ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1558 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համբերությամբ զինվեք. այն ձեզ պետք է գալու սկսած գործերը հաջողությամբ ավարտելու համար: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի դասավորվի, բայց եթե դուք մտածածից չհրաժարվեք, ապա հրաշալի արդյունքի կհասնեք: Ձեր համառությունը դուր կգա շրջապատողներին: Չի բացառվում՝ շուտով աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Արժե զգույշ լինել գումարի հետ. այսօր հնարավոր են չարդարացված ծախսեր, կորուստներ: Ցանկալի չէ լուրջ ֆինանսական պարտավորություններ ստանձնելը. դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան այսօր է թվում: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր հոգսեր շատ կունենաք. չի բացառվում՝ ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Աշխատեք շատ ժամանակ չծախսել մանրուքների վրա: Չարժե նաև երկար վեճեր վարել այն մարդկանց հետ, որոնք ինչ-որ հարցում համաձայն չեն ձեզ հետ. շուտով բոլորի համար առանց այդ էլ պարզ կլինի, որ դուք ճիշտ էիք:

Լավ է խուսափեք կասկածելի նախաձեռնություններին, արկածախնդրություններին մասնակցությունից և այն մարդկանց հետ համագործակցելուց, որոնք չեն կարող պարծենալ անթերի հեղինակությամբ: Անձնական հարաբերություններին էլ պետք է ընտրողաբար մոտենաք. ոչ բոլորին, ովքեր կփորձեն շահել ձեր համակրանքը, արժե վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում՝ որոշ կենցաղային խնդիրներ լուծելու համար ստիպված լինեք շեղվել աշխատանքից, հետաձգել ծրագրած գործերը: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դրա համար համբերատարության ու համառության կարիք կլինի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Մի վախեցեք նրանց դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով:

Օրը բարենպաստ կլինի ընկերների կամ սիրելիի հետ հանդիպելու համար: Դուք միասին լավ ժամանակ կանցկացնեք: Հետաքրքիր գործեր ու մոտ ապագայի համար ընդհանուր ծրագրեր կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերում արժե նախաձեռնող լինել. այդպես դուք նկատելի հաջողությունների կհասնեք, կկատարեք բարդ առաջադրանքները: Որոշ Խեցգետիններ կկարողանան ամրապնդել հին մասնագիտական կապերն ու նորերը ձեռք կբերեն: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան: Հաջող կանցնեն գործուղումները, շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի:

Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, հնարավոր են լարված պահեր, տարաձայնություններ մտերիմների հետ: Աշխատեք դատարկ բաների պատճառով թեժ վեճեր չվարել: Երբեմն արժե փոքրիկ զիջումների գնալ ձեր ու մտերիմների տրամադրությունը չփչացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող, արդյունավետ օր է: Ձեր գիտելիքների և փորձի շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից, հաջողության կհասնեք մի գործում, որը դեռ մինչև վերջերս անհույս էր թվում: Դուք նոր ծանոթներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով, համախոհներ կգտնեք, որոնց վրա ամեն րոպե կարող եք հույս դնել: Օրը հարմար կլինի ֆինանսական և իրավաբանական հարցերը լուծելու, համապատասխան փաստաթղթերը ձևակերպելու համար:

Բազմաթիվ գործեր ուշադրության կարիք են զգալու, բայց դուք բոլոր դեպքերում աշխատեք ամեն ինչով միանգամից չզբաղվել ու չհոգնել: Օրվա երկրորդ կեսին շատ օգտակար կլինի գոնե կարճ ժամանակով հոգսերից շեղվելն ու ընկերների կամ սիրելիի հետ ժամանակ անցկացնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա այսօր, մի շտապեք որոշումներ ընդունել ու եզրահանգումներ անել: Առաջին տպավորությունը ճիշտ չի լինելու, իրավիճակն ուսումնասիրելու և ամեն ինչ հասկանալու համար ժամանակ է պետք գալու: Շատ Կույսերի սխալներից խուսափելուն կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը:

Արժե ուշադրություն հատկացնել մտերիմներին, որոնց համար դա շատ կարևոր կլինի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, ընկերների հետ հանդիպումներն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնեն: Երեկոն ձեզ համար թանկ մարդուն վերաբերող լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը լավ գաղափարներ կբերի: Ճիշտ է, մտածած ամեն ինչ միանգամից իրագործել չի ստացվի: Բայց դուք բավականաչափ համբերատար կլինեք բարենպաստ պահին սպասելու համար: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Որոշ Կշեռքներ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեն նրանց հետ, ում հետ նախկինում լեզու չէին գտնում:

Անձնական հրաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Հավանական է վեճից հետո հաշտվեք, վերականգնեք այն կապերը, որոնք նախկինում թանկ էին ձեզ համար: Երեկոյան հաճելի ընկերախմբով հետաքրքիր միջոցառումների այցելելու հնարավորություն կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին մտքերը հավաքելը դժվար կլինի: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար. դուք սովորականից շատ եք հուզվելու և ուշադրություն դարձնելու անկարևոր բաներին: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք կվերագտնեք ձեզ բնորոշ խորաթափանցությունն ու պարզ կդառնա՝ ինչպես գործել հաջողության հասնելու համար:

Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ կլինի բարդ առաջադրանքները լուծելու, ուսման, հետազոտական ու ստեղծագործ գործունեության համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, ուշադրություն կդարձնեք նրան, ինչն առաջ աննկատ է մնացել: Նոր գործեր ստանձնած Կարիճներին հաճելի ծանոթություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կդասավորվի, ապրումներ ու լուրջ խնդիրներ էլ չի բերի: Աշխատանքային առաջադրանքներն արագ կկատարեք, դժվարությունների դեպքում էլ կօգնեն փորձված համախոհները: Նոր ծանոթների հետ արժե զգոն լինել, հատկապես եթե նրանք համառորեն փորձեն հետաքրքրել ձեզ իրենց գաղափարներով ու հեշտությամբ խոստումներ տան:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին, կաջակցեն ձեր համարձակ գաղափարները: Չեն բացառվում անսպասելի նվերները, հաճելի ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր գործերը լավ է երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը շատ բարենպաստ է լինելու դրանց համար: Արժե համառություն դրսևորել ֆինանսական հարցերը լուծելիս. դուք շահավետ գործարքներ կնքելու և եկամուտները մեծացնելու շանս կունենաք:

Ավելի ուշ շփումների համար լավ ժամանակ կգա: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ, դուր կգաք նրանց, ում վաղուց եք համակրում: Լավ կանցնի սիրային ժամադրությունը, որոշ Այծեղջյուրներ կլսեն հենց այն խոսքերը, որոնց վաղուց էին սպասում: Երեկոն կուրախացնի լավ նորությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե անցնի առանց փոքրիկ դժվարությունների, անհաջող զուգադիպությունների ու ցավալի ձգձգումների: Բայց այդ ամենը ձեր տրամադրությունը չի փչացնի ու չի խանգարի հասնել դրված նպատակներին: Դուք համառություն կդրևորեք ու սպասվածից ավելիին կհասնեք: Դրանում անսպասելիորեն կօգնեն նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք: Չի բացառվում սիրային տարվածությունը: Հարաբերություններն արագ կզարգանան ու շուտով լուրջ բնույթ կստանան:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն, իսկ ահա լուրջ գնումների հարցում լավ է չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում պիտի մի քանի կարևոր որոշում ընդունեք, և չի լինի մեկը, ում հետ կարող եք խորհրդակցել: Բայց դուք ինքներդ էլ ամեն ինչ հրաշալի կանեք, կհավաքեք անհրաժեշտ ողջ ինֆորմացիան, ամեն ինչ կկշռադատեք, ոչինչ աչքաթող չեք անի: Ձեր շրջահայացությունն ու հնարամտությունը շատերի վրա տպավորություն կթողնեն: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ չէին նկատում, կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ, ընկերանալ:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բացառապես հաջող կանցնի: Այդ հատվածը բարենպաստ կլինի գործերում և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1558 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0