ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5022 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վճռական գործեք, և դուք կկարողանաք սպասվածից ավելիին հասնել: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնցում վերջակետ դնել երկար ժամանակ չէր ստացվում, և դուք գոհ կմնաք արդյունքից: Ձեր մասնագիտական ձեռքբերումներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք կարող են օգնել ձեր ծրագրերի իրագործման հարցում, ազդել ձեր կարիերայի զարգացման վրա:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար. լավ կանցնեն և՛ պաշտոնական, և՛ ոչ ֆորմալ հանդիպումները: Դուք արագ կհասկանաք, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, ուստի նրանց հետ արագ կպայմանավորվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հարմար կլինի կարևոր հանդիպումների ու լուրջ զրույցների համար: Այդ հատվածում կես խոսքից կհասկանաք ոչ միայն մտերիմներին, այլև նոր ծանոթներին: Օգտակար կլինի գաղափարներով կիսվելն ու ծրագրերի մասին պատմելը. ամենայն հավանականությամբ աջակցություն կստանաք: Նախկինում բացառապես ֆորմալ հարաբերություններն ավելի անբռնազբոս կդառնան, շփումներն էլ ավելի շատ դրական հույզեր կպարգևեն:

Հեշտ չի լինի մանրուքներին ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող գործերից գլուխ հանելը: Դա հատկապես նկատելի կլինի օրվա երկրորդ կեսին, երբ ձեզ հաճախ կշեղեն, ինչի պատճառով էլ սխալվելու հավանականությունը կաճի: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գումարի հետ կապված ամեն հարցում արժե զգույշ լինել: Մի շտապեք գործարքներ կնքել, մասնակցել կասկածելի նախագծերին, միջոցները ներդնել մի բիզնեսի մեջ, որի մասին ձեզ համարյա ոչինչ հայտնի չէ: Շտապողական որոշումները կարող են ցավալի կորուստների հանգեցնել: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի, ուրախության առիթներ էլ կունենաք:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Անցյալում կմնան տարաձայնությունները, դուք ոգևորությամբ ապագայի ընդհանուր ծրագրեր կկառուցեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե առանց ապրումների անցնի: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ձեր ցանկություններից ու զգացմունքներից գլուխ հանելու և հասկանալու համար, թե ինչի վրա կուզենայիք կենտրոնանալ մոտ ժամանակներս: Ձեր կողքին կլինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ, բայց դուք միանգամից նրանց հետ լեզու չեք գտնի:

Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Այն շատ արդյունավետ կլինի, թույլ կտա ավարտել ավելի վաղ սկսած գործերն ու հրաշալի գլուխ հանել նոր գործերից: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր հարցերի լուծման հարցում մի շտապեք. օրվա առաջին կեսը դրա համար հարմար չի լինելու: Այդ հատվածում հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք, ինչ-որ բան ձեր աչքից կվրիպի: Շատ Առյուծներ չափից դուրս վստահող կլինեն, և ինչ-որ մեկն անպայման կփորձի դրանից օգտվել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի և՛ կարևոր գործերի, և՛ պատասխանատու հանդիպումների համար: Չի բացառվում, որ դրա համար ուզենաք փոխել ձեր ծրագրերը, քանի որ նոր հեռանկարներ կտեսնեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնք ձեզ կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ համախոհներ ու օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված բանակցություններն էլ կավարտվեն ձեր ուզածի նման: Ընկերներն ու մտերիմները կուրախացնեն ձեզ: Չի բացառվում նոր ծանոթությունը, որը սիրային շարունակություն կստանա:

Ինչով էլ այսօր զբաղվեք, աշխատեք չշտապել: Նույնիսկ առօրյա գործերն այսօր սովորականից մեծ ուշադրություն են պահանջելու: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, հատկապես երբ զբաղվեք ոչ միայն ձեզ համար կարևոր բաներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հեշտ չի լինի նույնիսկ ամենակարևոր գործերի վրա կենտրոնանալը. ձեզ հաճախ կշեղեն: Որոշ Կշեռքներ կփոխեն ծրագրերը, որպեսզի զբաղվեն նոր առաջադրանքների լուծմամբ: Դա կօգնի խուսափել ավելորդ ապրումներից, խուճապից ու խառնաշփոթից: Օրվա առաջին կեսին լավ է սեփական ուժերին ապավինեք, օգնության չսպասեք, իսկ ահա ավելի ուշ համախոհներ կհայտնվեն, որոնց վրա կարող եք հույս դնել:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. դուք հաջող գնումներ կանեք, կկարողանաք ինչ-որ բանով ուրախացնել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը չնայած բավանական հոգնեցնող, բայց հաջող կլինի: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, հնարավորինս վաղ որոշելը, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու: Դա թույլ կտա արագ հասնել ամենակարևոր նպատակներին՝ խուսափելով ավելորդ ապրումներից: Ձեզ շատ հարցերում կաջակցեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Ընդհանուր գործերից կարող է երկարատև ընկերություն սկսվել:

Հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները, հատկապես կուրախացնի սիրելիի հետ զրույցը: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջողություններ է խոստանում գործերում. դուք լավ գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել: Օգտակար կլինեն այն մարդկանց խորհուրդները, որոնք նախկինում բամիցս օգնել են ձեզ: Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կկարողանաք ընկերանալ նրանց հետ: Օրվա կեսին կարող են աշխատանքի կամ ուսման հետ կապված հետաքրքիր գաղափարներ հայտնվել:

Կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ ոչինչ աչքաթող չեք անի, ոչ մեկին թույլ չեք տա շեղել ձեզ: Հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լուրջ դժվարություններ չի բերի: Հնարավորություն կունենաք հանգիստ ավարտել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չի ստացվել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում, կհեշտանա գործընկերների և ղեկավարության հետ լեզու գտնելը: Չեն բացառվում շուտափույթ դրամական մուտքեր խոստացող առաջարկները:

Օրը հարմար կլինի ուրախ միջոցառումների այցելելու, ինչպես նաև ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: Հնարավորություն կունենաք նոր բան իմանալ, հաճելի ծանոթություններ հաստատել ու կիսվել ձեր գաղափարներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի կարևոր գործեր ստանձնելու համար: Ժամանակը ձեր օգտին կաշխատի, դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, և դուք լավագույն արդյունքին կհասնեք, եթե չշտապեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ ու ստեղծագործական կյանքում, նոր գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Սակայն կհաջողվի ամեն ինչի մասին արագ պայմանավորվել ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, և դուք շատ ուրախ կլինեք նրանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ձեզ հետաքրքիր զրույցներ են սպասվում, ընդ որում՝ խոսքը կարող է գնալ և՛ նրա մասին, ինչի մասին ձեզ վաղուց է հայտնի, և՛ լրիվ նոր բանի: Հնարավորություն կունենաք շփվել նրանց հետ, ում մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Նման մարդիկ չեն հիասթափեցնի ձեզ, և շուտով դուք կընկերանաք նրանց հետ: Չեն բացառվում սիրային տարվածությունները: Նկատի ունեցեք, որ հարաբերությունները ուզածի նման արագ չեն զարգանալու:

Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դա մտածածից հեշտ կլինի, արդյունքն էլ ձեզ չի հիասթափեցնի: Երեկոն դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5022 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0