ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1639 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք շատ համառ կլինեք ու դրա շնորհիվ կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Կհաջողվի գլուխ հանել ոչ միայն սեփական գործերից, այլև օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին, ովքեր չգիտեն՝ ինչպես վարվել: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում, համագործակցության առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահարներ: Չանհանգստանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դրական միտումների ազդեցությունն այսօր կգերակշռի, և իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է գործնական շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք կարող եք դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ ու նրանց մեջ միայն թերություններ են նկատում: Հետաքրքիր ծանոթություններ են սպասվում ուղևորությունների մեկնող Ցուլերին:

Հավանական են դրամական մուտքեր: Ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը կամ վճարել ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Մի շտապեք ծախսել ստացածը. այդ գումարը շուտով կարևոր գործի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ հաջող կլինի նրանց համար, ովքեր կենտրոնացած են աշխատանքի վրա, ձգտում են մասնագիտական աճի: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կարող են օգնել ձեզ գործերում: Չեն բացառվում շուտափույթ շահույթ խոստացող համագործակցության առաջարկները: Որոշ Երկվորյակներ վաղուց սպասված լուրեր կլսեն:

Շրջապատողները սովորականից հաճախ են խառնվելու ձեր գործերին, երբեմն ոչ այնքան նրբանկատորեն, բայց նրանք բոլոր դեպքերում լավագույն մտադրություններով են առաջնորդվելու: Աշխատեք բարեհամբույր լինել: Եթե նյարդայնանաք, ապա շուտով կզղջաք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, կթվա, թե նրանք չեն նկատում ձեր ջանքերն ու արժանիքները, արժեզրկում են մեծ դժվարությամբ ձեռք բերած ձեր հաղթանակները: Բայց բանը թյուրըմբնման մեջ է լինելու: Հանգիստ ու բաց զրույցը ամեն ինչ կպարզի, իսկ շփումները դրանից հետո ավելի հաճելի կդառնան:

Օրը հարմար կլինի աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Նույնիսկ եթե շատ բարդ բան ստանձնեք, շուտով կհասնեք առաջին հաջողություններին ու կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո: Հավանական են պիտանի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը համառություն է պահանջելու: Դուք անպայման հաջողության կհասնեք, եթե առաջին դժվարությունների առաջ չընկրկեք, սկսածն էլ շատ վաղ կիսատ չթողնեք: Չարժե օրվա սկզբին աջակցություն սպասել, լավ է ինքնուրույն գործեք: Ձեզ օգնելու պատրաստ մարդիկ մի փոքր ավելի ուշ կհայտնվեն ձեր կողքին:

Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, սպոնտան գնումներն էլ կարող են անհաջող լինել: Իսկ ահա սիրային հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ կլինի: Այն սիրահարված Առյուծներին հաճելի անակնկալներ ու անմոռանալի ժամադրություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիշեք, որ բոլոր կարևոր հարցերն այսօր արժե ինքնուրույն լուծել: Դա շատ կարևոր կլինի հատկապես գործնական ոլորտում: Այստեղ, ցավոք, դուք չեք կարողանա հույս դնել նույնիսկ փորձված համախոհների վրա. նրանք կարող են ինչ-որ բան աչքաթող անել, քանի որ շատ զբաղված կլինեն սեփական գործերով:

Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Իսկ երկրորդը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելու, ապագայի մասին զրուցելու համար: Նման զրույցները ձեզ կոգեշնչեն, տրամադրությունն էլ դրանցից հետո կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք չհոգնել: Սա վատ օր չի լինելու, բայց այսօր սովորականից արագ եք հոգնելու: Այնպես որ՝ ինչ-որ բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ ձեր կողքին կան օգնելու պատրաստ մարդիկ, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Լավ է չշտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում, ձեզ վրա լուրջ ֆինանսական պարտավորություններ չվերցնեք:

Օրը հարմար կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին նախասիրությանը, և այն կրկին ձեզ բազում վառ հույզեր կպարգևի: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե ինչպես կարող եք հաջողության հասնել գործերում, անել այն, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Այսօր ձեզ հանդիպումներ են սպասվում, որոնցից կարող է և՛ արդյունավետ համագործակցություն, և՛ երկարատև ընկերություն, և՛ իսկական սեր սկսվել:

Հավանական են ուղևորություններ: Դրանք հաջող կդասավորվեն նրանց համար, ովքեր խոշոր գնումներ անելու համար ճամփա կընկնեն: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում այն Կարիճներին, որոնք հիմա զբաղված են նոր աշխատանքի փնտրտուքներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ օր է: Հուզական դաշտը օրվա առաջին կեսին շատ լարված կլինի, իսկ դա նշանակում է, որ մանրուքների համար կանհանգստանաք, կհուզվեք մի բանի պատճառով, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնի: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. ոմանք կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից:

Հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանք կարող են կապված լինել աշխատանքի կամ ձեզ համար շատ կարևոր նախասիրության հետ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես է լավ տնօրինել գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է գործնական հանդիպումների, աշխատանքի մասին բանակցությունների, նոր գործընկերների հետ համագործակցության պայմանները քննարկելու համար: Դուք հնարավորություն կունենաք ձեր գաղափարների մասին պատմել շատ ազդեցիկ անձանց ու ստանալ նրանց աջակցությունը: Չեն բացառվում հաջող գործարքներն ու եկամուտների շուտափույթ աճ խոստացող առաջարկները:

Անձնական հարաբերությունները հարթ չեն լինելու: Շատ Այծեղջյուրների այսօր հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, քանի որ տարաձայնությունների առիթներ շատ կլինեն: Բայց ձեզ կհաջողվի ոչ միայն խուսափել կոնֆլիկտներից, այլև պահպանել լավ տրամադրությունը, որն էլ շուտով բոլորին կփոխանցվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու, ունակությունները ցույց տալու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, կարող եք անցնել բարդ հարցերի լուծմանն ու չկասկածել հաջողությանը: Ձեզ կաջակցեն և՛ հին, և՛ նոր ծանոթները:

Չնայած հոգսեր այսօր շատ կունենաք՝ ժամանակ կմնա և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփվելու համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի լավ ընկերախմբով ուղևորություների և զբոսանքների համար: Եթե ընկերներն անսովոր բան առաջարկեն, մի հրաժարվեք. դուք վառ հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե կարևոր ու մասշտաբային ծրագիրը կյանքի կոչելու համար համախոհների կարիք ունենաք, ապա նրանց սկսեք փնտրել այսօր: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն հասնել նպատակին: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ, եթե նախաձեռնող լինեք:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք հակված կլինեք թեթևամտության ու ծախսող լինելու, ինչի համար հետո կզղջաք: Չծրագրված գնումներ անելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1639 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0