ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի դեկտեմբերի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1712 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է նախաձեռնող լինելու և կարևոր գործերը ստանձնելու համար: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև կյանքի մյուս ոլորտներին: Չի բացառվում, որ ձեր միջամտության շնորհիվ լուծվեն նախկինում շատերին հանգիստ չտվող հարցերը: Հավանական են շահավետ գործարքներ, չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը:

Օրը հագեցած կլինի: Սակայն աշխատեք ժամանակ գտնել հանգստի համար, ժամանակ առ ժամանակ ոչ մեծ դադարներ վերցրեք: Այդպես դուք մինչև երեկո կպահպանեք էներգիան, իսկ երեկոն ձեզ շատ հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է գործնական շփումների համար: Ձեզ հետ մասնագիտական հետաքրքրություններով կապված մարդկանց հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Դա առաջինը կնկատեն ղեկավար Ցուլերը. ենթակաները նրանց ամեն հարցում կաջակցեն, կաշխատեն հնարավորինս լավ կատարել հրահանգները: Նույնիսկ փոքրիկ տարաձայնություններ չեն առաջանա:

Անձնական հարաբերություններում իրավիճակը բարդ կլինի: Հնարավոր են լարված պահեր, երբեմն նույնիսկ ամենամտերիմները ձեզ սխալ կհասկանան: Աշխատեք հավասարակշռությունը չկորցնել: Օրվա վերջին ամեն ինչ դեպի լավը կփոխվի, եթե չտաքանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին. չի կարելի ասել, որ դա ձեր սրտով է լինելու, բայց պայմաններն այլ ելք չեն թողնի: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ձեր ծրագրերը անսպասելի առաջացած առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալու համար: Ձեր ջանքերը զուր չեն անցնի. դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար:

Մտերիմների հետ շփումները մեծ համբերատարություն են պահանջելու: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, հնարավոր են թյուրիմացություններ: Բայց դուք չեք բարկանա, և հենց դա էլ թույլ կտա բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Դա հատկապես նկատելի կլինի գործնական հարաբերությունների ոլորտում: Հավանական են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, վեճեր, որոնք կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա: Դուք բոլոր դեպքերում սկսածը կիսատ չեք թողնի, կաշխատեք հասնել անհրաժեշտ արդյունքին: Ամեն ինչ կստացվի, եթե համառություն դրսևորեք:

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Աշխատեք առանց երկար մտածելու գործարքներ չկնքել, գումարն էլ այնպիսի բաների վրա չծախսել, որոնց կարիքն առանձնապես չունեք: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Այստեղ աստղերը բարյացակամ կլինեն այն Խեցգետինների հանդեպ, որոնք վստահում են իրենց ինտուիցիային:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերում զգույշ եղեք, աշխատեք հույս չդնել հաջողակ լինելու, իրադարձությունների բարենպաստ ընթացքի վրա: Հաջողության հասնել կարելի է, բայց հեշտ չի լինի, այնպես որ՝ պատրաստ եղեք աշխատել: Հաճույքով կօգնեն հին ծանոթներն ու փորձված համախոհները, որոնց կարող եք ապավինել:

Անձնական կյանքին վերաբերող որոշումների հարցում լավ է չշտապեք: Օրը հազիվ թե հարմար լինի պահի ազդեցության տակ ամեն ինչ արմատապես փոխելու համար: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք. ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք ու ինչ նախաձեռնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն առանց վեճերի չի անցնի: Բայց դուք կկարողանաք ոչ միայն առանց որևէ մեկին վիրավորելու պաշտպանել ձեր տեսակետը, այլև բուռն քննարկումներից օգուտ քաղել: Ավելի ուշ բոլորը կխոստովանեն, որ դուք հենց սկզբից ճիշտ եք եղել, բոլոր հնարավոր տարբերակներից լավագույն լուծումն եք առաջարկել: Ձեր վարքը լավ տպավորություն կթողնի նոր ծանոթների վրա: Չի բացառվում, որ շուտով նրանք ձեզ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Օրը հարմար չի լինի սպոնտան գնումների, չմտածված գործարքների համար: Արագ շահույթ ստանալու ձեր հույսերը կարող են զուր լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ հարմար կլինի աշխատանքի համար. դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել ծրագրած բոլոր գործերում: Շատ Կշեռքների պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը. նշանի ներկայացուցիչներն անմիջապես ընդհանուր լեզու կգտնեն նոր ծանոթների հետ, մտերիմներին էլ կես խոսքից կհասկանան: Չի բացառվում հանդիպումը, որը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնի:

Պետք է ուշադիր լինեն ուղևորությունների պատրաստվող Կշեռքները: Մի մոռացեք լրացուցիչ անգամ համոզվել, որ ձեզ հետ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք ու երթուղին հստակ որոշել եք: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ մեծ գործեր են սպասվում: Նկատի ունեցեք, որ դրանցից մենակ գլուխ հանելը պարտադիր չէ, ավելի լավ է համախոհներ գտնեք: Դա դժվար չի լինի, քանի որ ձեր ծրագրերն ու գաղափարները շատերին դուր կգան: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան: Դուք կընկերանաք հետաքրքիր մարդկանց հետ ու մեծ հաճույք կստանաք նրանց հետ շփումներից:

Օրը հարմար կլինի փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններ դիմելու, իրավաբանական հարցերը լուծելու համար: Այստեղ ձեզ շատ պետք կգա կարևոր մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ լավ գաղափարներ կունենաք, սակայն դրանք արագ իրագործել կստացվի միայն այն դեպքում, եթե ամենաբարդ հատվածը ձեզ վրա վերցնեք: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ժամանակին կարևորի մասին հիշելով՝ դուք նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք, իսկ շրջապատողներին կօգնեք խուսափել ցավալի կորուստներից:

Օրը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Աղեղնավորներին: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի հարազատների հետ շփումներում: Երեխաների և ծնողների հետ կոնֆլիկտների առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբն առանց փոքրիկ դժվարությունների ու թյուրիմացությունների չի անցնի: Բայց դուք կպահպանեք ինքնավստահությունն ու լավատեսությունը, ինչի շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Գործեր անսպասելի շատ կունենաք, բայց դա ձեզ չի վախեցնի: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչպես կարող եք դրանք անել և ում կարելի է դիմել օգնության խնդրանքով:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Սկզբում դուք դրական փոփոխություններ կնկատեք մասնագիտական ոլորտում, իսկ հետո՝ նաև անձնական հարաբերություններում: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի աշխատանքի, ուսման, պիտանի ու կարևոր գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ խճճված ու բարդ է թվացել, ուժերն էլ անհույս նախագծերի վրա չեք վատնի: Մասնագիտական տարաձայնությունները հնարավոր են, բայց ձեզ կհաջողվի անձերին չանցնել, պահպանել կառուցողական տոնը: Արդյունքում ընդդիմախոսները ոչ միայն կհամաձայնեն ձեր տեսակետին, այլև կսկսեն ավելի շատ հարգել ձեզ:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, կարող եք չմտահոգվել տհաճ անակնկալների համար: Օրվա երկրորդ կեսը ձեզ համար շատ թանկ մարդու հետ կապված նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հուզական դաշտը բավական լարված է լինելու: Կարող են վեճեր առաջանալ, դժվար կլինի հանգստությունն ու բարյացակամ տրամադրվածությունը պահպանելը: Լավ է հետաձգեք կարևոր զրույցներն ու այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Մի քանի ժամ կանցնի, և իրավիճակը դեպի լավը կփոխվի: Պարզապես մի փոքր սպասեք:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի ծրագրեր կառուցելու և ապագայի մասին մտածելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1712 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0