ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1750 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարենպաստ կլինի կարևոր գործերի համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես առանց մեծ ջանքեր գործադրելու անել դրանք ու արդյունքի հասնել: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանց աջակցությամբ դուք կհաղթահարեք դժվարությունները, որոնք նախկինում համարյա անհաղթահարելի էին թվում: Կարող եք վերականգնել հին կապերը, ձեր մասին հիշեցնել նրանց, ում հետ առաջ աշխատել ու ընդհանուր բիզնես եք վարել:

Շատ Խոյերի հաճելի լուրեր են սպասվում: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին շտապողականությունից ու խառնաշփոթից խուսափել չի ստացվի: Այդ հատվածը կարևոր կլինի այն Ցուլերի համար, որոնք զբաղված են փաստաթղթերի ձևակերպմամբ ու ծրագրում են դիմել պետկազմակերպություններին: Այստեղ ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, ստիպված եք լինելու լուծել անսպասելի առաջացած խնդիրները:

Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Հավանական են հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև հետաքրքիր ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ անսովոր վառ օր է սպասվում, որը զարմանալի իրադարձություններ, ինչպես նաև հնարավորություններ կբերի, որոնցից կուզենաք անմիջապես օգտվել: Շատ Երկվորյակների հաճելի ծանոթություններ են սպասվում: Որոշ հանդիպումներ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Այսօր դուք շատ համառ կլինեք, այդ իսկ պատճառով կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնարին էր թվում: Դուք կհաղթեք հին մրցակիցներին, զինաթափ կանեք թշնամիներին: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը անակնկալներ, զարմանալի զուգադիպություններ ու տարօրինակ պատահարներ կբերի: Հանգստություն պահպանելը դժվար կլինի. այսօր դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, կանհանգստանաք մի բանի համար, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն ձեզ, կաշխատեն բարձրացնել ձեր տրամադրությունը, հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Հավանական են հաջողություններ ուսման և ստեղծագործ գործունեության մեջ, ինչպես նաև այնտեղ, որտեղ երևակայության ու հնարամտության կարիք կա: Շատ ավելի դժվար կտրվեն կենտրոնացվածություն պահանջող զբաղմունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը գործնական ոլորտում անակնկալներ կբերի: Ամենայն հավանականությամբ պիտի հետաձգեք ավելի վաղ կազմած ծրագրերի իրագործումն ու լրիվ նոր բան ստանձնեք: Սակայն լուրջ դժվարություններ չեն առաջանա, դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու հաջողության կհասնեք:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Մի ծախսեք այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների, հին ընկերների հետ հանդիպելու համար: Դուք լավ ընկերախմբում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անկախ նրանից, թե ինչ կբերի այս օրը, աշխատեք հանգստություն պահպանել: Դա հեշտ չի լինելու, քանի որ հուզական դաշտն անկայուն կլինի: Ապրումները հաղթահարելուն կօգնեն պիտանի գործերը, պրակտիկ առաջադրանքները լուծելը: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս, քանի որ այստեղ ինչ-որ բան հեշտությամբ աչքաթող կանեք:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Աշխատեք իրավիճակը չվատթարացնել, այլ հարթեք սուր անկյունները: Եթե ճիշտ տոն ընտրեք, հարաբերություններն արագ կկարգավորվեն, շփումներն էլ կրկին վառ հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կարող է հոգսեր բերել: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն սեփական գործերով, այլև լուծեք ուրիշների խնդիրները: Դա հեշտ չի լինելու, բայց ձեզ մոտ կստացվի: Կհաջողվի պահպանել բարյացակամությունն ու լավատեսությունը: Դուք շրջապատողների վրա չեք բարկանա և թույլ չեք տա, որ նրանք փչացնեն ձեր տրամադրությունը:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Երեկոյի համար կարող եք ընտանեկան միջոցառումներ, ընկերական հանդիպումներ, ռոմանտիկ ժամադրություններ ծրագրել. այդ ամենը ձեզ բազում վառ հույզեր կպարգևի: Հետաքրքիր ուղևորության մեկնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հետաքրքիր գաղափարներ կբերի, և դուք կուզենաք անմիջապես անցնել դրանց իրագործմանը: Բայց նախ պետք է ավարտել ավելի վաղ սկսածը: Անպայման արեք դա, հակառակ դեպքում խառնաշփոթ կառաջանա, որում դժվար կլինի ճիշտ որոշում ընդունելը: Աստղերն այսօր շատ բարյացակամ կլինեն այն Կարիճների նկատմամբ, որոնք զբաղված են ինտելեկտուալ աշխատանքով, հետազոտական գործունեությամբ ու ստեղծագործելով:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. գումարը շուտով օգտակար մի բանի համար է պետք գալու: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնցից կարող են ռոմանտիկ կամ ընկերական հարաբերություններ սկսվել: Այսօր լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Դուք դուր կգաք նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ, միայն նրանց թերություններն են նկատում:

Հավանական են հաջողություններ գործերում: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն վախեցնի, չեն ստիպի հրաժարվել ավելի վաղ մտածածից: Երեկոյան աշխատանքի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր դուք շատ իմպուլսիվ ու բռնկուն կլինեք: Դա շատ կզարմացնի շրջապատողներին, իսկ ոմանց նույնիսկ կբարկացնի: Բայց շփման մեջ լուրջ խնդիրներ չեն առաջանա, քանի որ ամենակարևոր պահերին կհաղթահարեք հույզերն ու ձեզ ճիշտ կպահեք: Լավ է չշտապեք աշխատանքի հետ կապված որոշումների հարցում. նախ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր հին ընկերներին: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Որոշ Այծեղջյուրների սիրուց գլուխները կորցնելու վտանգ է սպառնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների, բանակցությունների, պոտենցիալ գործատուների և ներդրողների հետ հանդիպումների համար: Ձեր գաղափարների ու ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Չի բացառվում՝ դուք նոր համախոհներ գտնեք, որոնց հետ շուտով կընկերանաք:

Օրվա երկրորդ կեսը բազում անսովոր գաղափարներ կբերի: Դրանք իրագործելու հարցում լավ է չշտապեք. ինքներդ ձեզ մտածելու համար ժամանակ տվեք: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք չհոգնել. մեծ ծանրաբեռնվածություն այսօր ձեզ պետք չէ: Եթե մի փոքր հանգստանալու, հոգսերից շեղվելու հնարավորություն ունեք, օգտվեք դրանից: Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը:

Կարող եք հանգիստ, առանց շտապելու ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք նախկինում աչքի չեն ընկել, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, անսպասելի հաճելի նվերներ: Անակնկալներ են սպասվում սիրահարված Ձկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1750 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0