ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1537 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք չբարկանալ ու չվշտանալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դուք անպայման հնարավորություն կստանաք իրագործել ավելի վաղ մտածածը, թեկուզ ոչ այնքան արագ ու հեշտ, որքան կուզենայիք: Սպասեք բարենպաստ պահի. դա կօգնի խնայել ուժերը:

Այսօր հանդիպումներ ու զրույցներ շատ են լինելու: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում ձեզ շատ են պատմել: Կհաջողվի լավ տպավորություն թողնել, հավանական է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է անսովոր ու բարդ բան ստանձնելու համար: Այսօր դուք շատ հնարամիտ կլինեք, կաշխատեք ստեղծագործաբար մոտենալ նույնիսկ միապաղաղ առաջադրանքների լուծմանը, և դա ձեզ կօգնի արագ հասնել նպատակին: Ֆինանսական գործերում զգուշության կարիք կլինի. այստեղ մեծ լավատեսությունը կարող է կորուստների ու զուր ծախսերի հանգեցնել:

Անսովոր միջոցառումների լինելու և այնպիսի վայրեր այցելելու հնարավորություն կունենաք, որոնց մասին շատ եք լսել: Հին ընկերների հետ հանդիպումները բազում վառ տպավորություններ կպարգևեն: Երեկոյան կհաջողվի ոչ ֆորմալ միջավայրում քննարկել լուրջ ֆինանսական կամ աշխատանքային հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը անսպասելի ու զարմանալի իրադարձություններ կբերի: Հազիվ թե կարողանաք հետևել հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ պիտի կենտրոնանաք լրիվ նոր առաջադրանքների լուծման վրա: Անհրաժեշտ արդյունքին հասնելը հեշտ չի լինի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի: Ձեր նպատակասլացությունը տպավորություն կթողնի շրջապատողների վրա, ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի սիրահարված Երկվորյակներին. հավանական են հաճելի անակնկալներ, ժամադրություններն էլ ամենալավ տպավորությունը կթողնեն: Չեն բացառվում ձեզ համար թանկ մարդուն վերաբերող լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արժե կենտրոնանալ օգտակար ու բարդ գործերի վրա. այսօր դուք հնարավորություն կունենաք արագ գլուխ հանել դրանցից ու հասնել անհրաժեշտ արդյունքի: Չի բացառվում, որ օգնություն առաջարկեն նոր ծանոթները, և դուք շուտով կընկերանաք նրանց հետ: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան:

Ոչ բոլոր Խեցգետիններին կհաջողվի հետևել սովորական դարձած գրաֆիկին: Ծրագրած ամեն ինչ հասցնելու համար ստիպված եք լինելու շտապել: Բայց անպայման ժամանակ կմնա ամենամտերիմների հետ շփվելու և ընտանեկան գործերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր հազիվ թե կարողանաք խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից: Օրն անսպասելի իրադարձությունների կբերի, որոնք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Չի բացառվում՝ պետք լինի հետաձգել սեփական գործերը բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու համար: Երբեմն հեշտ չի լինելու, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, սպասվածից լավ արդյունքի կհասնեք:

Հարմար օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դժվար չի լինին նույնիսկ այն մարդկանց դուր գալը, որոնք սովորաբար ուրիշների միայն թերություններն են նկատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն անսպասելի իրադարձություններ կբերի, բայց դրանցից ոչ մեկը չի շեղի ձեզ, չի ստիպի ապրումներ ունենալ ու կասկածել հաջողությանը: Դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, նույնիսկ եթե պայմաններն անհաջող դասավորվեն, և դուք անպայման հաջողության կհասնեք: Որոշ Կույսեր կկարողանան իրագործել վաղուց մտածածը:

Հետաքրքիր ու պիտանի զրույցներ շատ կունենաք: Ձեզ լավ խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչպես արժե գործել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընկերների հետ հանդիպելու, լավ ընկերախմբով ոչ մեծ ուղևորությունների մեկնելու, անսովոր միջոցառումների այցելելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների գործած սխալները: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար: Անսովոր գաղափարներ կհայտնվեն, շուտով կկարողանաք հին ծանոթների օգնությամբ իրագործել դրանք:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ շուտով այդ գումարը ձեզ կարևոր գործի համար է պետք գալու: Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք չխախտել ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունները: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչները կկարողանան հեշտությամբ պահել խոստումները, քանի որ պայմանները սպասվածի նման չեն դասավորվի: Բայց ելք անպայման կգտնվի: Դուք չեք հիասթափեցնի նրանց, ովքեր ձեզ վրա հույս են դրել:

Օրը բարենպաստ կլինի ոչ մեծ օգտակար գնումների համար: Շատ Կարիճներ ձեռք կբերեն իրեր, որոնք վաղուց էին ուզում ունենալ: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում. դուք հրաշալի լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմներին կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Այդ հատվածում շրջապատողները սովորականից հաճախ են խառնվելու ձեր գործերին, ընդ որում՝ ամեն անգամ դա բարի մտադրություններով չեն անի: Ձեր ծանոթներից մեկը աջակցության կարիք կունենա, դուք պետք է հետաձգեք սեփական գործերը օգնության հասնելու համար:

Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Հավանական են լավ նորություններ, լուրեր հին ծանոթներից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք: Կուրախացնի հին ընկերների հետ անսպասելի հանդիպումը. նրանք ձեզ հետաքրքիր մի բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք հանգստություն պահպանել ու չհուզվել: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հավանական են աշխատանքի կամ ձեզ համար կարևոր նախագծի հետ կապված լավ նորություններ: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից:

Նոր ծանոթների հետ արժե ուշադիր լինել: Նրանք կարող են համառորեն փորձել շահել ձեր համակրանքը, կամ խառնվել ձեր գործերին՝ ղեկավարվելով սեփական հետաքրքրություններով: Իսկ ահա մտերիմների վրա կարող եք ամեն հարցում հույս դնել, նրանք չեն հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա. շրջապատողները ուշադրություն կդարձնեն դրանց ու անպայման ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց խորհուրդները բազմիցս օգտակար են եղել ձեզ: Դուք հուշումներ կստանաք, որոնց արժե ուշադրություն դարձնել. դա կօգնի խուսափել սխալներից:

Անսպասելի հաջող կանցնեն հանդիպումները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Կլուծվեն վերջին ժամանակներս վեճեր հարուցած հարցերը, և դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի, բայց այն կուրախացնի ձեզ: Հավանական են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ, նվերներ ու անակնկալներ: Հին համախոհները ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք կիրագործեք այն, ինչ ավելի վաղ էիք մտածել:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունն առավել զգալի կդառնա: Այդ հատվածը լավ նորություններ է խոստանում դժվարությունների բախված Ձկներին, որոնք չեն կարողացել դրա պատճառով որոշակիություն մտցնել իրենց ծրագրերում: Վերջապես պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել, և դուք ժամանակը զուր չեք վատնի: Հնարավոր են շուտափույթ շահույթ խոստացող առաջարկներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1537 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0