Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1984 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Առավոտյան շատ հարցերում հաջողակ կլինեք: Արժե օգտվել պահից կարևոր մի բան ստանձնելու համար. դուք արագ հրաշալի արդյունքների կհասնեք, գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Նշված հատվածը հարմար կլինի նաև մտերիմների հետ լուրջ զրույցների, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Հավանական են հեռվից լավ նորություններ, հետաքրքիր առաջարկներ: Ավելի ուշ կգա ստեղծագործելու և երևակայությանը զարկ տալ պահանջող զբաղմունքների ժամանակը: Ձեզ կուրախացնի ընթացիկ գործերից ու հոգսերից շեղվելու, նոր բան փորձելու հնարավորությունը: Ռոմանտիկ զբոսանքը կամ ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շտապեք իրագործել առավոտյան ձեզ մոտ առաջ եկած գաղափարները. դրանք իսկապես լավը կլինեն: Հնարավոր է՝ շրջապատողները միանգամից հավանության չարժանացնեն ձեր մտահղացումները, բայց ժամանակի ընթացքում դրանք ըստ արժանվույն կգնահատեն ու իրենց աջակցությունը կառաջարկեն: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ուղևորությունների համար, տանից հեռու հաջող գնումներ անելու շանս կունենաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կարող են ձեզ հետ կիսվել իրենց փորձով, պատմել կարևոր մի բանի մասին: Այդ հատվածում ստացած ինֆորմացիան դեռ բազմիցս պետք կգա: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը, սիրելիի հետ զրույցն էլ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին արժե վճռական գործել, քանի որ հնարավորություն ունեք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Այդ հատվածը հարմար կլինի նոր բանով զբաղվելու համար. ձեզ համար հետաքրքիր կլինի, բացի այդ, արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում՝ դրանցից մեկը երկարատև ընկերության կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի ձեր տրամադրությանը հետևելը, մռայլ մտքերին ու տհաճ հուշերին չտրվելը: Մտածեք, թե ինչը կարող է ուրախացնել և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում դուք կարող եք սուր արձագանքել ցանկացած իրադարձության, սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ: Դուք կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու, բոլոր սուր անկյունները հարթելու և մթնոլորտը լիցքաթափելու ձևը: Ավելի ուշ բարենպաստ ու հետաքրքիր շրջան կգա, որը հարմար կլինի նոր գործերի, սովորելու, ինչպես նաև ստեղծագործ զբաղմունքների համար: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, հաճույքով կընկերակցեն ձեզ, եթե որոշեք ուղևորության մեկնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը համբերատարություն ու ինքնատիրապետում է պահանջելու: Դա ամենահասարակ ժամանակը չի լինի շփումների համար. ձեզ համար դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, նույնիսկ մտերիմները ձեզ երբեմն կստիպեն հուզվել: Արժե հետաձգել կարևոր հարցերի լուծումը: Հիմա հույզերը կարող են խանգարել ձեզ ճիշտ վարվել: Ժամանակի ընթացում իրավիճակը կկայունանա, դուք ձեզ ավելի լավ կզգաք: Պարզ կդառնա, թե ինչպես կարելի է գլուխ հանել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրներից: Երեկոն հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ ու լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարևոր ու անկեղծ զրույցների օր է: Կկարողանաք հաստատապես իմանալ այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, ակնարկներից հստակ ու միանշանակ հայտարարությունների կանցնեք: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք արագ լեզու կգտնեք ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ: Ինտուիցիան կօգնի խուսափել շփման մեջ խնդիրներից: Շահավետ գործարքներ կնքելու, վերջին ժամանակներս անհանգստացնող ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է բարդ գործերի, լուրջ առաջադրանքները լուծելու համար: Ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչից նախկինում գլուխ հանել չէր ստացվում: Հաճույքով կօգնեն նոր ծանոթները: Նրանց հետ ձեր հարաբերությունները ավելի ջերմ ու անկաշկանդ կդառնան, շուտով դուք կընկերանաք: Չի բացառվում սիրային տարվածությունը: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ խնդիրներ հայտնվեն, որոնց լուծումը չծրագրված ծախսեր կպահանջի: Բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի, այնպես որ՝ շատ անհանգստանալու կարիք չկա: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը դժվար կլինի: Դա ամենաբարենպաստ ժամանակը չի լինելու շփումների տեսանկյունից. հավանական են տարաձայնություններ, որոնք հարթելը հեշտ չի լինի: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Շուտով՝ կեսօրից հետո, դուք լավ նորություններ կամ հետաքրքիր առաջարկներ կստանաք: Դրանից հետո շատ ավելի լավ կլինի: Երեկոն շատ բարենպաստ կլինի սիրահարվածների համար: Հարմար ժամանակ կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն ամենալավ տպավորությունը կթողնի ու երկար կհիշվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ոչ այնքան հանգիստ, բայց բավական հաջող օր է սպասվում: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց կասկած չկա, որ դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հավանական են հաջող զուգադիպություններ: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես օգուտ քաղել դրանցից: Բոլոր ամենակարևոր հարցերը արժե քննարկել օրվա կեսին. հենց այդ հատվածում հեշտ կլինի և՛ նոր ծանոթների, և՛ մտերիմների հետ լեզու գտնելը: Երեկոն հարմար կլինի վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու համար: Եթե ինչ-որ բան երկար հետաձգել էիք, ապա վերադարձեք դրան հիմա. անհրաժեշտ արդյունքին հասնելը դժվար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածում լավ գաղափարներ կհայտնվեն, պատասխաններ կգտնվեն այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Լսեք ինտուիցիայի հուշումները և կիմանաք՝ ինչպես է լավ գործել: Իսկ ահա խորհուրդներն ամեն անգամ օգտակար չեն լինի, նույնիսկ եթե շրջապատողները դրանք լավագույն մտադրություններով տան: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ուսման համար. ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալը, կհաջողվի արագ մտապահել այն ամենն, ինչ պետք է: Չի բացառվում՝ ուզենաք մենակ մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ հագեցած օր է սպասվում. նոր ծրագրեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծման վրա կուզենաք անհապաղ կենտրոնանալ: Չի բացառվում՝ շրջապատողները խառնվեն ձեր գործերին, և դա նյարդայնացնող խառնաշփոթի պատճառ դառնա: Բայց դուք բացասական հույզերը կհաղթահարեք, կպահպանեք ինքնատիրապետումը: Շուտով ձեր հանգստությունը բոլորին կփոխանցվի: Օրը հարմար կլինի ապագայի մասին զրուցելու համար: Մտերիմների հետ արժե քննարկել ընդհանուր ծրագրերը. ձեզ կհուշեն՝ ինչպես ավելի հեշտ իրագործեք մտածածը: Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք հաջող կդասավորվեն, եթե ճամփա գնաք ընկերների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի գաղափարների ու նոր ծրագրերի օր է: Այո, մտածածն արագ իրագործել հազիվ թե ստացվի, դա անելը հեշտ էլ չի լինի. ամենայն հավանականությամբ պիտի ջանքեր գործադրեք: Բայց դրանից ձեր ոգևորվածությունը չի պակասի: Դուք նախանձելի համառություն կդրսևորեք ու կհասնեք անհրաժեշտ արդյունքին՝ գործի մեջ արժեքավոր փորձ ձեռք բերելով ու այնպիսի մարդկանց հետ ծանոթանալով, որոնց վրա կարող եք հույս դնել: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Գումարին ձեր վերաբերմունքը կարող է թեթևամիտ լինել, այնպես որ՝ հավանական են և՛ զուր ծախսեր, և՛ ոչ այնքան հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|