ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1560 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է գնումների և գործարքների համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները կօգնեն ձեզ ճիշտ որոշում ընդունել: Լավ է ծրագրեր կառուցեք, քանի որ դուք կարող եք բավական հստակ կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչ են նախաձեռնելու շրջապատողները:

Օրը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, մտերիմներին էլ կես խոսքից կհասկանաք: Անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս անհանգստանում էիք: Հին խնդիրների և վիրավորանքների մասին հիշել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կարող է դժվարություններ բերել: Սակայն դրանց պատճառով անհանգստանալու կարիք չի լինի, քանի որ միայն մանր-մունր խնդիրներ կառաջանան, որոնցից արագ գլուխ կհանեք: Պետք կգա վերջերս ձեռք բերած փորձը: Հենց դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի և արագ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները:

Օրը հարմար կլինի ընկերների և հարազատների հետ շփվելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ կլինի, վեճերի համար առիթներ չեն ստեղծվի: Ձեր գաղափարները բոլորին դուր կգան: Հաջող կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Զարմանալիորեն հեշտ կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը. դուք անմիջապես փոխադարձ համակրանք կզգաք, շուտով կընկերանաք: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, արագ լուրջ բնույթ կստանան:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Փոքրիկ կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնց լուծման համար պիտի մնացած ամեն ինչ հետաձգեք: Բայց դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Կարևորը ուշադրություն պահանջող գործերը չհետաձգելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք խուսափել վեճերից: Դա այնքան էլ հեշտ չի լինելու, քանի որ շրջապատողները հաճախ սխալ կլինեն: Սակայն նրանց ամեն անգամ տարահամոզելու կարիք չի լինի. ոմանք ավելի ուշ իրենք կհասկանան, թե ինչում են սխալվել: Իսկ ձեզ համար կարևոր կլինի այն գործերի վրա կենտրոնանալը, որոնք կարող եք ինքնուրույն անել: Օրը հարմար կլինի կենցաղային հարցերը լուծելու, պիտանի իրեր գնելու, ուղևորություններ ծրագրելու համար:

Դժվարություններ կարող են առաջանալ ստեղծագործ առաջադրանքները լուծելիս: Փոխարենը դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ կարգապահության, կազմակերպվածության, մանրուքներին ուշադրության կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեր դիվանագիտական տաղանդներն այսօր շատ օգտակար կլինեն: Դրանց շնորհիվ դուք արագ կպայմանավորվեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմներին էլ կօգնեք իրար հետ լեզու գտնել: Կարող եք ցանկացած, նույնիսկ շատ բարդ հարց քննարկել՝ առանց վախենալու, որ դա կոնֆլիկտների ու փոխադարձ վիրավորանքների է հանգեցնելու:

Շատ ժամանակ պետք է նվիրեք տնային գործերին: Չի բացառվում, որ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել ծրագրած զվարճանքները, ուղևորություններն ու հանդիպումները: Բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի: Օրվա վերջին դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան շատ բան եք հասցրել և ինչքան լավ է ամեն ինչ ստացվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ձեզ պետք կգան վերջին ժամանակներս ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Հենց դրանց շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք բոլոր գործերից, հրաշալի կանեք այն, ինչն առաջ չի ստացվել: Ձեր կողքին կլինեն ընկերները և մյուս մտերիմ մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ձեզ աջակցել, եթե հանկարծ դժվարություններ առաջանան:

Շատ վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողներին ոգեշնչելը, նրանց ձեր ճշմարտացիության մեջ համոզելը: Գաղափարները, որոնց մասին կպատմեք, բոլորին դուր կգան: Իսկ դրանց իրագործումը թույլ կտա ծանոթանալ մարդկանց հետ, որոնց հաջողություններն ու տաղանդները ձեզ միշտ ոգեշնչել են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կթվա, թե շրջապատողները թերագնահատում են ձեզ, չեն նկատում ձեր ջանքերն ու ոչ մի բանում չեն ուզում օգնել: Բայց ամենայն հավանականությամբ բանը թյուրըմբնման մեջ է լինելու: Եթե դուք հանգստություն պահպանեք, չտաքանաք, ապա արագ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխվի:

Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ձեզ կուրախացնի: Այն հարմար կլինի օգտակար գործերի համար: Եթե մոտ ժամանակներս ծրագրում էիք դիմել պետկազմակերպություններին, հիմա կարող եք նախապատրաստել բոլոր փաստաթղթերը, հարցումներ կազմել և այդպես շարունակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ հանդիպելու համար: Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնելը և նույնիսկ այն մարդկանց դուր գալը, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ և միայն նրանց թերություններն են նկատում: Օրը հարմար կլինի նաև գնումներ անելու համար. դրանք հաջող կլինեն, դուք հաճույք կստանաք՝ ձեր ու ձեր մտերիմների համար գեղեցիկ ու պիտանի իրեր ընտրելով:

Աշխատեք չհոգնել: Օրվա համար լավ է շատ բարդ գործեր, հոգնեցնող մարզումներ չծրագրեք: Մի փոքր հանգստացեք ու անմիջապես ձեզ ավելի առույգ, էներգիայով լի և երջանիկ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավ կդասավորվի, եթե փոքրիկ տհաճությունները սրտին մոտ չընդունեք: Ծագած բոլոր դժվարություններից գլուխ կհանեք, իսկ դրանում հաճույքով կօգնեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու, և դուք երբեմն նրանց կես խոսքից կհասկանաք:

Կկարողանաք գլուխ հանել վերջին ժամանակներս կուտակված գործերից, լուծել կենցաղային հարցերը: Հավանական են դրամական մուտքեր, որոնք թույլ կտան ձեզ չծրագրված գնումներ անել: Որոշ Աղեղնավորներ իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ ու հաճելի օր է: Անհանգստանալու առիթներ չեն լինի: Պայմանները հաջող կդասավորվեն, դուք կկարողանաք իրագործել և՛ հին ծրագրերը, և՛ այն, ինչ վերջերս եք մտածել: Շատ հաճելի կլինի, որ ոչ մի տեղ շտապելու կարիք չկա, կարող եք ձեզ համար հարմար ռիթմով գործել:

Գումարի հետ կապված հարցերի լուծումը լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ կլինի, դուք կլսեք նրա հուշումները, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Այս հատվածը հարմար կլինի նաև մտերիմների համար իրեր ընտրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հուզական դաշտը բավական լարված կլինի, այդ իսկ պատճառով այսօր հանգստություն պահպանելը դժվար կլինի: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես կարող են ձեզ ուրախացնել: Մի մերժեք անսովոր առաջարկները. նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն կա, որն էլ շուտով պետք կգա:

Ուշադրություն դարձրեք օրվա բերած նորություններին: Սկզբում դրանք կարող են անկարևոր և ձեզ հետ ուղիղ կապ չունեցող թվալ: Բայց օգտակար կլինի դրանք ծրագրերը կազմելիս հաշվի առնելը: Դա թույլ կտա խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համառ եղեք և կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և եթե նույնիսկ ճանապարհին խոչընդոտներ առաջանան, դրանք արագ կհաղթահարեք: Օրը հարմար կլինի ծրագրերը քննարկելու և այն մարդկանց հետ ապագայի մասին խոսելու համար, որոնց փորձին վստահում եք: Պիտանի խորհուրդներ ու հուշումներ ստանալու շանս կա:

Հեշտ չի լինի ամենամտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Հատկապես դժվար կլինի այն Ձկների համար, որոնք այսօր սովորականից ավելի կասկածամիտ ու խոցելի կլինեն: Շատ բան կհեշտանա, եթե դրական տրամադրվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1560 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0