Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 20
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դուք դրանցից գլուխ հանելու համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան արագ կստանաք, օգնականների էլ առանց դժվարության կգտնեք: Շատ Խոյեր կստանան այն աջակցությունը, որի հույսը չունեին: Նշանի որոշ ներկայացուցիչներ պիտանի գործնական կապեր ձեռք կբերեն:
Արժե զգույշ լինել գումարի հետ: Դուք հակված կլինեք ծախսող լինելու, մեծ գումար կվատնեք դատարկ բաների վրա: Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմների հետ, որոնց հետ շփումները շատ հաճելի կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բարենպաստ կլինի հանդիպումների և բանակցությունների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն հավանում: Հնարավոր են աշխատանքի առաջարկներ: Որոշ Ցուլեր իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն, ինչը շրջապատողների հիացմունքը կառաջացնի:
Կարևորը առաջնահերթությունները ճիշտ դնելն ու դատարկ բաների պատճառով չհուզվելն է: Ցավոք, օրվա երկրորդ կեսին դուք հակված կլինեք շատ մեծ նշանակություն տալ մանրուքներին, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Լավ է հույզերի ազդեցության տակ կարևոր որոշումներ չընդունեք, քանի որ սխալվելու հավանականություն կա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը վառ ու անսովոր կլինի: Դուք կզգաք, որ պատրաստ եք նոր բան ստանձնելու և հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Շատ Երկվորյակների ինտուիցիան կօգնի ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէին: Հնարավոր է վերականգնեք հին կապերը, հաշտվեք վեճից հետո:
Համառությունն ու նպատակասլացությունը, որոնք այսօր կդրսևորեք, բոլորի սրտով չեն լինի: Ամենադժգոհը կլինեն այն մարդիկ, որոնք վաղուց գաղտնի նախանձում են ձեզ. ձեր հաջողություններին հետևելը նրանց համար այսօր շատ ցավոտ կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Պատրաստ եղեք անակնկալների, որոնք այսօր շատ կլինեն: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դուք խուճապի չեք մատնվի ու կգտնեք ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու ձևը: Փորձարկումներն ու իմպրովիզները հաջող կլինեն, ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու ունակության շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել:
Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, աշխատեք այդ մարդուն տեսնել կամ նրա հետ զրուցել կեսօրից հետո:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն առանց թյուրիմացությունների չի անցնի: Դրանք հատկապես շատ կլինեն աշխատանքի մեջ: Դա ձեզ չի խանգարի ժամանակին գլուխ հանել գործերից ու հաջողությամբ ավարտել սկսածը: Չարժե շտապել ֆինանսական հարցերը լուծելիս. վտանգ կա, որ ինչ-որ կարևոր մաս բաց կթողնեք: Իսկ ահա ապագա համագործակցությանը վերաբերող բանակցությունները հաջող կանցնեն, դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք:
Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Որոշ Առյուծների շատ հաճելի անակնկալներ են սպասվում. կարող են իրականանալ հին ցանկություններն ու ամենահամարձակ երազանքները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Սա այն օրերից է, երբ կարելի է նկատելի հաջողությունների հասնել՝ ստվերում մնալով: Ինչ-որ մեկին խորհրդի հարցով դիմելուց առաջ համոզվեք, որ այդ մարդու փորձին ու գիտելիքներին կարելի է վստահել: Այսօր ձեր շուրջը շատ կլինեն մարդիկ, որոնք հակված կլինեն չափազանցնել իրենց ձեռքբերումներն ու հաղթանակները:
Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի: Դուք միանգամից մի քանի գործից գլուխ կհանեք, ընդ որում՝ դրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնք նախկինում ոչ մեկի ուժերի սահմաններում չեն եղել: Սակայն աշխատեք չհոգնել. հանգիստը օգուտ կտա ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Աշխատեք ամենակարևոր հարցերն ինքնուրույն լուծել: Ուրիշներին այսօր արժե հանձնարարել միայն աննշան գործերը, մանրուքները, որոնց համար ժամանակ չեք գտնում: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերում արժե վստահել ինտուիցիային: Ծանոթների խորհուրդներն ավելի շուտ կշեղեն ձեզ, քան կօգնեն:
Հետաքրքիր ծանոթություններ է խոստանում օրվա երկրորդ կեսը: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, որոնց նախասիրություններն ու հայացքները նկատելիորեն տարբերվում են ձերինից: Շփումները հաճելի և օգտակար կլինեն, հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում: Զարմանալիորեն հեշտ կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց նախկինում մոտեցում գտնել չէիք կարողանում: Շատերն ուշադրություն կդարձնեն ձեր այն տաղանդներին ու արժանիքներին, որոնք նախկինում չեն նկատել: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:
Առօրյա առաջադրանքներից արագ գլուխ կհանեք: Իսկ ահա եթե նոր բան ստանձնեք, կարող են դժվարություններ առաջանալ: Բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, այլ կաշխատեք հնարավորինս արագ սովորել ամենն, ինչ պետք է: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել և՛ խորհրդով, և՛ գործով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ձեզ հագեցած օր է սպասվում: Գործեր սպասվածից շատ կունենաք, ընդ որում՝ դրանք բոլորը տարբեր կլինեն: Որոշ Աղեղնավորներ պիտի ոտքի վրա նոր բան սովորեն, մյուսները պիտի վերհիշեն այն, ինչ ժամանակին գիտեին: Բայց նշանի բոլոր ներկայացուցիչները հրաշալի կհաղթահարեն փորձությունները:
Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ, ինչպես նաև աշխատանքի առաջարկներ, որոնց համար ուրախ կլինեք: Չի բացառվում՝ եկամուտները մեծացնելու հնարավորություն գտնեք: Օրվա երկրորդ կեսը անսպասելի այցեր է խոստանում: Հյուրերը հեռվից կգան ու լավ նորություններ կբերեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ձեզ բնորոշ ինքնատիրապետմանն այսօր փոխարինելու կգա բռնկուն լինելը, իմպուլսիվությունն ու նյարդայնությունը: Որքան էլ տարօրինակ է, որոշ գործերում դա օգտակար կլինի: Ձեր իմպուլսիվությունից շփոթված շրջապատողները զիջումների կգնան, կհամաձայնեն նախկինում ոչ այնքան շահեկան թվացող պայմաններին:
Հետևեք, որ ձեր բացասական հույզերից մտերիմները չտուժեն: Եթե ձեզ համար թանկ մարդկանց հետ նրբանկատ լինեք, հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա, կհաջողվի հաղթահարել դժվարությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Այսօր ձեզ շատ պետք կգա հանգստություն պահպանելու և պրովոկացիաներին չտրվելու ունակությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ կհաջողվի ոչ միայն խուսափել կոնֆլիկտներից, այլև հարթել նախկինում լարված հարաբերությունները:
Գործեր սպասվածից շատ կունենաք, քանի որ ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրներով: Բայց դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա է պետք անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը կարող է սպասել: Այդ իսկ պատճառով բավարար ժամանակ կմնա և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ, լուրջ տրամադրվել էլ միանգամից չի ստացվի: Այդ իսկ պատճառով լավ է օրվա առաջին կեսին լուրջ բան չստանձնեք, այլ մի փոքր սպասեք: Չեն բացառվում հեռվից լավ նորությունները, որոնք հաճախ կվերաբերեն ֆինանսներին և ունեցվածքին:
Օրվա երկրորդ կեսին ոգեշնչվածությունը կայցելի ձեզ: Նոր գաղափարները կարող են հանճարեղ թվալ, բայց դրանց իրագործմանն անցնելուց առաջ ամեն ինչ պետք է կշռադատել: Ավելորդ չի լինի հին ծանոթների հետ խորհրդակցելը: Նրանք կհուշեն, թե ինչպես իրագործեք ձեր ծրագրերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: