շատ Կարիճների պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները հրաշալի արդյունքների կհասնեն այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել:
Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Առաջին հերթին դա վերաբերում է շփումներին. եթե ինչ-որ մեկին նեղացրել եք, այսօր կարող եք հարթել հարաբերությունները: Օրը հարմար կլինի նաև ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց հետ առաջ աշխատել եք: Չի բացառվում, որ նրանք հետաքրքիր մի բան առաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Լուրջ տրամադրվեք ու վճռական գործեք, և այդպես շատ բանի կկարողանաք հասնել: Կհաջողվի գլուխ հանել վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր գործերից, ավարտել վաղուց սկսած նախագծերը: Դուք կնախընտրեք ինքնուրույն գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ առաջադրանքներից, այլ ոչ թե օգնականներ փնտրել: Դա կօգնի ժամանակ խնայել:
Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնք առաջ չեն նկատել ձեզ, կհետաքրքրվեն ձեր հաջողություններով: Աշխատեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Այդ հատվածում մանրուքների պատճառով կհուզվեք և կմտածեք մի բանի մասին, որն ուշադրության արժանի չէ: Սակայն լուրջ սխալների դա չի հանգեցնի, և դուք ընդհանուր առմամբ լավ գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Իսկ օրվա երկրորդ կեսին կհաջողվի ճիշտ տրամադրվել:
Մտերիմները կաջակցեն ձեզ, հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ հանդիպումները: Ձեզ համար թանկ մարդկանց հետ նույնիսկ փոքրիկ տարաձայնություններ չեն առաջանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկիզբը առաջընթաց է խոստանում գործերում, կլուծեք այն խնդիրները, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի մասնագիտական ոլորտում. դուք նոր համախոհներ կգտնեք, աջակցություն կստանաք: Աշխատանքի մասին զրույցները կարող եք վարել ոչ ֆորմալ միջավայրում. այդպես բոլորին դուրեկան որոշումներ ավելի արագ կգտնվեն:
Օրվա երկրորդ կեսը թույլ կտա կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Չի բացառվում, որ այդ հատվածում ձեր հարազատներից մեկն օգնության կարիք ունենա: Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բավական անհանգիստ, բայց բարենպաստ կլինի: Աշխատեք անսպասելի իրադարձությունների, անհաջող զուգադիպությունների պատճառով չհուզվել: Հնարավոր է՝ դրանք ձեզ ստիպեն փոխել ծրագրերը, բայց այդ ամենը օգուտ կտա: Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, նույնիսկ նրանք, որոնցից լավ բան չէիք սպասում: Որոշ Ձկներ ոչ միայն նոր գործընկերներ ու համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն:
Գումարի, գնումների և ներդրումների հետ կապված ամեն հարցում կարող եք ինտուիցիայի վրա հույս դնել: Այն հուսախաբ չի անի նույնիսկ նախկինում ցանկացած ֆինանսական գործից հեռու Ձկներին: Իսկ սիրո մեջ հաջողակ կլինեն երիտասարդ Ձկները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: