Hushak.com
HY | RU

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 25

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 25

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու հավանության են արժանացնում ձեր ծրագրերը: Դուք նրանց հետ հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին, պիտանի խորհուրդներ ու իրական օգնություն կստանաք, եթե այն պետք լինի: Նախկինում ֆորմալ հարաբերություններն անկաշկանդ կդառնան, իսկ շուտով ընկերական բնույթ կստանան, եթե դուք ուզենաք:

Կհաջողվի լուծել նախկինում և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Չեն բացառվում հեռվից լավ նորությունները, ինչպես նաև առաջարկները, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օգտակար կլինի վստահելի մարդկանց հետ ձեր ծրագրերը քննարկելը: Ձեզ կհուշեն՝ ինչպես ավելի հեշտ կարող եք իրագործել մտածածը՝ միաժամանակ խուսափելով տհաճ պահերից ու սխալներից: Օրը հաջող կլինի այն Ցուլերի համար, որոնք կստանձնեն հին ստեղծագործ մտահղացումը կյանքի կոչելու գործը, կամ էլ կսկսեն ուսումնասիրել մի բան, որով վաղուց էին հետաքրքրվում:

Հավանական են անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ, որոնցից կարող են և՛ ընկերական, և՛ սիրային հարաբերություններ սկսվել: Այսօր դուք զարմանալիորեն սիրառատ կլինեք, հնարավոր է սիրուց կորցնեք գլուխը, սակայն հաստատ չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չհոգնել. այսօր մեծ ծանրաբեռնվածությունները կարող են վատ անդրադառնալ և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Հանգստանալուց հետո ավելի առույգ, էներգիայով լի ու կենսախինդ կդառնաք: Օրվա առաջին կեսը նվիրեք այն գործերին, որոնք դրական հույզեր են տալիս, իսկ օգտակար, բայց ոչ այնքան հետաքրքիր գործերը կարճ ժամանակով հետաձգեք:

Երեկոն բարենպաստ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցի համար թեմաներ շատ կլինեն, և դուք կարևոր մի բան իմանալու հնարավորություն կունենաք: Այդ հատվածը հարմար կլինի նաև մի մարդու հետ հաշտվելու համար, որի հետ վիճելու հանգամանքը ձեզ շատ էր վշտացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե այսօրվա համար լուրջ գործեր եք ծրագրել, աշխատեք դրանք ինքնուրույն անել, ոչ մեկից օգնություն չակնկալել: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը բարդ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք միշտ ձեր համախոհն են եղել: Իսկ հին ընկերներն ու մյուս մտերիմները չափազանց զբաղված կլինեն սեփական խնդիրները լուծելով:

Այդ ամենը ձեզ չի խանգարի հասնել նպատակին, քանի որ շատ վճռական կլինեք, ժամանակ էլ զուր չեք վատնի: Օրվա երկրորդ կեսը ձեր աշխատանքների համար պարգև կստանաք, որոշ դեպքերում խոսքը ֆինանսական վարձատրության մասին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն առանց շտապողականության ու խառնաշփոթի չի անցնի, ինչն էլ ժամանակ առ ժամանակ ձեզ կնյարդայնացնի: Բայց նույնիսկ նման պայմաններում դուք կկարողանաք իրագործել մտածած ամեն ինչ ու նույնիսկ ավելին, եթե սուր չարձագանքեք աննշան իրադարձություններին ու փոքրիկ պատահարներին: Չարժե վիճել այն մարդկանց հետ, որոնք ձեզ հետ համաձայն չեն. շուտով առանց այդ էլ պարզ կդառնա, որ հենց դուք եք ճիշտ եղել:

Քանի որ օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ է անցնելու, հենց այդ հատվածի համար էլ արժե ծրագրել կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող ամեն ինչ: Դա վերաբերում է և՛ կենցաղային գործերին, և՛ ուսմանը, և՛ ձեր նախասիրություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Ոչինչ չմոռանալը, աչքաթող չանելն ու չխառնելը դժվար կլինի, բայց դուք կկարողանաք դա անել: Շատ Կույսեր վաղուց դրված նպատակին տանող անսվոր ուղի կգտնեն կամ էլ կհասկանան, թե ինչպես կարող են ավելի հեշտ լուծել առօրյա խնդիրները: Աշխատանքի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք իրագործել դրանք:

Օրը բարենպաստ կլինի և՛ նոր ծանոթների, և՛ մտերիմների հետ շփվելու համար: Դուք կզարմանաք, թե ինչքան լավ եք հասկանում ձեզանից տարբերվող մարդկանց: Չի բացառվում անսովոր ու վառ սիրային տարվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետաքրքրություններն ու հայացքները նման են ձերինին: Կհաջողվի օգտակար բաներ իմանալ, փոխանակվել գաղափարներով, քննարկել ծրագրերը, որոնք միասին կիրագործեք: Տարաձայնությունների առիթներ չեն լինի, իսկ ահա հաճելի պահեր շատ կլինեն: Հավանական են գրավիչ առաջարկներ, որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան լինել վայրերում, որոնց մասին շատ են լսել:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել. այդ հատվածում հուզական դաշտը լարված է լինելու, իսկ ձեր օրգանիզմը՝ շատ խոցելի: Հանգստացեք. դա ձեզ օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և դա հեշտ չի լինի: Իհարկե, դուք կհաղթահարեք դժվարությունները, սակայն մեծ ուժերի գնով, այնպես որ՝ ժամանակը հանգստի համար մի խնայեք:

Շրջապատողների հետ հարաբերությունները լարված կլինեն օրվա սկզբին. հավանական են տարաձայնություններ ու նույնիսկ թեժ վեճեր, հեշտ չի լինի նույնիսկ ամենահասարակ բաների մասին պայմանավորվելը: Բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, շփումները կրկին կուրախացնեն, բոլորին դուրեկան լուծումներ կգտնվեն: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Կարիճներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համբերությամբ զինվեք: Օրվա իրադարձությունները ուզածից դանդաղ են զարգանալու, և ոչ բոլոր գործերը կկարողանաք արագ անել: Կարող են ուշանալ մարդիկ, որոնց հետ պայմանավորվել էիք հանդիպման մասին, իսկ որոշ հարցերի լուծում էլ պիտի անորոշ ժամանակով հետաձգեք:

Սակայն դրա համար անհանգստանալ պետք չէ, քանի որ օրը ոչ միայն ցավալի ձգձգումներ, այլև նոր հնարավորություններ է բերելու: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Լավ նորություններ կստանան մոտ ժամանակներս սեփական բիզնես բացել պատրաստվող Աղեղնավորները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնք վերջին ժամանակներս բոլորին ստիպում էին հուզվել: Դրանցից գլուխ հանելուն կօգնի փորձը, որի շնորհիվ դուք ուշադրություն կդարձնեք կարևոր մանրուքներին: Կարող եք կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում: Որոշ Այծեղջյուրներ խոշոր գնումներ անելու որոշում կընդունեն:

Օրը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների, ընկերական հանդիպումների և սիրային ժամադրությունների համար: Դուք կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց ու անպայման կգտնեք նրանց ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անհանգիստ կանցնի, բայց դա ձեզ դուր կգա: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնց համար ժամանակ չէր մնում, վերջապես կարգուկանոն կհաստատեք դրանցում: Ապրումների առիթները կքչանան, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Վերջին ժամանակներս դատարկ բաների պատճառով անհանգստացող Ջրհոսները կսկսեն ապագային մեծ լավատեսությամբ նայել:

Կարող եք նոր բան ստանձնել, փորձարկումներ ու իմպրովիզներ անել. այստեղ հաջողությունը կուղեկցի ձեզ: Կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արժե հաստատակամություն դրսևորել: Հենց դրա շնորհիվ այսօր դուք կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնարին էր թվում: Բայց վերջին դերը չի խաղա ձեր հնարամտությունը. դուք ուրիշի օրինակին չեք հետևի, ձեր ձևով կգործեք, նպատակին տանող կարճ ճամփա կգտնեք: Շատերին կհետաքրքրեն ձեր գաղափարներն ու ծրագրերը, պատրաստ եղեք պատասխանել ամենահետաքրքրասերների հարցերին:

Կուրախացնեն նոր ծանոթների հետ զրույցները. կպարզվի, որ ընդհանուր շատ բան ունեք: Փոխադարձ համակրանքը կարող է ժամանակի ընթացքում ավելի մեծ բանի վերաճել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: